Jump to content

Սիմեոն Դավթի Աբամելիք-Լազարև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիմեոն Դավթի Աբամելիք-Լազարև
հոկտեմբերի 15 (27), 1815 - ապրիլի 25 (մայիսի 7), 1888 (72 տարեկան)
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
ԳերեզմանՍմոլենկայի հայկական գերեզմանոց
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Կոչումգեներալ-մայոր
ԶորամասHis Majesty's Hussar Life Guards Regiment?
ԿրթությունՆիկոլաևի հեծելազորային ուսումնարան

Սիմեոն Դավթի Աբամելիք-Լազարև (հոկտեմբերի 15 (27), 1815, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - ապրիլի 25 (մայիսի 7), 1888, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), հայ ազնվական Ռուսական կայսրությունում, ռուսական բանակի գեներալ-մայոր (1850)։

Դավիթ Աբամելիքի որդին, Աբամելիք-Լազարևների ազնվական տոհմից։

Ծնվել է Սանկտ Պետերբուրգում։ Զինվորական ծառայություն է կատարել մինչև 1859 թվականը, 1871-1878 թվականներին՝ Մոսկվայի Լազարյան ճեմարանի պատվավոր հոգաբարձու։ Ընդարձակ կալվածքներ է ունեցել Տուլայի, Կամենեց-Պոդոլսկի, Վյատկայի, Վոլինի նահանգներում։

Մահացել է Սանկտ Պետերբուրգում[1]։

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին. Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն. 2005. էջ 8.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիմեոն Դավթի Աբամելիք-Լազարև» հոդվածին։