Ժամանակակից արվեստի թանգարան (Սինգապուր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժամանակակից արվեստի թանգարան
Տեսակպատկերասրահ և ազգային թանգարան
Երկիր Սինգապուր
ՏեղագրությունBras Basah?
ՎայրՍինգապուր
Ղեկավարության նստավայրՍինգապուր
ՀասցեBras Basah Road? (71)
Հիմնադրվել էհունվարի 20, 1996
Կայքsingaporeartmuseum.sg
Քարտեզ
Քարտեզ

Սինգապուրի արվեստների թանգարան (անգլ.՝ Singapore Art Museum, չինարեն՝ 新加坡美术馆), Սինգապուրի ժամանակակից արվեստի թանգարան[1]։ Թանգարանն ունի հարավարևելյան Ասիայի գեղարվեստական ստեղծագործությունների մեծագույն հավաքածուն և մշտապես համալրվում է համաշխարհային հեղինակների ստեղծագործություններով[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը հիմնադրվել է 1995 թվականին, սակայն բացվել է 1996 թվականի հունվարի 20-ին[3]։ Թանգարանը, որն ի սկզբանե կոչվում էր Գեղեցիկ արվեստների թանգարան, Ազգային թանգարանի` թանգարանային շրջան ստեղծելու նախագծի արդյունք է։ Շրջանի մեջ են մտնում նաև Սինգապուրի պատմական թանգարանը, Ասիայի քաղաքակրթության թանգարանը, Ազգային թանգարանն ու Մանկական թանգարանը[4]։ Թանգարանի ստեղծումն սկսվել է Սուրբ Ժոզեֆի ինստիտուտի վերականգնումով։ Միևնույն ժամանակ 1992 թվականի հուլիսի 18-ին տեղեկատվության, մշակույթի և կրթության նախարար Քեր Սին Ցեն հայտարարել է նկարիչ և վիրաբույժ Էրլ Լյուին թանգարանի 11 հոգուց բաղկացած խորհրդի ղեկավար նշանակելու մասին։ Խորհուրդն առաջադրանք ստացավ հավաքել հարավարևելյան և արևելյան Ասիայի հայտնի և սկսնակ նկարիչների գործերը` սինգապուրյան ժառանգության հիմքը դնելու համար։ Բանկիր և կոլեկցիոներ Լոու Չակ Տյուն հանդես եկավ որպես խորհրդատու, իսկ Ազգային թանգարանի տնօրենի տեղակալ Ծիրլի Լու-Լիմը դարձավ խորհրդի փոխնախագահ։ Նրանցից բացի խորհրդի անդամներ դարձան Բե Մինը, Հո Կոկ Հյոն, Լի Սետ Տին, Արթուր Լիմը, Տ. Կ. Սաբատապին, Սարկասի Սաիդը, Սում Յոկ Կիտը, Վի Չուի Հենը և Յապ-Վան Վի Յոնը[5]։ 140-ամյա ազգային հուշարձանը վերականգնելը տևել է ավելի քան 2 տարի և պահանջել է 30 միլիոն սինգապուրյան դոլար։ Դրա առաջին ցուցանմուշը եղել է 325 կգ-անոց և 7 մետրանոց Swarovski բյուրեղապակյա լուսամփոփը։ Դրա արժեքը կազմել է 90.000 սինգապուրյան դոլար, իսկ ստեղծման վրա ծախսվել է ավելի քան 3 ամիս[6]։ Թանգարանի բացումը տեղի է ունեցել 1996 թվականի հունվարի 20-ին։ Կարմիր ժապավենը կտրել է անձամբ վարչապետ Գո Չոկ Տոնգը։ Իր ողջույնի խոսքում նա համոզմունք հայտնեց, որ նոր թանգարանը գոյություն ունեցող չորսի հետ, կօգնի Սինգապուրին պատմական դեր խաղալ ասիական տարածաշրջանի և ամբողջ աշխարհի մարդկության համար` արվեստի, մշակույթի, քաղաքակրթության և մտքերի փոխանակման գործում[7]։

Դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը գտնվում է գլխավոր առևտրային թաղամասի կենտրոնում, թատերական արվեստի և կերպարվեստի այնպիսի հաստատությունների հարևանությամբ, ինչպիսիք են Nanyang Academy of Fine Arts, LASALLE College of the Arts, Selegie Arts Centre, YMS Arts Centre, Dance Ensemble Singapore, Sculpture Square, Action Theatre, Ստեմֆորդի արվեստի կենտրոնը, Կալիգրաֆիայի սինգապուրյան կենտրոնը և Արվեստների դպրոցը։ Թանգարան կարելի է հասնել տարբեր տրանսպորտային միջոցներով։ Թանգարանի կողքին են գտնվում մետրոյի երկու կայարան։

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանում են գտնվում Սինգապուրի և հարավարևելյան Ասիայի ժամանակակից նկարիչների նկարներ, քանդակներ ու ինստալյացիաներ։ Թանգարանում են պահվում նաև Գուգենհայմ թանգարանի հավաքածուի գլուխգործոցներից։ Նորաբաց թանգարանն ստացել է տեղական մի շարք նկարիչների աշխատանքներ։ 2001 թվականից սկսած` թանգարանն ստանում է աշխատանքներ ու նվիրատվություններ հարևան շրջաններից։ Թանգարանը պարբերաբար հյուրընկալում է ցուցահանդեսներ և մի շարք միջազգային ցուցահանդեսային նախագծերի գործընկեր է` ասիական այլ թանգարանների հետ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Lenzi, Iola (2004). Museums of Southeast Asia. Singapore: Archipelago Press. էջ 200 pages. ISBN 981-4068-96-9.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The Singapore Art Museum Collection». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.
  2. «National Heritage Board - Singapore Art Museum». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.
  3. About the Singapore Art Museum
  4. Leong, Weng Kam. Museum recruits more curators and specialists, Singapore: Straits Times (24 мая 1992), էջ 16
  5. Work to convert old SJI into Fine Arts Museum to begin soon, Singapore: Straits Times (19 июля 1992), էջ 3։
  6. wo opening ceremonies: One for the building, one for the art, Singapore: Straits Times Life! (20 октября 1995), էջ 23։
  7. Wang, Hui Ling. Vision of S'pore as entrepot for art, culture, Singapore: Straits Times (21 февраля 1996), էջ 1։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժամանակակից արվեստի թանգարան (Սինգապուր)» հոդվածին։