Սերոբ Քյուրքչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սերոբ Քյուրքչյան
Ծնվել է1872
ԾննդավայրԿոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն
Վախճանվել է1924
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա
Ազգությունհայ
ԿրթությունԺյուլիանի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ

Սերոբ Լևոնի Քյուրքչյան (1872, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - 1924, Փարիզ, Ֆրանսիա), հայ գեղանկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1896 թվականին ավարտել է Կոստանդնուպոլսի գեղարվեստական ուսումնարանը, որից հետո նկարչություն է դասավանդել Իզմիրում։ 1900 թվականին ընդունվել է Փարիզի Ժյուլիան ակադեմիան, որտեղ աշխատում էր Ժան Պոլ Լորանսին և Բենժամին Կոնստանին։ Արժանացել է առաջին կարգի մեդալի։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Փարիզում, Բրյուսելում, արժանացել մեդալների 1905 և 1912 թթ.։ 1920 թվականին Կոստանդնուպոլսում բացել է անհատական ցուցահանդես՝ Փանոս Թերլեմեզյանի հետ միասին[1]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Օրվա հոգսը»
  • «Թղթախաղը»
  • «Բրիտանյան նախաճաշ»
  • «Պահակը»
  • «Պոլսեցի ծեր կինը»
  • «Փոքրիկ խոհարարուհին»
  • Բնանկարներ Ֆրանսիայից, Կոստանդնուպոլսից

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քրոնիկոն. «Գեղարվեստ», 1911, № 4, Ցուցակ նկարիչ Փանոս Թերլեմեզյան և Ս. Քյուրքչյանի նկարների։ 1920 թ., Կ. Պոլիս։
  • Ռաֆայել Շիշմանյան, Բնանկարն ու հայ նկարիչները։ Երևան, 1958 թ. ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Դանիել Դզնունի, Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան