Սերգո Փիրուզյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգո Փիրուզյան
Ծնվել է1872
Մահացել է1918
Մասնագիտությունհեղափոխական

Փիրուզյան Սերգո (Սերգեյ) Ասլանի (1872, Հաղպատ–1918, Բաքու), բանվոր հեղափոխական, Անդրկովկասում հեղափոխական շարժումների մասնակից։ Կոմունիստական կուսակցության անդամ 1903 թվականից։ Պատանի հասակից ընդգրկվել է սովետական-դաշնության շարժման մեջ։ 1903 թվականի ամռանը մտել է Հաղպատի լենինյան–իսկրայական կազմակերպության շարքերը և մասնակցել տեղի գյուղացիների 1903 թվականի նոյեմբերյան հակացարական ելույթին։ Աշխատելով Ալավերդու պղնձաձուլական գործարանում՝ Փիրուզյանը մասնակցել է Ալավերդում բոլշևիկյան կազմակերպության ստեղծմանը, 1905 թվականի նոյեմբերյան, 1906 թվականի օգոստոսյան գործադուլներին, ՌՍԴԲԿ Բորչալուի կազմակերպության 1906–1907 թվականների կոնֆերանսներին, ընտրվել գործադուլային կոմիտեների կազմում, որի համար հեռացվել է աշխատանքից և աքսորվել Լոռուց։ 1906 թվականից աշխատել է Բաքվի Բալախանիի նավթահանքերում, սերտ կապերի մեջ է եղել Ստ․ Շահումյանի, Պ․ Ջափարիձեի, Ս․ Ա․ Փիրուզյան Մ․ Մելիքյանի հետ, 1914 թվականին ձերբակալվել է, սակայն բանվորների պահանջով ազատ արձակվել։ Փիրուզյանը Բաքվի կոմունայի ստեղծման ու ամրապնդման առաջամարտիկներից էր։ Կոմունայի անկումից հետո մի խումբ բանվորների հետ կազմակերպել է զենքի պահեստների պաշտպանությունը, որի ընթացքում և զոհվել է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։