Սիմեոն (մանրանկարիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սիմեոն (այլ կիրառումներ)

Սիմեոն (ծննդյան և մահվան թվականներն անհայտ են), հայ մանրանկարիչ։ Ապրել է 13-րդ դարի վերջին և 14-րդ դարի սկզբներին, Նախիջևանում։ Հայտնի է 1304 թվականին պատկերազարդած և կազմած Ավետարանով (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռ․ № 3722)։ Ձեռագրում տերունական պատկերներով ամբողջական թերթեր չկան, լուսանցքներում խորհրդանիշի հասցված հակիրճությամբ տրված են «Մկրտություն»-ը, «Խորհրդավոր ընթրիք»-ը, «Մուտք Երուսաղեմ»-ը և այլն։ Արտակարգ հարուստ են անվանաթերթերն ու լուսանցազարդերը։ Պատկերների հետաքրքիր ձևերն ու վառ, լուսավոր գույները ողջ ձեռագիրը համակում են տոնական, կենսախինդ տրամադրությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 371 CC-BY-SA-icon-80x15.png