Լուիզա Սթարր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուիզա Սթարր
Ծնվել է1845[1]
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[2]
Վախճանվել է1909[1]
Մահվան վայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[2]
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտություննկարչուհի
Թեմաներգեղանկարչություն
ԱմուսինEnrico Francesco Canziani?
ԶավակներԷստելլա Կանցիանի[2]
 Louisa Starr Վիքիպահեստում

Լուիզա Սթարր, ավելի ուշ` Լուիզա Կանցիանի (անգլ.՝ Louisa Starr, 1845[1], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[2] - 1909[1], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[2]), բրիտանացի նկարչուհի[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթարրը ծնվել է Լոնդոնում և ապրում էր Ռասսել հրապարակի մոտակայքում, երբ սկսել է որպես ընդօրինակիչ աշխատել Բրիտանական թանգարանում[4]։ Սովորել է Թագավորական ակադեմիայում, իր առաջին աշխատանքը ցուցադրել է 1866 թվականին և մինչև 1876 թվականը նկարել է 17 նկար[4]։ Սթարրը 1867 թվականին Թագավորական ակադեմիայից ոսկե մեդալ է ստացել` իր պատմական նկարի համար[3]։ Լուիզան առաջին կինն էր, որ ստացել է այդ մեդալը և նրանից հետո մեդալին արժանացել է Ջեսի Մաքրեգորին 1871 թվականին, դրանից հետո ոչ մի կին մինչև 1909 թվականը չի արժանացել այդ մեդալին[5]։

Նա ամուսնացել է Էնրիքո Կանցիանիի հետ և դրանից հետո ստորագրվել է իր ամուսնու ազգանունով։ Նրա դուստրը` Էստելլա Կանցիանին, նույնպես դարձել է նկարչուհի[6]։

Սթարրը իր աշխատանքները ցուցադրել է Չիկագոյի գիտության և արդյունաբերության թանգարանում, 1893 թվականին Կոլումբիական համաշխարհային ցուցադրության ժամանակ։

Նրա «Սինդրամը և իր մայրիկը» նկարը ներառվել է 1905 թվականի Համաշխարհային նկարչուհիներ գրքում[7]։ Սթարրը մահացել է Լոնդոնում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Union List of Artist Names — 2008.
  3. 3,0 3,1 Brian Stewart & Mervyn Cutten (1997)։ The Dictionary of Portrait Painters in Britain up to 1920։ Antique Collectors' Club։ ISBN 1-85149-173-2 
  4. 4,0 4,1 Louisa Starr in English Female Artists by Ellen Creathorne Clayton, 1876
  5. Louisa Starr and Jessie Macgregor and their gold medals in The Dictionary of British Women Artists, by Sara Gray, 2009
  6. Nichols K. L.։ «Women's Art at the World's Columbian Fair & Exposition, Chicago 1893»։ Վերցված է 26 July 2018 
  7. Women painters of the world, from the time of Caterina Vigri, 1413-1463, to Rosa Bonheur and the present day, by Walter Shaw Sparrow, The Art and Life Library, Hodder & Stoughton, 27 Paternoster Row, London, 1905

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]