Սզնի սովորական
Սզնի սովորական | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
C. oxyacantha L.
|
Սզնի սովորական (լատին․՝ C. ohyacantha), վարդազգիների ընտանիքի, սզնի ցեղի բույս։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տերևաթափ, փոքր ծառ է 3-5 (երբեմն 8) մ բարձրությամբ։ Բազմամյա ճյուղերը բաց մոխրավուն են, ընձյուղները ձիթա- կամ կարմրադարչնագույն։ Երիտասարդ ընձյուղները ծածկված են փափուկ մազմզուկներով, ավելի ուշ՝ մերկ են։ Փշերն ունեն 0,6֊2,5 սմ երկարություն։ Հանդիպում են նաև տերևակալած փշեր։ Բողբոջները կլորավուն ձվաձև են։ Տերևները հակառակ ձվաձև են կամ կլոր հակառակ ձվաձև, բութ գագաթով և ամբողջաեզր, սեպաձև հիմքով, 1,5֊6 սմ երկարությամբ և մինչև 5 սմ լայնությամբ, վառ կանաչ, ներքևի կողմից ավելի բաց գույնի։ Աշնանը չեն գունափոխվում։ Ունեն տերևակոթուն և տերևակից։ Ծաղկաբույլերն ուղղաձիգ են, նոսր, կազմված 6-12 ծաղիկներից, որոնք սպիտակ են կամ վարդագույն։ Բաժակաթերթիկները մնում են պտուղների վրա, առէջները 18֊20 հատ են, կարմիր փոշանոթներով, սռնակները 2-ն են, երբեմն՝ 3-ը։ Պտուղն էլիպսաձև է, ձվաձև կամ գնդաձև, գորշակարմրավուն կամ կարմիր, հազվադեպ դեղին կամ սպիտակավուն։ Կորիզները 2֊3 հատ են։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում է օգոստոսին։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Անդրկարպատյան մարզի հարավարևմտյան մասում, Արևմտյան Եվրոպայում, Հարավային Անգլիայում, Հարավային Սկանդինավիայում։ Մեր հանրապետությունում մշակվում է գրեթե ամենուրեք։ Առանձնապես մեծ հետաքրքրություն է ներկայացնում սովորական սզնու լիաթերթիկ այլատեսակը (f. splendens C. K. Schneid.), որը հաճախ է հանդիպում Երևանում։ Չափազանց գեղեցիկ են այս ծառատեսակից ստեղծված ծառուղիները։
Կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորական սզնին ապրում է ավելի քան 400 տարի։ Հայտնի է այս ծառատեսակի մի անհատ, որը այդ տարիքում ունի 2,5 մ բնի շրջագիծ։ Լավ է տանում խուզումն ու ձևավորումը։ Պիտանի է մեր հանրապետության ստորին և միջին լեռնային գոտիների համար։ [1]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 32։
|