Սերո Անտոնյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Անտոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սերո Անտոնյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 3, 1935 |
Ծննդավայր | Բարեկամավան, Նոյեմբերյանի շրջան |
Վախճանվել է | սեպտեմբերի 30, 2013 (77 տարեկան) |
Գերեզման | Բարեկամավան |
Մասնագիտություն | բանաստեղծ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան (1959) |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Աշխատավայր | ՎՊՀ |
Սերո Անտոնյան Վիքիքաղվածքում |
Սերո Սահակի Անտոնյան (նոյեմբերի 3, 1935, Բարեկամավան, Նոյեմբերյանի շրջան - սեպտեմբերի 30, 2013, թաղված է Բագրատաշեն գյուղում), հայ բանաստեղծ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1984 թվականից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է ՀԽՍՀ Նոյեմբերյանի շրջանի Դոստլու (այժմ՝ Բարեկամավան, Տավուշի մարզ) գյուղում։ 1955 թվականին տեղափոխվել է Կիրովական և 1957 թվականին ավարտել տեղի բժշկական տեխնիկումը։ 1959 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը։ 1965-1972 թվականներին աշխատել է Կիրովականի բարձրագույն դպրոցի ու գիտական հիմնարկների աշխատողների միության տան տնօրեն։ 1970-1976 թվականները սփյուռքահայ գրականություն է դասախոսել Կիրովականի մանկավարժական ինստիտուտում։ Եղել է միջնակարգ դպրոցի տնօրեն[1]։
Ս. Անտոնյանի երկերի մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բարի լույս, Երևան, «Հայաստան», 1965, 61 էջ։
- Զուլալ աղբյուր, Երևան, «Հայաստան», 1974, 102 էջ։
- Աստղետ ամառ, Երևան, «Սովետական գրող», 1980, 84 էջ։
- Նշենի, Երևան, «Սովետական գրող», 1985, 172 էջ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ էջ 49-50.
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերո Անտոնյան» հոդվածին։ |