Սիյմ Լուտսը Տալլինի «Ֆլորա» ֆուտբոլային ակումբի սան է, որի հիմնական և երկրորդ կազմերում խաղացել է 2006-2012 թվականներին։ «Ֆլորայի» կազմում երկու անգամ դարձել է Էստոնիայի չեմպիոն։ 2013 թվականից մինչև 2014 թվականը խաղացել է Շվեդիայի «Նոռչյոպինգ» ակումբի կազմում[3]։ 2015 թվականի հունվարին պայմանագիր է կնքել Տալլինի «Լևադիա» ակումբի հետ, որը նախատեսված էր մեկ մրցաշրջանի համար[4][5]։ 2015 թվականի հունվարի 2-ին արժանացել է Էստոնիայի ֆուտբոլի ֆեդերացիայի «Արծաթե գնդակ» մրցանակի, որն ամեն տարի շնորհվում է Էստոնիայի ֆուտբոլի հավաքականի կազմում խփած ամենագեղեցիկ գոլի հեղինակին։ Նույն թվականի մարտին Լուտսը «Լևադիայի» հետ նվաճել է էստոնական Սուպերգավաթը։
2016 թվականի հուլիսի 25-ին Սիյմ Լուտսը տեղափոխվել է չեխական «Բոհեմիանս 1905» ակումբ՝ կնքելով երկու տարի ժամկետով պայմանագիր[6][7][8]։
Սիյմ Լուտսը Էստոնիայի հավաքականի կազմում նորամուտը նշել է 2010 թվականի նոյեմբերի 17-ին՝ Լիխտենշտայնի ազգային հավաքականի դեմ խաղում[9]։ Կիսապաշտպանը հավաքականի կազմում իր առաջին գոլը խփել է 2014-ի հունիսի 7-ին՝ Տաջիկստանի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղում։