Սիմոն Յուզբաշյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սիմոն Յուզբաշյան
Ծնվել էփետրվարի 27, 1886(1886-02-27)
ԾննդավայրՇուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհունվարի 3, 1960(1960-01-03) (73 տարեկանում)
Մահվան վայրԹբիլիսի, ԽՍՀՄ
Ազգությունհայ

Սիմոն Մովսեսի Յուզբաշյան (փետրվարի 27, 1886, Շուշի - հունվարի 3, 1960, Թբիլիսի), հայ-խորհրդային կենդանաբան, էվոլուցիոնիստ, պրոֆեսոր 1929 թվականից։

Մկրտիչ Յուզբաշյանի եղբայրը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Ֆրայբուրգի համալսարանը 1910 թվականին, այնուհետև դասավանդել է Թիֆլիսի բուհերում։ 1929 թվականից աշխատել է Անդրկովկասյան անասնաբուժական ինստիտուտում, որտեղ կազմակերպել է ընդհանուր կենսաբանության և գենետիկայի ամբիոն, եղել դրա վարիչը, միաժամանակ դասախոսել է Երևանի համալսարանում 1934 թվականից։ 1935 թվականին նրա նախաձեռնությամբ հիմնադրվել է ԽՍՀՄ ԳԱ Արմֆանի կենսաբանության ինստիտուտը, որի տնօրենն է եղել մինչև 1939 թվականը։ 1939 թվականից եղել է Թիֆլիսի Ալեքսանդր Պուշկինի անվան մանկավարժական ինստիտուտի կենդանաբանության ամբիոնի վարիչը։

Գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են կենդանիների օրգանների ապաճման խնդիրներին։ Նա զարգացրել է Ա. Սևերցովի ուսմունքը, առաջարկել օրգանների ապաճման առանձին դասակարգում կախված այն բանից, թե օնտոգենեզի որ փուլում է այն տեղի ունենում և թե ինչ հարաբերությունների մեջ է մյուս օրգանների հետ։ Զբաղվել է նաև ընդհանուր կենսաբանության հարցերով։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էվոլյուցիայի տեսություններ, Երևան, 1933:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png