Լուիզա Սթարր
Լուիզա Սթարր | |
---|---|
Ծնվել է | 1845[1] |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[2] |
Վախճանվել է | 1909[1] |
Մահվան վայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[2] |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մասնագիտություն | նկարչուհի |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ամուսին | Enrico Francesco Canziani? |
Զավակներ | Էստելլա Կանցիանի[2] |
Louisa Starr Վիքիպահեստում |
Լուիզա Սթարր, ավելի ուշ` Լուիզա Կանցիանի (անգլ.՝ Louisa Starr, 1845[1], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[2] - 1909[1], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[2]), բրիտանացի նկարչուհի[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սթարրը ծնվել է Լոնդոնում և ապրում էր Ռասսել հրապարակի մոտակայքում, երբ սկսել է որպես ընդօրինակիչ աշխատել Բրիտանական թանգարանում[4]։ Սովորել է Թագավորական ակադեմիայում, իր առաջին աշխատանքը ցուցադրել է 1866 թվականին և մինչև 1876 թվականը նկարել է 17 նկար[4]։ Սթարրը 1867 թվականին Թագավորական ակադեմիայից ոսկե մեդալ է ստացել` իր պատմական նկարի համար[3]։ Լուիզան առաջին կինն էր, որ ստացել է այդ մեդալը և նրանից հետո մեդալին արժանացել է Ջեսի Մաքրեգորին 1871 թվականին, դրանից հետո ոչ մի կին մինչև 1909 թվականը չի արժանացել այդ մեդալին[5]։
Նա ամուսնացել է Էնրիքո Կանցիանիի հետ և դրանից հետո ստորագրվել է իր ամուսնու ազգանունով։ Նրա դուստրը` Էստելլա Կանցիանին, նույնպես դարձել է նկարչուհի[6]։
Սթարրը իր աշխատանքները ցուցադրել է Չիկագոյի գիտության և արդյունաբերության թանգարանում, 1893 թվականին Կոլումբիական համաշխարհային ցուցադրության ժամանակ։
Նրա «Սինդրամը և իր մայրիկը» նկարը ներառվել է 1905 թվականի Համաշխարհային նկարչուհիներ գրքում[7]։ Սթարրը մահացել է Լոնդոնում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Union List of Artist Names — 2008.
- ↑ 3,0 3,1 Brian Stewart & Mervyn Cutten (1997). The Dictionary of Portrait Painters in Britain up to 1920. Antique Collectors' Club. ISBN 1-85149-173-2.
- ↑ 4,0 4,1 Louisa Starr in English Female Artists by Ellen Creathorne Clayton, 1876
- ↑ Louisa Starr and Jessie Macgregor and their gold medals in The Dictionary of British Women Artists, by Sara Gray, 2009
- ↑ Nichols, K. L. «Women's Art at the World's Columbian Fair & Exposition, Chicago 1893». Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ Women painters of the world, from the time of Caterina Vigri, 1413-1463, to Rosa Bonheur and the present day, by Walter Shaw Sparrow, The Art and Life Library, Hodder & Stoughton, 27 Paternoster Row, London, 1905
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Louisa Starr Canziani on artnet
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիզա Սթարր» հոդվածին։ |
|