Սիմոն Դեյվիս
Սիմոն Դեյվիս անգլ.՝ Simon Davies | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() Դեյվիսը 2006 թվականին Ուելսի հավաքականի կազմում | ||||||||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||
Ամբողջական անուն | Սիմոն Դեյվիս | |||||||||||||||||
Ազգությունը | ուելսցի | |||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | |||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 23, 1979[1][2][3] (43 տարեկան) | |||||||||||||||||
Ծննդավայր | Հավերֆորդուեստ, Ուելս | |||||||||||||||||
Հասակ | 178 սմ | |||||||||||||||||
Քաշ | 76 կգ | |||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | |||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||
Ներկա ակումբ | Ավարտել է կարիերան | |||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Սիմոն Դեյվիս (անգլ.՝ Simon Davies, հոկտեմբերի 23, 1979[1][2][3], Հավերհորդուսեթ, Պեմբրուկշիր, Ուելս, Միացյալ Թագավորություն), նախկին ուելսցի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Ֆուտբոլիստի վերջին թիմը եղել է ուելսական «Սոլվա» ֆուտբոլային ակումբը։ Ֆուտբոլիստը իր կարիերան սկսել է «Պիտերբորո Յունայթեդ»-ի կազմում։ Դրանից հետո հանդես է եկել Պրեմիեր Լիգան ներակայցնող «Տոտենհեմ Հոտսպուր»-ի և «Ֆուլհեմ»-ի կազմում, վերջինիս կազմում 2009-10 մրցաշրջանում դառնալով Եվրոպայի լիգայի արծաթե մեդալակիր։ Սիմոնն անցկացրել է ավելի քան 350 հանդիպում անգլիական թիմերի կազմերում և 58 հանդիպում էլ Ուելսի ազգային հավաքականի կազմում։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
«Պիտերբորո Յունայթեդ»[խմբագրել | խմբագրել կոդը]
15 տարեկան հասակում Սայմոն Դեյվիսը միացել է «Պիտերբորո Յունայթեդ»-ին։ Ավարտելով թիմի ակադեմիան նա հեշտությամբ կարողացավ հաստատվել թիմի հիմնական կազմում։ Իր առաջին մրցաշրջանում նա մասնակցել է թիմի 50 հանդիպումներից 20-ին։
1998-99 մրցաշրջանի վերջում Դեյվիսը հայտնվել է Երրորդ դիվիզիոնի խորհրդանշական թիմում, և ճանաչվել է իր թիմի տարվա լավագույն ֆուտբոլիստ[4]։
«Տոտենհեմ Յունայթեդ»[խմբագրել | խմբագրել կոդը]
1999 թվականի դեկտեմբերի 31-ին Դեյվիսը տեղափոխվել է Պրեմիեր Լիգայում հանդես եկող «Տոտենհեմ Հոտսպուր»։ Տրանսֆերն արժեցել է 700000 ֆունտ ստեռլինգ։
«Տոտենհեմ»-ի կազմում նա իր դեբյուտը նշել է 2000 թվականի ապրիլի 9-ին՝ «Լիվերպուլ»-ի դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվել է 2-0 հաշվով։ 2000-01 մրցաշրջանի սկզբում նա հիմնականում լինում էր փոխարինողների նստարանին, և հանդիպմանը մասնակցում էր փոխարինման դուրս գալով։ 2001 թվականի փետրվարի 17-ին Անգլիայի գավաթի խաղարկության 5-րդ փուլում կայացած «Սթոքպորտ Կաունտրի»-ի դեմ խաղում Սայմոնը դարձել է դուբլի հեղինակ։ Այս խաղը նրա հիմնական թիմում տեղ ունենալու գործում առաջին քայլն էր։
Այն 5 տարիների ընթացքում, երբ Դեյվիսը հանդես է եկել «Տոտենհեմ»-ի կազմում նա մասնակցել է 154 խաղի և խփել է 24 գոլ բոլոր մրցաշարերում միասին վերցրած։
«Էվերթոն»[խմբագրել | խմբագրել կոդը]
2005 թվականի մայիսի 26-ին 4 միլիոն ֆունտ ստեռլինգի դիմաց ֆուտբոլիստը տեղափոխվել է «Էվերթոն»։ 2005-06 մրցաշրջանը միանգամայն անհաջող էր Սայմոն Դեյվիսի համար։ Սայմոնը դարձել է հաղթական գոլի հեղինակ «Բիրմինգհեմ Սիթի»-ի դեմ խաղում[5], որի շնորհիվ մերսիսադյան ակումբը տարել է իր առաջին հաղթանակը 2 ամիսների ընթացքում։
«Ֆուլհեմ»[խմբագրել | խմբագրել կոդը]
2007 թվականի հունվարին Դեյվիսը տեղափոխվել է Պրեմիեր Լիգան ներկայացնող մեկ այլ թիմ՝ «Ֆուլհեմ»։ Պրեմիեր Լիգայի շրջանակներում նա իր հանդիպումն անցկացրել է հունվարի 30-ին՝ մասնակցելով «Շեֆիլդ Յունայթեդ»-ի դեմ խաղին։
Մինչև «Ֆուլհեմ» տեղափոխվելը Սայմոնը գտել էր իր տեղը խաղադաշտում։ Նա հիմնականում հանդես էր գալիս կիսապաշտպանության աջ թևում։ 2007-08 մրցաշրջանի ընթացքում Սայմոնը ընդգրկվել է «Ֆուլհեմ»-ի տարվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդների ցուցակում։ Սայմոն Դեյվիսը գոլի հեղինակ է դարձել 2010 թվականի ապրիլի 29-ին Եվրոպայի լիգայի շրջանակներում տեղի ունեցած «Համբուրգ»-ի դեմ խաղի երկրորդ կեսին։ Անգլիական թիմը այդ խաղում հաղթել է 2-1 հաշվով[6]։ Ֆուտբոլիստը մասնակցել է նաև Եվրոպայի լիգայի եզրափակչում կայացած «Ատլետիկո Մադրիդ»-ի դեմ խաղի առաջին կեսին։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 1-1 հաշվով, իսկ լրացուցիչ ժամանակում գրանցվել է 2-1 հաշիվ՝ ի օգուտ «Ատլետիկո»-ի[7]։
2010 թվականի օգոստոսի 16-ին ուելսցի ֆուտբոլիստը երկարաձգել է իր պայմանագիրը մինչև 2013 թվականը[8]։ Սայմոնը հետագա կարիերան անգլիական թիմում ուղեկցվել է բազում վնասվածքներով։ 2011 թվականի դեկտեմբերի 10-ին նա անցկացրել է իր առաջին մեկնարկային հանդիպումը 2011-12 մրցաշրջանի ընթացքում, որը տեղի է ունեցել «Սուոնսի Սիթի»-ի դեմ։
Դեյվիսը մեկն էր այն 12 ֆուտբոլիստներից ովքեր լքեցին «Ֆուլհեմ»-ը 2012-13 մրցաշրջանից հետո[9]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուելսի ազգային հավաքականի կազմում նա իր դեբյուտը նշել է 2001 թվականի հունիսի 6-ին՝ ԱԱ 2002-ի որակավորման փուլում տեղի ունեցած Ուկրաինայի հավաքականի դեմ խաղում։ Իսկ իր առաջին գոլը խփել է 2002 թվականի օգոստոսի 21-ին՝ Խորվաթիայի ազգային հավաքականի դեմ խաղում։
ԱԱ 2010-ի որակավորման փուլում եղել է Ուելսի հավաքականի ավագը։ 2002 թվականին ճանաչվել է Ուելսի տարվա լավագույն ֆուտբոլիստ։ 2010 թվականի օգոստոսի 9-ին նա հայտարարել է միջազգային կարիերան ավարտելու մասին[10]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Argentine Soccer Database (իսպ.)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ «simon davies - fact file»։ My Eyes Have Seen the Glory։ ապրիլի 29, 2010։ Վերցված է դեկտեմբերի 14, 2013
- ↑ «Birmingham 0–1 Everton»։ BBC։ հոկտեմբերի 29, 2005։ Վերցված է սեպտեմբերի 14, 2009
- ↑ McNulty Phil (ապրիլի 29, 2010)։ «Fulham 2–1 Hamburg (agg 2–1)»։ BBC Sport (British Broadcasting Corporation)։ Վերցված է ապրիլի 30, 2010
- ↑ «Late winner breaks Fulham hearts»։ ESPNsoccernet (ESPN)։ մայիսի 12, 2010։ Վերցված է դեկտեմբերի 14, 2013
- ↑ «Simon Davies Signs New Contract»։ fulhamfc.com (Fulham FC)։ օգոստոսի 16, 2010։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 27, 2012-ին։ Վերցված է դեկտեմբերի 14, 2013
- ↑ «Summer transfer window: Ins and Outs»։ Premier League։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-30-ին։ Վերցված է հունիսի 7, 2013
- ↑ «Davies calls time on Wales career»։ օգոստոսի 8, 2010 – via bbc.co.uk
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Հոկտեմբերի 23 ծնունդներ
- 1979 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Տոտտենհեմ Հոտսպուրի ֆուտբոլիստներ
- Ֆուլհեմի ֆուտբոլիստներ
- Էվերթոնի ֆուտբոլիստներ
- Ուելսի հավաքականի ֆուտբոլիստներ
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ