Jump to content

Սթենլի Միդլթոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սթենլի Միդլթոն
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 1, 1919(1919-08-01)[1]
ԾննդավայրՆոթթինգեմշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էհուլիսի 25, 2009(2009-07-25)[2][1] (89 տարեկան)
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունՆոթինգհեմի համալսարան
Մասնագիտությունվիպասան և գրող
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԹագավորական գրական ընկերություն

Սթենլի Միդլթոն (անգլ.՝ Stanley Middleton, օգոստոսի 1, 1919(1919-08-01)[1], Նոթթինգեմշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հուլիսի 25, 2009(2009-07-25)[2][1]), բրիտանացի գրող, Բուքերյան մրցանակի դափնեկիր (1974)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթենլին ծնվել է 1919 թվականին Նոթինգհեմշիրի կոմսության Բուլվել քաղաքում և կրթություն ստացել Նոթինգհեմի «Սթենլի Ռոադ» «High Pavement» դպրոցներում, իսկ հետագայում՝ Նոթինգհեմի համալսարանում։

Միդլթոնը սկսել է գրել համալսարանում։ 1958 թվականին հրապարակել է «Կարճ պատասխան» աշխատությունը։ Գրողի աշխատանքին զուգահեռ նա երկար տարիներ անգլերեն է դասավանդել «High Pavement» քերականական դպրոցում։ 1974 թվականին իր «Հոլիդեյ» վեպը արժանացել է Բուքերյան մրցանակի[4]։ 2008 թվականին լույս տեսել «Նրա երեք իմաստուն մարդիկ» վեպը, նրա 44-րդ և վերջին աշխատությունը, որը հրապարակվել է իր կենդանության օրոք։

Միդլթոնը հմուտ երգեհոնահար էր, նա պարբերաբար նվագում էր Բուլվելի Ռավենսվորթ փողոցի Սուրբ Մարկոսի Մեթոդիստական եկեղեցում և փոխարինում էր ուրիշներին, հաճախ Նոթինգհեմի Մենսֆիլդ Ռոուդ Մկրտական եկեղեցում։

2006 թվականին Միացյալ Թագավորությունում լույս տեսած «The Sunday Times» կիրակնօրյա թերթի թղթակիցը «Հոլիդեյ» վեպի առաջին գլուխները ուղարկել է մի շարք հրատարակիչների և գրական գործակալների, որպես լրագրողական հնարք։ Գրեթե բոլորը մերժել են։

«High Pavement» քերականական դպրոցում սովորելու տարիներին դասավանդել է է դերասան Փիթեր Բովելին։ 1980 թվականին Բովելսը դարձել է «Սա քո կյանքն է» հեռուստածրագրի հաղորդավարը, իսկ Սթենլի Միդլթոնը եղել է հաղորդման հյուր։

Միդլթոնը ամուսնացած է եղել Մարգարեթ Ուելչի հետ՝ 1951 թվականից մինչև մահ։ Նրանք ունեին երկու դուստր` Փենին և Սառան։ Իր կյանքի վերջին տարիներին նա տառապել է քաղցկեղով և մահացել է 2009 թվականի հուլիսի 25-ին` իր 90-ամյակից մեկ շաբաթ առաջ։

Պարզվել է, որ Միդլթոնը 1979 թվականին հրաժարվել Է Բրիտանական կայսրության շքանշանից։ Դա հայտնի է դարձել Տեղեկատվության ազատության մասին BBC-ի հարցումից հետո։ Այն ի հայտ եկավ BBC-ի կողմից Տեղեկատվության ազատության պահանջով։ Նա չէր կարծում, որ իրեն պետք է մեծարել միայն այն բանի համար, ինչ նա համարում էր իր աշխատանքը[5]։

Մատենագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղարվեստական

  • A Short Answer (1958)
  • Harris's Requiem (1960)
  • A Serious Woman (1961)
  • The Just Exchange (1962)
  • Two's Company (1963)
  • Him They Compelled (1964)
  • Terms of Reference (1966)
  • The Golden Evening (1968)
  • Wages of Virtue (1969)
  • Apple of the Eye (1970)
  • Brazen Prison (1971)
  • Cold Gradations (1972)
  • A Man Made of Smoke (1973)
  • Holiday (1974)
  • Distractions (1975)
  • Still Waters (1976)
  • Ends and Means (1977)
  • Two Brothers (1978)
  • In a Strange Land (1979)
  • The Other Side (1980)
  • Blind Understanding (1982)
  • Entry into Jerusalem (1983)
  • The Daysman (1984)
  • Valley of Decision (1985)
  • An After-Dinner's Sleep (1986)
  • After a Fashion (1987)
  • Recovery (1988)
  • Vacant Places (1989)
  • Changes and Chances (1990)
  • Beginning to End (1991)
  • A Place to Stand (1992)
  • Married Past Redemption (1993)
  • Catalysts (1994)
  • Toward the Sea (1995)
  • Live and Learn (1996)
  • Brief Hours (1997)
  • Against the Dark (1998)
  • Necessary Ends (1999)
  • Small Change (2000)
  • Love in the Provinces (2002)
  • Brief Garlands (2004)
  • Sterner Stuff (2005)
  • Mother's Boy (2006)
  • Her Three Wise Men (2008)
  • A Cautious Approach (2010)

Ոչ գեղարվեստական

  • Stanley Middleton at Eighty (1999) Edited by David Belbin & John Lucas, this festschrift includes short stories, essays by and about Middleton and a long interview with the author.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 http://www.thisisnottingham.co.uk/homenews/Tributes-paid-Nottinham-author/article-1203557-detail/article.html
  3. https://thebookerprizes.com/the-booker-library/books/holiday
  4. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  5. https://www.theguardian.com/books/2012/jan/26/roald-dahl-cs-lewis-writers-refused-honours

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]