Սերգեյ Օսադչուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգեյ Օսադչուկ
Քաղաքացիությունը  Ռուսաստան և  ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 18, 1982(1982-10-18) (41 տարեկան)
Ծննդավայր Ատիրաու, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ
Դիրք կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
Ռուսաստան Իսկրա (Պսկով)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2001 Ռուսաստան Պսկով-2000 КФК
2002 Ռուսաստան Սպարտակ (Լուխովիցի) 37 (0)
2003 Ռուսաստան Պսկով-2000 23 (4)
2004 Ռուսաստան Ուրալ 31 (0)
2005—2006 Ռուսաստան ՍՕՅՈՒԶ-Գազպրոմ 52 (6)
2007—2008 Ռուսաստան Լուխովիցի 38 (3)
2008—2009 Ռուսաստան Վոլգա (ՆՆ) 35 (4)
2010 Ռուսաստան Չերնոմորեց 20 (1)
2011—2012 Ռուսաստան Ուֆա 44 (1)
2013 Ռուսաստան Տեքստիլշիկ 25 (2)
2014 Ռուսաստան Տոսնո 0 (0)
2014  Ռուսաստան Պսկով-747 7 (0)
2014—2015 Ռուսաստան Վոլգա (Ուլյանովսկ) 16 (1)
Մարզչական կարիերա
2016—մ.հ. Ռուսաստան Կուկի-Էներգիա
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Սերգեյ Իվանովիչ Օսադչուկ (ռուս.՝ Сергей Иванович Осадчук, հոկտեմբերի 18, 1982(1982-10-18), Ատիրաու, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, կիսապաշատպան, մարզիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պսկովի ֆուտբոլի սան է։ 1995 թվականին ծնողների հետ Ղազախստանից տեղափոխվել է Ռուսաստան։ Ֆուտբոլով սկսել է զբաղվել «Իսկրա» (Պսկով) մանկական մարզադպրոցում։ Առաջին մարզիչները եղել են Անդրեյ Անատոլիի Դմիտրիևն ու Անդրեյ Միխայլովիչ Կոլիշևը[1]։ 2001 թվականին «Պսկով-2000»-ի երկրորդ թիմի շնորհիվ հանդես է եկել Սիրողական ֆուտբոլային ակումբների Ռուսաստանի առաջնությունում (Ֆուտբոլի ֆեդերացիաների միջտարածաշրջանային միավորում «Հյուսիս-արևմուտքի» առաջնությունում)։ 2002 թվականին եղել է երկրորդ դիվիզիոնի «Սպարտակ» Լուխովիցայի խաղացող։ 2003 թվականին խաղացել է «Պսկով-2000»-ի հիմնական թիմում։ Հետագայում հանդես է եկել հիմնականում երկրորդ դիվիզիոնի թիմերում։ Նոյեմբերից 2013[2] -2014 թվականի հուլիսին տեղափոխվել է«Տոսնո» ակումբ, սակայն Լենինգրադի թիմում չի անցկացրել ոչ մի հանդիպում[3], այն ժամանակ, երբ «Տոսնոն» դարձել է երկրորդ դիվիզիոնի «արևմուտք» տարածաշրջանի հաղթող, ֆուտբոլիստը վարձավճարով տեղափոխվել է «Պսկով-747»։ Առաջին դիվիզիոնում հանդես է եկել Նիժնի Նովգորոդի «Վոլգա» և «Ուֆա» ֆուտբոլային ակումբներում։ «Լուխովիցի», Նովոռոսիյսկի «Չեռնոմորեցի» և Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» կազմում մասնակցել է Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի՝ «Ռուբինի», «Սատուրնի» և «Ամկարի» դեմ հանդիպումներին։ Մասնակցել է Ռուսաստանի առաջնության և գավաթի խաղարկության ավելի քան 350 հանդիպման։

2016 թվականին եղել է Վելիկոլուսկի «Լուկի-Էներգիա» ակումբի գլխավոր մարզիչը[4]։ 2018 թվականի ապրիլին ստացել է «UEFA Licence» B կարգի մարզչի արտոնագիր[5]։

Ձեռքբերումմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երկրորդ դիվիզիոնի հաղթող (3) - 2004, 2008 (երկու անգամն էլ՝ «Ուվալ Պովոլժե» տարածաշրջանում), 2010 («Հարավ» տարածաշրջան)
  • ՊՖԼ գավաթի դափնեկիր (2) - 2008, 2010
  • Երկրորդ դիվիզիոնի արծաթե մեդալակիր - 2011/12 («Ուրալ Պովոլժե» տարածաշրջան)
  • Երկրորդ դիվիզիոնի բրոնզե մեդալակիր - 2012/13 («Արևմուտք» տարածաշրջան)
  • Սիրողական ֆուտբոլային ակումբների Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր - 2001 («Հյուսիս-արևմուտք» տարածաշրջան)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Сергей Осадчук: Нужно постоянно работать над собой
  2. Сергей Осадчук официально перешёл в «Тосно»(չաշխատող հղում)
  3. ««Тосно» и Осадчук разорвали отношения». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 1-ին.
  4. Сергей Осадчук: Приложу максимум усилий
  5. Тренер ФК «Луки-Энергия» Сергей Осадчук успешно сдал выпускные экзамены в АТС РФС

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]