Սթիվեն Օ՚Դոնել
Սթիվեն Օ՚Դոնել անգլ.՝ Stephen O'Donnell | |||
---|---|---|---|
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 11, 1992[1] (32 տարեկան) | ||
Ծննդավայր | Բելզհիլ, Motherwell (district), Ստրաթքլայդ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն | ||
Հասակ | 183 սանտիմետր | ||
Դիրք | եզրային պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Սթիվեն Ջերարդ Օ՚Դոնել (անգլ.՝ Stephen Gerard O'Donnell,մայիսի 11, 1992[1], Բելզհիլ, Motherwell (district), Ստրաթքլայդ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), շոտլանդացի ֆուտբոլիստ, «Մոտերուել» ակումբի և Շոտլանդիայի հավաքականի պաշտպան։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օ՚Դոնելը եղել է «Աբերդինի» պատանեկան թիմի ավագ[2]։ Ապա տեղափոխվել է «Սելտիկ»[3], որտեղ օգնել է թիմին նվաճել Շոտլանդիայի երիտասարդական գավաթը[4] և 2010/11 մրցաշրջանում՝ մինչև 19 տարեկանների ազգային առաջնությունը։
«Պարտիկ Տիսլ»
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականին Օ՚Դոնելը հեռացել է «Սելտիկից»[5] և օգոստոսի 23-ին մեկ տարվա պայմանագիր է կնքել «Պարտիկ Տիսլի» հետ[6]։ Սեպտեմբերի 17-ին նորամուտն է նշել՝ փոխարինման դուրս գալով «Էր Յունայթեդի» դեմ տնային խաղում (4:0)[7]։ 2012/13 մրցաշրջանում անցկացրել է 38 հանդիպում, օգնել է թիմին դուրս գալ Պրեմիեր լիգա և հասնել շոտլանդական գավաթի խաղարկության եզրափակիչ[7]։ Այդ մրցաշրջանում ընդգրկվել է առաջնության տարվա խորհրդանշական հավաքականում[8]։

2015 թվականի հունվարի 27-ին «Բլեքփուլը »Օ’Դոնելլի համար նախնական առաջարկը 50,000 ֆունտից հասցրել է 125,000 ֆունտի[9]։ Այս առաջարկն ընդունել է շոտլանդական ակումբը, սակայն Օ՚Դոնելը մերժել է «Բլեքփուլում» առաջարկված անձնական պայմանները՝ հօգուտ իր պայմանագրի մնացած վեց ամիսները ավարտելու[10]։ Նա «Պարտիկ Տիսլից» հեռացել է 2014/15 մրցաշրջանի ավարտից հետո[11]՝ ակումբում անցկացնելով 139 հանդիպում[7]։
«Լուտոն Թաուն»
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի հունիսի 22-ին Օ՚Դոնելը երկամյա պայմանագիր է կնքել անգլիական «Լուտոն Թաուն» ակումբի հետ[11], որտեղ նորամուտը նշել է օգոստոսի 11-ին Լիգայի գավաթի խաղարկությունում՝ «Բրիստոլ Սիթիի» դեմ տնային խաղում[12]։ Առաջին գոլը խփել է սեպտեմբերի 1-ին «Լեյտոն Օրիենտայի» դեմ տնային խաղում՝ ֆուտբոլի լիգայի գավաթի խաղարկությունում[13]։ 2015/16 մրցաշրջանը ավարտել է՝ մասնակցելով 33 հանդիպման և դառնալով մեկ գոլի հեղինակ[14]։ 2016/17 մրցաշրջանի ավարտին պայմանագրի ժամկետը լրանալուց հետո հեռացել է ակումբից[15]։
«Կիլմարնոկ»
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի հուլիսի 4-ին եռամյա պայմանագիր է կնքել «Կիլմարնոկ» ակումբի հետ[16]։ Սթիվ Քլարկին «Կիլմարնոկի» գլխավոր մարզիչ նշանակելուց հետո Օ՚Դոնելը լավ արդյունքներ է գրանցել և 2018 թվականի մայիսին հրավեր է ստացել Շոտլանդիայի հավաքականից։ 2019 թվականի օգոստոսին շոտլանդական ակումբը Օ՚Դոնելին առաջարկել էր նոր եռամյա պայմանագիր[17]։ 2020 թվականի հունվարին «Օքսֆորդ Յունայթեդը» առաջարկ է արել Օ՚Դոնելին[18], սակայն գործարքը չի ավարտվել մինչև տրանսֆերային պատուհանի փակումը։ 2019/20 մրցաշրջանի վերջում նա մերժել է նոր պայմանագիրը Կիլմարնոկի հետ[19]։
«Մոտերուել»
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի օգոստոսի 13-ին Մոտերուելը հայտարարել է Օ’ Դոնելի հետ պայմանագրի կնքման մասին[20]։ 2021 թվականի փետրվարի 1-ին մինչև մրցաշրջանի ավարտը նա նոր պայմանագիր է կնքել «Մոտերուելի» հետ[21]։ Ապրիլի 13-ին Օ՚Դոնելը նոր երկամյա պայմանագիր է կնքել ակումբի հետ[22]։
Կարիերա ազգային հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի փետրվարին Օ՚Դոնելը մեկ խաղ է անցկացրել Շոտլանդիայի երիտասարդական հավաքականի կազմում[23]։ 2018 թվականի մայիսին ստացել է իր առաջին հրավերը Շոտլանդիայի ազգային հավաքական՝ Պերուի և Մեքսիկայի դեմ ընկերական խաղերի համար[24]։ Օ՚Դոնելլը հավաքականում նորամուտն է նշել է 2018 թվականի մայիսի 29-ին՝ Պերուի դեմ խաղում[25]։
Օ՚Դոնելը ընդգրկվել է Շոտլանդիայի հավաքականի կազմում Եվրոպայի 2020 թվականի առաջնությունում և մասնակցել մրցաշարի խմբային փուլի բոլոր երեք հանդիպումներին[26]։ Նրա խաղը Չեխիայի դեմ առաջին խաղում քննադատության է ենթարկվել, բայց հետո գովասանքի է արժանացել երկրորդ խաղում Անգլիայի հետ զրոյական ոչ-ոքիից հետո[26]։
Ակումբային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթ | Լիգայի գավաթ | Այլ | Ընդամենը | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Հանդիպումներ | Գոլեր | Հանդիպումներ | Գոլեր | Հանդիպումներ | Գոլեր | Հանդիպումներ | Գոլեր | Հանդիպումներ | Գոլեր | ||
Պարտիկ Տիսլ | 2011/12[7] | Առաջին դիվիզիոն | 31 | 2 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 33 | 2 |
2012/13[7] | 29 | 2 | 2 | 0 | 2 | 0 | 5 | 0 | 38 | 2 | ||
2013/14[27] | Պրեմիերշիփ | 27 | 0 | 0 | 0 | 3 | 1 | 0 | 0 | 30 | 1 | |
2014/15[28] | 34 | 5 | 2 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 38 | 5 | ||
Ընդամենը | 121 | 9 | 6 | 0 | 7 | 1 | 5 | 0 | 139 | 10 | ||
Լուտոն Թաուն | 2015/16[14] | Լիգա 2 | 30 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 1 | 1 | 33 | 1 |
2016/17[29] | 30 | 1 | 3 | 2 | 2 | 0 | 4 | 0 | 39 | 3 | ||
Ընդամենը | 60 | 1 | 3 | 2 | 4 | 0 | 5 | 1 | 72 | 4 | ||
Կիլմարնոկ | 2017/18[30] | Պրեմիերշիփ | 36 | 2 | 4 | 2 | 4 | 0 | — | 44 | 4 | |
2018/19[31] | 37 | 0 | 2 | 0 | 4 | 0 | — | 43 | 0 | |||
2019/20[32] | 28 | 3 | 3 | 0 | 2 | 0 | 2 | 0 | 35 | 3 | ||
Ընդամենը | 101 | 5 | 9 | 2 | 10 | 0 | 2 | 0 | 122 | 7 | ||
Մոտերուել | 2020/21[33] | Պրեմիերշիփ | 34 | 1 | 3 | 1 | 1 | 0 | 3 | 1 | 41 | 3 |
2021/22[34] | 17 | 0 | 1 | 0 | 4 | 0 | — | 22 | 0 | |||
Ընդամենը | 51 | 1 | 4 | 1 | 5 | 0 | 3 | 1 | 63 | 3 | ||
Ընդհանուր | 333 | 16 | 22 | 5 | 26 | 1 | 15 | 2 | 396 | 24 |
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Պատրիկ Տիսլ»
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շոտլանդական ֆուտբոլային լիգայի առաջին դիվիզիոնի չեմպիոն՝ 2012/13
- Շոտլանդական գավաթի եզրափակչի մասնակից՝ 2012/13
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «School pals captain Celtic and Aberdeen U-17s». Daily Record. Glasgow. 2008 թ․ հոկտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 30-ին.
{{cite news}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն) - ↑ «Hibs offer trial to freed Celtic youngster Stephen O'Donnell». football.co.uk. Digital Sports Group. 2011 թ․ մայիսի 3. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 4-ին.
- ↑ «Celtic U19 2–1 Rangers U19 (aet)». BBC Sport. 2011 թ․ ապրիլի 27. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 10-ին.
{{cite news}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն) - ↑ «Stephen will go through Hoops for hero Jackie». Evening Times. Glasgow. 2011 թ․ սեպտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 4-ին.
{{cite news}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն) - ↑ «Thistle complete signing of new Defender». Partick Thistle F.C. 2011 թ․ օգոստոսի 23. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 «S. O'Donnell: Summary». Soccerway. Perform Group. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 4-ին.
- ↑ Wilson, Fraser (2013 թ․ մայիսի 2). «In pictures: PFA Scotland Team of the Year». Daily Record. Glasgow. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 30-ին.
{{cite news}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն) - ↑ Berry, Gavin (2015 թ․ հունվարի 27). «Partick Thistle accept £125,000 Blackpool bid for Stephen O'Donnell». Daily Record. Glasgow. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 30-ին.
- ↑ Crawford, Kenny (2015 թ․ հունվարի 27). «Jags' O'Donnell rejects Blackpool». BBC Sport. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 10-ին.
{{cite news}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն) - ↑ 11,0 11,1 «Stephen O'Donnell: Luton Town sign Partick Thistle defender». BBC Sport. 2015 թ․ հունիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 22-ին.
{{cite news}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն) - ↑ Simmonds, Mike (2015 թ․ օգոստոսի 11). «Jack's the lad as Hatters shock Robins». Luton Today. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 4-ին.
{{cite news}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն) - ↑ Simmonds, Mike (2015 թ․ սեպտեմբերի 1). «O'Donnell's fluke sends Hatters through». Luton Today. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 4-ին.
{{cite news}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն) - ↑ 14,0 14,1 «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2015/2016 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է 23 January 2016-ին.
- ↑ «Luton Town: Craig King & Dan Potts offered deals, but five depart». BBC Sport. 2017 թ․ մայիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 25-ին.
- ↑ «Stephen O'Donnell signs for Kilmarnock after release by Luton Town». BBC Sport. 2017 թ․ հուլիսի 4. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին.
{{cite news}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն) - ↑ «Kilmarnock: Stephen O'Donnell to hold off on contract decision». BBC Sport. 2019 թ․ հոկտեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 4-ին.
{{cite news}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն) - ↑ Mullen, Scott (2020 թ․ հունվարի 30). «Stephen O'Donnell: Oxford make approach for Kilmarnock & Scotland defender». BBC Sport. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 4-ին.
{{cite news}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն) - ↑ Dickson, Andrew (2020 թ․ մայիսի 19). «Stephen O'Donnell rejects Kilmarnock deal and will leave this summer». Sky Sports. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 19-ին.
{{cite news}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն) - ↑ «Stephen O'Donnell signs for Motherwell». Motherwell F.C. 2020 թ․ օգոստոսի 13. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Stephen O'Donnell extends Motherwell deal». Motherwell FC. 2021 թ․ փետրվարի 1. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ «STEPHEN O'DONNELL SIGNS NEW DEAL». motherwellfc.co.uk/. Motherwell F.C. 2021 թ․ ապրիլի 13. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ «Stephen O'Donnell». Scottish Football Association. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «Scotland: Ryan Fraser, Matt Ritchie & Barry Douglas withdraw from squad». BBC Sport. 2018 թ․ մայիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 30-ին.
- ↑ Lamont, Alasdair (2018 թ․ մայիսի 30). «Peru 2–0 Scotland». BBC Sport. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 30-ին.
- ↑ 26,0 26,1 «Stephen O'Donnell says reaction to his Euros displays 'over the top'». www.bbc.co.uk/sport. BBC Sport. 2021 թ․ հուլիսի 3. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2013/2014 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է 23 January 2016-ին.
- ↑ «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2014/2015 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է 23 January 2016-ին.
- ↑ «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2016/2017 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է 6 May 2017-ին.
- ↑ «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2017/2018 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է 13 May 2018-ին.
- ↑ «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2018/2019 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է 19 May 2019-ին.
- ↑ «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2019/2020 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է 19 May 2020-ին.
- ↑ «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2020/2021 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է 23 November 2020-ին.
- ↑ «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2021/2022 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է 24 July 2021-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ПрофильԱրխիվացված 2021-05-16 Wayback Machine на сайте uefa.com
- Профиль на сайте transfermarkt.com
- Профиль на сайте national-football-teams.com
- ПрофильԱրխիվացված 2021-12-16 Wayback Machine на сайте soccerway.com
- ПрофильԱրխիվացված 2021-12-16 Wayback Machine на сайте eu-football.info
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սթիվեն Օ՚Դոնել» հոդվածին։ |
|