Սիմոն Մոգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սիմոն Մոգ
Nucci, Avanzino - Petrus' Auseinandersetzung mit Simon Magus - 1620.jpg
Ծնվել է1-ին դար
Մահացել է65
Մահվան վայրՀռոմ, Հռոմեական կայսրություն
ԱզգությունSamaritan
Մասնագիտությունքահանա և Մոգ
Simon Magus Վիքիպահեստում
Nucci, Avanzino - Petrus' Auseinandersetzung mit Simon Magus - 1620.jpg

Սիմոն Մոգ (հունարեն՝ Σίμων ό μάγος), ըստ Նոր Կտակարանի «Գործք առաքելոցի» (Ը, 9-24) սամարացի մոգ, ցանկացել է Պետրոս և Հովհաննես առաքյալներից փողով գնել մկրտվածների վրա սուրբ հոգին իջեցնելու և հրաշքներ գործելու կարողությունը՝ ձեռքերը նրանց վրա դնելու միջոցով, ինչպես նրանք անում էին։ Սակայն Պետրոսը նրան պատասխանեց. «Քո արծաթը թող քեզ հետ կորչի, քանի որ կարծեցիր, թէ Աստծու պարգևները կարելի է փողով ստանալ. 21դու այդ բանում մաս ու բաժին չունես, քանի որ քո սիրտը Աստծու առաջ ուղիղ չէ» (Ը, 20-21)։

Միջնադարում Սիմոնի անունով սիմոնականներ էին կոչվում նրանք, որոնք զբաղվում էին սրբությունների (հոգևոր բարիքների և եկեղեցական պաշտոնների) առուծախով։

Քրիստոնյա եկեղեցին նաև համարում է Սիմոն Մոգին գնոստիկական ուսմունքի հիմնադիր։