Սիմոն Պապյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սիմոն Պապյան
Ծնվել էօգոստոսի 3, 1953(1953-08-03) (66 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանտնտեսագիտական գիտությունների թեկնածու
Մասնագիտություներկրաբան, տնտեսագետ և պետական գործիչ
Պարգևներ և
մրցանակներ
Անանիա Շիրակացու մեդալ

Սիմոն Ռաֆայելի Պապյան (օգոստոսի 3, 1953(1953-08-03), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ (2002-2017)։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1971-1976 թթ. - սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը։
  • 1971-1976 թթ. - սովորել և գերազանցությամբ ավարտել է Ռոստովի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։
  • 1982-1985 թթ. - սովորել և գերազանցությամբ ավարտել է Մոսկվայի Համաշխարհային էկոնոմիկայի և միջազգային հարաբերությունների ինստիտուտի ասպիրանտուրան։ Տնտեսագիտության թեկնածու (1985)։

Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1976-1979 թթ. - աշխատել է Հյուսիս-Կովկասյան երկրաբանական վարչությունում՝ որպես Կաբարդինա-Բալկային երկրաբանական արշավախմբի հիդրոերկրաբան։
  • 1979-1981 թթ. - աշխատել է Ոչ մետաղային օգտակար հանածոների երկրաբանության համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի Երևանի փորձա-մեթոդական արշավախմբում՝ որպես երկրաբան։
  • 1981-1982 թթ. - աշխատել է Ոչ մետաղային օգտակար հանածոների երկրաբանության համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի Երևանի փորձա-մեթոդական արշավախմբում՝ որպես ավագ ինժեներ-տնտեսագետ։
  • 1983-1986 թթ. - Հանքային հումքի էկոնոմիկայի համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի Կովկասյան բաժնի ավագ ինժեներ։
  • 1986-1992 թթ. - Հանքային հումքի էկոնոմիկայի համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի Կովկասյան բաժնի ավագ գիտաշխատող։
  • 1992-1993 թթ. - «Գեոէկոնոմիկա» ԳԻ-ի պետի տեղակալ։
  • 1993-1995 թթ. - ՀՀ ընդերքի պետական վարչության պետի առաջին տեղակալ։
  • 1995-2000 թթ. - Հայաստանի Հանրապետության Բնապահպանության և ընդերքի նախարարի առաջին տեղակալ։
  • 2000-2002 թթ. - ՀՀ Կառավարությանն առընթեր սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պետի առաջին տեղակալ։
  • 2002 թ. ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի առաջին տեղակալ։
  • 2017 թվականի մայիսի 31-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է ազատել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից[1]:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անանիա Շիրակացու մեդալ (2006)։
  • ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանության բնագավառում նշանակալի ավանդի համար» գերատեսչական ոսկե մեդալ (2008)։
  • ՀՀ վարչապետի շնորհակալագիր (2006)։

Ամուսնացած է, ունի երկու դուստր և երկու թոռ։ Անկուսակցական է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]