Քննարկում:Սերժիկ Սրապիոնյան

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Այստեղ ի՞նչ պրոբլեմ է։ Կարեն Վարդանյան (քննարկում) 23:28, 10 Հունվարի 2016 (UTC)

Նույն խնդիրը, ինչ մնացյալ երկու հոդվածներում, իսկ այս պարագայում Ձեզ ծանուցվել է:--Արամ քննարկում 23:41, 10 Հունվարի 2016 (UTC)

Այս դեպքում՝ կրակն ենք ընկել, որ մարդը 30 տարի նույն տեղում է աշխատել։ Հո արհեստականորեն չենք հորինելու։ Կարեն Վարդանյան (քննարկում) 23:43, 10 Հունվարի 2016 (UTC)

Կամ՝ դժգոհ եք՝ ավելացրեք, ջնջելը որն է։ Կարեն Վարդանյան (քննարկում) 23:43, 10 Հունվարի 2016 (UTC)

Նախ չեմ հասկանում Ձեր վրդովմունքի պատճառը, երբ կանոնակարգն ընդունվել է համայնքի քվեարկությամբ, որի մի մասն եք նաև Դուք. մասնակցեք քննարկումներին և ասեք Ձեր կարծիքը, բացի այդ ՀՎ-ում գործող Կարճ էջերի բարելավում նախագծում ընդգրկվում են նախորդ՝ 1 ամսից շուտ ստեղծված հոդվածները, իսկ վերջապես, եթե Ձեր խոսքը դիտարկենք որպես բարելավման պահանջ, ապա ոչ ոք պարտավոր չէ բարելավել Ձեր կողմից ստեղծած հոդվածները: Կներեք, եթե քիչ կոպիտ ստացվեց: Հաճելի վիքիխմբագրումներ եմ մաղթում:--Արամ քննարկում 23:47, 10 Հունվարի 2016 (UTC)
Արդեն ասացի կարծիքս՝ տեղյակ չէի որ նման հարց է քննարկվում։ Իսկ 1 ամիս, թե մեկ շաբաթ՝ դա կարևոր չէ։ Եվ առհասարակ՝ ջնջում ասվածը պիտի առհասարակ վերացնել։ Իսկ պարտավորության մասին՝ եթե սա կոլեկտիվ աշխատանք է, ապա բոլորն էլ պարտավոր են բոլորի առջև։ Կարեն Վարդանյան (քննարկում) 23:49, 10 Հունվարի 2016 (UTC)
Սա հանրագիտարան է, որը բոլորս են խմբագրում ու խմբագրում ենք շատ հաճախ մեր ազատ ժամանակի հաշվին, ուստի դրանով ես պարտավոր չեմ ոչ մեկի առջև, բացի այդ Ձեր նախորդ քննարկումներում հիշատակած բայթեր հաշվելը պայմանավորված է Հայերեն Վիքիպեդիայի զարգացմամբ ու որակի պահանջներով: Անցել են 3 նախադասություն պարունակող հոդվածների ժամանակները, այժմ մեր վիքին մեկ քայլ առաջ է գնում, ու չեմ կարծում, որ Ձեր նման փորձառու խմբագրի համար խնդիր է բայթը: Տեղյակ չլինելն արդարացում չէ, քանի որ մեկ ամիս քննարկվել է խորհրդարանում և ապա մեկ ամիս անցել քվեարկություն: Մենք արդեն 3000 բայթից ավելի գրեցինք: Հաջողություն:--Արամ քննարկում 23:54, 10 Հունվարի 2016 (UTC)

Հաշվիչ տվեք՝ մեկ։ Երկրորդ՝ չափման միավորը պիտի մատչելի լինի բոլորին, անկախ տարիքից, սեռից, կրթությունից և այլն։ Կարեն Վարդանյան (քննարկում) 23:57, 10 Հունվարի 2016 (UTC)