Սերյոժա Առուշանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերյոժա Սամսոնի Առուշանյան
14 հոկտեմբերի, 1953 - 19 նոյեմբերի, 1992
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Դրմբոն, Մարտակերտի շրջան
Մահվան վայրԼՂՀ Կիչան
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

Սերյոժա Առուշանյան (14 հոկտեմբերի, 1953, Դրմբոն, Մարտակերտի շրջան - 19 նոյեմբերի, 1992, Կիչան), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերյոժա Առուշանյանը ծնվել է 1953 թ. հոկտեմբերի 14-ին Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղում։ Ավարտել է գյուղի ութամյա դպրոցը։ Ստացել է մեխանիզատորի մասնագիտություն։ Զինվորական պարտադիր ծառայությունն անցել է Սիբիրում։ Զորացրվելուց հետո աշխատել է գյուղի սովխոզում՝ որպես տրակտորիստ։ 1992 թ. օգոստոսի 1-ին զինվորագրվել է Արցախի ինքնապաշտպանության ուժերում։ Ծառայել է 3-րդ վաշտում։ Մասնակցել է մի շարք գյուղերի պաշտպանական ու ազատագրական մարտերին։ Զոհվել է 1992 թ. նոյեմբերի 19-ին Կիչան գյուղի պաշտպանական մարտում։ Հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած էր, ունի չորս երեխա։ Հանգչում է հայրենի գյուղի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Սերյոժա Առուշանյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 5-ին.