Սերգեյ Օբորին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգեյ Օբորին
Քաղաքացիությունը  ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 12, 1956(1956-12-12) (66 տարեկան)
Ծննդավայր Lysva, Պերմի շրջան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Դիրք դարպասապահ
Պատանեկան կարիերա
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Լիսվա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1977 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Տուրբինա (ՆՉ) ? (-?)
1978—1988 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Զվեզդա (Պերմ) 275 (−?)
1989—1991 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Գեոլոգ (Տյումեն) 113 (−128)
1992 Ռուսաստան Զվեզդա (Պերմ) 33 (−?)
Ազգային հավաքական
1995—2006 Ռուսաստան Ամկար
2007 Ռուսաստան Կռիլյա Սովետով
2008 Ռուսաստան Սիբիր
2019 Ռուսաստան Ֆակել
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 16.10.2019:


Սերգեյ Գրիգորևիչ Օբորին (ռուս.՝ Серге́й Григо́рьевич Обо́рин, դեկտեմբերի 12, 1956(1956-12-12), Lysva, Պերմի շրջան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), սովետական և ռուսական ֆուտբոլիստ, դարպասապահ։ Սպորտի վարպետ։ Խաղային կարիերայի ավարտից հետո դարձել է ֆուտբոլային մարզիչ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի բարձրագույն կրթություն։ «Լիսվա» սպորտային ակումբի սան է, առաջին մարզիչը Գ. Ա. Մելչակովն է։ Մեկ տարի անցկացնելով «Տուրբինա» (Նաբերեժնիե Չելնի) ակումբում՝ տեղափոխվել է Պերմի «Զվեզդա»։ Երկրի առաջնություններում անցկացրել է 448 հանդիպում, այդ թվում՝ «Զվեզդայում» (Պերմ)՝ 335:

1995 թվականին եղել է Պերմի «Ամկարի» գլխավոր մարզիչը։ Հեռացել է թիմից, որը դուրս է մնացել Պրեմիեր լիգայից, 2006 թվականի օգոստոսին (այն ժամանակ թիմը վատ արդյունքներ է ունեցել՝ թիմը չի կարողացել հաղթել առաջնության վերսկսումից հետո ոչ մի անգամ ԱԱ-2006-ի դադարից հետո), այն բանից հետո, երբ չի համաձայնել իր օգնական՝ ավագ մարզիչ Իգոր Շինկարենկոյի ազատման հետ․ ակումբի ներքին քաղաքականության որոշ ուղղություններ Օբորինին չէին բավարարում[1][2]։ 2007 թվականին (մինչև օգոստոս) մարզել է Սամարայի «Կռիլյա Սովետով»[3][4], 2008 թվականին (մայիսի 31)՝ Նովոսիբիրսկի «Սիբիր» ակումբը[5][6]։

2019 թվականի հունիսի 12-ին մարզչական աշխատանքում երկար դադարից հետո նշանակվել է Վորոնեժի «Ֆակելի» գլխավոր մարզիչ, 2019 թվականի հոկտեմբերի 16-ին հեռացել է ակումբից[7][8]։

Նա եղել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի պատմության մեջ առաջին մարզիչը, որը հարցազրույց է տվել խաղի ընթացքում (Մոսկվայի «Դինամոյի» դեմ արտագնա խաղում, «Ամկարն» այն ժամանակ հաղթել էր 2:1 հաշվով)[9][10]։

Ձեռքբեումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղացողի կարգավիճակում
  • ՌՍՖՍՀ-ի գավաթ դափնեկիր - 1987
  • Տարածաշրջանային մրցաշարի երկրորդ լիգայի հաղթող - 1978, 1985 և 1987
  • 1990 թվականին ստացել է ԽՍՀՄ սպորտի վարպետի կոչումը։
Մարզչի կարգավիճակում
  • Առաջին դիվիզիոնի հաղթող - 2003 (անցում Պրեմիեր լիգա)
  • Տարածաշրջանային մրցաշարի երկրորդ դիվիզիոնի հաղթող - 1998 (անցում առաջին դիվիզիոն)
  • Տարածաշրջանային մրցաշարի երկրորդ լիգայի բրոնզե մեդալակիր - 1996
  • Տարածաշրջանային մրցաշարի երկրորդ լիգայի արծաթե մեդալակիր - 1997
  • Տարածաշրջանային մրցաշարի երրորդ լիգայի արծաթե մեդալակիր - 1995 (անցում երկրորդ դիվիզիոն)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]