Սիլյան Ավրամովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սիլյան Ավրամովսկի
մակեդ.՝ Силјан Аврамовски
Դրոշ
Մակեդոնիայի Հանրապետության ներքին գործերի նախարար
հունիսի 2, 2004 - դեկտեմբերի 17, 2004
 
Կուսակցություն՝ Մակեդոնիայի սոցիալ-դեմոկրատական միություն
Կրթություն՝ Կիրիլի և Մեթոդիոսի անվան համալսարան
Մասնագիտություն՝ ոստիկան և քաղաքական գործիչ
Ազգություն մակեդոնացի
Ծննդյան օր ապրիլի 10, 1960(1960-04-10) (59 տարեկան)
Ծննդավայր Սկոպյե, Մակեդոնիայի Հանրապետություն
Քաղաքացիություն Flag of North Macedonia.svg Հյուսիսային Մակեդոնիա

Սիլյան Ավրամովսկի (մակեդ.՝ Силјан Аврамовски, ապրիլի 10, 1960(1960-04-10), Սկոպյե, Մակեդոնիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), մակեդոնացի պետական և քաղաքական գործիչ, Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության նախկին ներքին գործերի նախարար[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիլյան Ավրամովսկին ծնվել է 1960 թվականի ապրիլի 10-ին Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետության Սկոպյե քաղաքում։ 1983 թվականին ավարտել է Սկոպյեի Կիրիլի և Մեթոդիոսի անվան համալսարանի անվտանգության ֆակուլտետը։

Համալսարանական կրթությունն ավարտելուց հետո աշխատել է Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության ներքին գործերի նախարարությունում և զբաղեցրել տարբեր պաշտոններ։ Հարի Կոստովի վարչապետության տարիներին՝ 2004 թվականի հունիսի 2-ին, նշանակվել է երկրի ներքին գործերի նախարար, սակայն նույն տարվա դեկտեմբերի 17-ին ստիպված է եղել թողնել պաշտոնը։

Այնուհետև նա նշանակվել է Հյուսիսային Մակեդոնիայի ներքին գործերի նախարարության անվտանգության և հետախուզական վարչության գրասենյակի պետ։ Այս պաշտոնը ստանձնել է մինչև 2006 թվականը։

Ներկայումս Ավրամովսկին ներքին գործերի նախարարության անվտանգության և հետախուզական վարչության գրասենյակի փոխտնօրենն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Մակեդոնիայի Հանրապետության ոստիկանությունը ներկայացրել է առաջնահերթ բարեփոխումների ծրագիր»։ Հարավարևելյան Եվրոպայի ժամանակ։ դեկտեմբերի 30, 2005։ Վերցված է նոյեմբերի 7, 2011