Սինձ
Սինձ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Tragopogon L. (1753) | ||||||||||||
Տեսակներ | ||||||||||||
|
Սինձը, այծամորուս կամ քոշմորուք, (լատ.՝ Tragopógon), աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի երկամյա կամ բազմամյա, կաթնանման հյութ պարունակող խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 150 (այլ տվյալներով 84) տեսակ[1]։
Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Գիտական անվանումը ծագել է հին հուն․՝ τράγος (tragos) - այծ և πώγων (pogon) - մորուք բառերից, որը բացատրվում է նրանով, որ բույսը այծի մորուսի տեսք ունի[2]։
Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ցողունն ուղիղ է (բարձրությունը՝ 10–60 սմ)։ Տերևները հերթադիր են, նշտարաձև կամ գծանշտարաձև։ Ծաղկաբույլը զամբյուղ է, ծաղիկները՝ լեզվակավոր, սովորաբար՝ դեղին, հազվադեպ՝ ծիրանագույն, մանուշակագույն։ Պտուղը երկարավուն, իլիկաձև, սպիտակ, թափվող փուփուլով սերմիկ է։ Ծաղկում է մայիս-օգոստոսին։ Արևմտյան Եվրոպայի որոշ երկրներում ստեղծվել են սնձի տնկադաշտեր։
Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածված Եվրոպայի բարեխառն գոտում։ Սնձի տեսակներով առանձնապես հարուստ են Միջին Ասիան և Կովկասը։ ՀՀ-ում հանդիպում է 10 տեսակ՝ հացազգատերև, մարգագետնային, արևելյան, Սոսնովսկու և այլն։ Առավել տարածված է հացազգատերև սինձը, աճում է ՀՀ գրեթե բոլոր մարզերում՝ մարգագետիններում, տափաստաններում, անտառի բացատներում, չոր, քարքարոտ լանջերին, աղբոտ վայրերում։
Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]
ՀՀ-ում՝ 12 տեսակ՝
- Սինձ հացազգատերեվ (T. graminofolius),
- Սինձ մարգագետնային (T. pratensis),
- Սինձ արևելյան (T. orientalis),
- Սինձ Սոսնովսկու (T. sosnovskyi) և այլն։
Տարածված է ՀՀ բոլոր մարզերում։ Աճում է մարգագետիններում, տափաստաններում, անտառի բացատներում, չոր, քարքարոտ լանջերին և այլն։
Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեղրատու է։ Սինձը կարելի է ուտել թարմ քաղելուց հետո, քաղցրահամ է։ Սինձից հայկական գյուղերում պատրաստվել է ձութ։ Տերևները, ցողուններն ու արմատներն օգտագործվում են սննդի մեջ։ Նաև կերաբույս է։ Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են ինուլին, կաուչուկ։
Դեղաբույսեր են. պարունակում են ինուլիև, կաուչուկ։ Կան նաև սննդի մեջ օգտագործվող տեսակներ։ Մեղրատու է և կերաբույս։
Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Tragopogon dubius
|
Tragopogon coelesyriacus
|
Տեսակները GRIN կայքի[3] տվյալների.
T. acanthocarpus Boiss |
|
T. marginatus Pavlov |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Виды рода Козлобородник (Tragopogon)» (անգլերեն)։ The Plant List։ Արխիվացված օրիգինալից 2012-04-12-ին։ Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 1–ին
- ↑ Животные и растения. Иллюстрированный энциклопедический словарь. — М.: Эксмо, 2007. — С. 591. — 1248 с. — 5000 (доп. тираж) экз. — ISBN 5-699-17445-1
- ↑ Список таксонов рода Козлобородник на сайте GRIN.(անգլ.)
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Кирпичников М. Э. Семейство сложноцветные, или астровые (Asteraceae, или Compositae) // Жизнь растений. В 6-ти т. / под ред. А. Л. Тахтаджяна. — М.: Просвещение, 1981. — Т. 5. Ч. 2. Цветковые растения. — С. 462—476. — 512 с. — 300 000 экз.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- USDA Plants database Tragopogon L.
- Jepson Manual treatment of the genus
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |
|
|