Jump to content

Սերմերի խոնավություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խոնավություն սերմերի, խոնավության պարունակությունը սերմերում արտահայտվում է տոկոսներով նրանց ընդհանուր զանգվածի նկատմամբ։ Սերմերի խոնավությունը մեծ դեր է խաղում սերմերի պահեստավորման ժամանակ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջերմաստիճանի բարձրացումը պահեստարանում հաստատուն խոնավության դեպքում փոքրացնում է սերմերի խոնավության աստիճանը, իսկ իջեցումը՝ մեծացնում։ Սերմերի խոնավությունը հավասարակշռված (պահպանման համար՝ բարենպաստ) ցուցանիշները բոլոր հացահատիկների մշակաբույսերի համար մոտ են միմյանց և օդի 70% հարաբերական խոնավության դեպքում կազմում են միջինը՝ 14–15%, յուղատու մշակաբուսերի համար դրանք զգալիորեն ցածր են (սոյայի համար՝ 2,5, վուշի՝ 8,5, տզկանեփի՝ 7,5), քանի որ այդ բույսերի սերմերում պարունակվող յուղը ջուր չի կապում։ Այդ պատճառով անհրաժեշտ է հատուկ ուշադրությամբ հետևել յուղատու բույսերի սերմերի պահպանման ռեժիմին։ Բարձր տեսակի և ցանքի սերմերի համար պետ չափորոշիչներով զանազան մշակաբույսերի համար սահմանված է սերմերի խոնավության սահմանային արժեք, որի գերազանցումն անթույլատրելի է։ Այսպես հացահատիկի որակյալ սերմի խոնավությունը չպետք է գերազանցի 15,5%։ Սերմերի անհրաժեշտ խոնավությունը (կախված զոնայից) բրնձի համար 14–15% է, ոլոռի և հնդկացորենի՝ 14 և 17%, լոբու՝ 15%։ Ցանքի համար սերմերի խոնավությունը գործնականում դեր չի խաղում, միայն թե պահպանվի նրանց սորունությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։