Սերժիկ Սրապիոնյան
Արտաքին տեսք
Սերժիկ Սրապիոնյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 6, 1957 |
Մահացել է | օգոստոսի 22, 2024[1] (67 տարեկան) |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1983) և Երևանի պետական համալսարան (1986) |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | բանասեր և պետական գործիչ |
Պարգևներ և մրցանակներ |
Սերժիկ Գագիկի Սրապիոնյան (ապրիլի 6, 1957 - օգոստոսի 22, 2024[1], գ. Արտաշար, Հոկտեմբերյանի շրջան), հայ բանասեր, ՀՀ Սփյուռքի նախարարի տեղակալ (2013-2018 թթ.)։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1977-1983 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետը։
- 1983-1986 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի ասպիրանտուրան։ Բանասիրական գիտությունների թեկնածու (1989)։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1973-1974 թթ. - աշխատել է «Հայջրնախագիծ» ինստիտուտի թիվ 1 հողաշինարարական տրեստում որպես բանվոր։
- 1974-1975 թթ. – աշխատել է Հոկտեմբերյանի շրջանի Եղեգնուտ սովխոզում որպես բանվոր։
- 1975-1977 թթ. - ծառայել է Խորհրդային բանակում։
- 1987-2013 թթ. - ԵՊՀ Հայ գրականության պատմության ամբիոնի դասախոս, ապա՝ դոցենտ։
- 2013 թ. սեպտեմբերի 28-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալ[2]։ Այդ պաշտոնից ազատվել է 2018 թվականի մայիսի 16-ին[3]։
Ամուսնացած էր, ունի երկու զավակ և երկու թոռ։
Վախճանվել է երկարատև ծանր հիվանդությունից հետո՝ 2024 թվականի օգոստոսի 22-ին[4]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երախտագիտության մեդալ, 2017[5]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Կյանքից հեռացել է գրականագետ Սերժ Սրապիոնյանը
- ↑ Ս. ՍՐԱՊԻՈՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ «Սերժիկ Սրապիոնյանը ազատվել է սփյուռքի փոխնախարարի պաշտոնից». news.am. Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
- ↑ «Կյանքից հեռացել է գրականագետ Սերժ Սրապիոնյանը». www.aravot.am (անգլերեն). Վերցված է 2024-08-22-ին.
- ↑ «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.