Սիայի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիայի
Ծնվել էենթդ․ 1835
Մահացել էմայիսի 19, 1903(1903-05-19)
Մասնագիտությունաշուղ

Սիայի (Սիայի Ղազար Կարապետյան, անվանել են՝ Ղարա-Ղազար, ծննդյան թիվը հայտնի չէ - վախճանվել է 1903 թվականի մայիսի 19-ին), աշուղ, 19-րդ դարի վերջերի 20-րդ դարի սկզրների Ջավախքի աշուղներից[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշուղի նախնիները գաղթել են Էրզրումից՝ 1830 թվականին, ժամանակակիցների վկայությամբ պետք է, որ նա ծնված լինի 1835 թվականին։ Սիայու մոտ աշուղական արվեստ են սովորել Ջիվանին, Թիֆիլին, Մաթոսը և ուրիշներ։

Սիային ապրել է Կարզախում, որը Ախալքալաքի գավառի մեծ գյուղերից էր, ուր հաճախում էին հայ, վրացի, թուրք և այլ ազգի շատ աշուղներ, ելույթներ էին ունենում շփվում տեղի աշուղների հետ։

Աշուղ Սիային հիմնականում ստեղծագործել ու երգել է թուրքերեն լեզվով, հենց այդ պատճառով էլ աշուղական գրականություն մեջ նրա մասին քիչ տեղեկություններ կան։ Գ. Լևոնյանի ջանքերով Սիայու միակ երգը` «Մարինան» տեղ է գտել 1937 թվականին հրատարակած «Հայ աշուղներ» ժողովածուում[2]։ Սիայու մասին գոյություն են ունեցել թյուր կարծերներ, իբր նա սեփական ստեղծագործություններ չի ունեցել, այլ միայն կատարել է նշանավոր աշուղների հորինած երգերն ու հեքիաթները։ Աշուղը ինքն է վկայում, որ ունեցել է շատ երգեր ու հեքիաթներ.

Սիային եմ հազար ու մի ցավ կրած, Ունեմ շատ հեքիաթներ, երգեր հորինած…

Սիայու «Օձ քաղաքը» հեքիաթը իր ժամանակին մեծ ընդունելության է արժանացել Ջավախքում։ Բռնակալ բեկը գերված հայ աղջկան ստիպում է գավերը գինի լցնել և հաճույք պատճառել իրեն։ Աղջիկը վշտացած երգում է.

Մանուշակն եմ, գինի կածեմ գավերը, Ոտքի ելան, խոսան սրտիս լարերը, Ես չեմ տանի օտարների ցավերը, Յարից եկած խոցն ու բnրը շատ լավ են։

Սիային երգերի ու հեքիաթների լավագույն կատարող է եղել։ Ելույթների ժամանակ աչքի էր ընկնում հանպատրաստից երգեր հորինելով։ Աշուղը եղել է խստաբարո, պահանջկոտ իր նկատմամբ, իր աշակերտների ու ունկնդիրների նկատմամբ։ Նրան լսում էին քար լռությամբ։ Իր վարպետին լավ է բնութագրել աշուղ Թիֆիլին՝ «Դու իմ անմահ վարպետ, անպարտ Սիայի»։ Բազմաթիվ մրցույթների ժամանակ նա շարունակ հաղթող է դուրս եկել։ Սիայու երգերի մեջ մեծ տեղ են գրավել սիրային խաղերը։

Աշուղը շրջագայել է, եղել է գավառի մեծ գյուղերում, Ալեքսանդրապոլում։ Շրջագայելիս իր հետ տանրել է աշակերտներից մեկին, ավելի հաճախ Ջիվանին, ով մի անգամ Խերթվիսում մրցույթի ժամանակ իր վարպետին դուրս է բերում ծանր կացությունից։

Սիային ունեցել է իր երգերի դավթարը։ Հարազատների (Շեկո, Արտավազդ Կարապետյաններ, Գասպար Բանգոյան) վկայությամբ հուղարկավորության ժամանակ դավթարը և սազը աշուղի դիակի հետ միասին թաղել են։

Սիային հայ ժողովրդի փրկությունը կապել է ռուս ժողովրդի ազատագրական շարժման հետ՝ ասելով՝

Ռուսաստանում ազնիվ մի մարդկություն կա, Արդարության համար վաղ, թե ուշ կգա։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Դ.Վ Բագրատունի, «Ջավախքի Գուսաննորի երգեր», Թբիլիսի 1987, էջ 48-51

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Songbook of Javakhk | Articles | Siayi». javakhkmusic.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 5-ին.
  2. «Songbook of Javakhk | Articles | Siayi». javakhkmusic.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 5-ին.