Սերյոժա Հովակիմյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սերյոժա Հովակիմյան
1920 - մայիսի 8, 1945(1945-05-08)
ԾննդավայրՏավուշ, Տավուշի մարզ, Հայաստան

Սերյոժա Շամիրի Հովակիմյան (1920, Տավուշ, Հայաստան - մայիսի 8, 1945), հայ գրող, զինվորական։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերյոժա Հովակիմյանը ծնվել է 1920 թվականին Տավուշ (Թովուզ) գյուղում։ Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, այնուհետև Բերդի միջնակարգ դպրոցում, որն ավարտել է 1940 թվականին։

«Տգիտության վախճանը» անավարտ վեպը 1939 թվականին արժանացել է ՀԽՍՀ գրողների միության խրախուսանքին[1][2]։

Ռազմական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1940 թվականի նոյեմբերի 5-ին զորակոչվել է բանակ և ծառայել սկզբում Մոսկվայում, այնուհետև Լենինգրադի մարզի Օպուչկա քաղաքում[2]՝ տանկային դիվիզիայում։ Լենինգրադի ռազմաճակատում 20 օր կռվելուց հետո՝ 1941 թվականի հուլիսի 12-ին ծանր վիրավորվում է, գերեվարվում ու ուղարկվում Գերմանիա՝ Վիստրաուրի, որտեղից էլ՝ Շտուտգարտի[2], այնուհետև Հիրշբերգի համակենտրոնացման ճամբար։ 1942 թվականի հուլիսից անդամագրվել է ռազմագերի գեներալ Միխայիլ Լուկինի կազմավորած «Սովետական հայրենասերներ» ընդհատակյա կազմակերպությանը, դարձել դիվերսիոն բաժնի ղեկավարը, այնուհետև Հիրշբերգի համակենտրոնացման ճամբարի ընդհատակյա կազմակերպության ղեկավարը։ Տիրապետել է գերմաներենին[1]։

1945 թվականի փետրվարին ֆաշիստները մատնությամբ հայտնաբերում են Հովակիմյանի ընդհատակյա հակաֆաշիստական խումբը։ 1945 թվականի մայիսի 8-ին՝ հաղթանակից մեկ օր առաջ, Հովակիմյանը տաս ընդհատակայինների հետ գնդակահարվում է[1]։

Պահպանվել են ռազմաճակատում և բանտում գրած բանաստեղծությունների ու քառյակների մի մասը միայն[1]։

Հիշատակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերյոժա Հովակիմյանի սխրանքների մասին գրվել է «Պրավդա»-ում, «Ուկրաինսկայա պրավդա»-ում, «Կրասնոյե զնամյա» Անդրկովկասյան զինվորական շրջանի թերթում, «Սովետական Հայաստան»-ում, «Կոմունիստ»-ում, «Ավանգարդ»-ում, «Սովետական Ղարաբաղ»-ում, «Գրական թերթ»-ում, «Պիոներ կանչ»-ում, «Սովետական գրականություն» ամսագրում, «Հայ ժողովրդի պատմության» 8-րդ հատորում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Լավրենտի Միրզոյան (2008)։ Հավերժության ղողանջներ։ Երևան: «Բավիղ» հրատարակչություն։ էջ 79 
  2. 2,0 2,1 2,2 2,3 Սասուն Գրիգորյան (1975)։ Հուշամատյան սիրո և սխրանքի։ Երևան: «Հայաստան» հրատարակչություն։ էջեր 231–232