Սերգեյ Տորրես
Սերգեյ Տորրես | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | կանոեի թիավար |
Երկիր՝ | ![]() |
Ծննդյան ամսաթիվ՝ | հունվարի 20, 1987 (36 տարեկան) |
Ծննդավայր՝ | Sancti Spíritus, Կուբա |
Սերգեյ Տորես Մադրիգալ (իսպ.՝ Serguey Torres Madrigal, հունվարի 20, 1987, Sancti Spíritus, Կուբա), կուբացի թիավար-կանոեիստ[1][2][3], հանդես է գալիս Կուբայի հավաքականում 2005 թվականից։ 2020 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն[4], աշխարհի առաջնությունների արծաթե և բրոնզե մեդալակիր[5][6], Պանամերիկյան խաղերի եռակի չեմպիոն, Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի կրկնակի չեմպիոն, ազգային և միջազգային նշանակության բազմաթիվ ռեգատների հաղթող։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սերգեյ Տորեսը ծնվել է 1987 թվականի հունվարի 20-ին Սանքտի Սպիրիտուս քաղաքում։
Մեծահասակների միջազգային մակարդակում առաջին լուրջ հաջողությանը հասել է 2005 թվականին, երբ հայտնվել է Կուբայի ազգային հավաքականի հիմնական կազմում և մասնակցել Խորվաթիայի Զագրեբ քաղաքում կայացած աշխարհի առաջնությանը, որտեղ նվաճել է երկու բրոնզե և մեկ արծաթե մեդալներ համապատասխանաբար 200, 500 և 1000 մետր մրցատարածություններում զույգով կանոեի մրցումներում։ Գերմանիայի Դույսբուրգ քաղաքում անցկացված 2007 թվականի աշխարհի առաջնությունում հազար մետր երկուսով մրցատարածությունում արժանացել է արծաթե մեդալի։ Բացի այդ, այս մրցաշրջանում երկու անգամ հաղթանակ է տարել Ռիո դե Ժանեյրոյում կայացած Պանամերիկյան խաղերում՝ դառնալով լավագույնը զույգով անձնակազմերի կես կիլոմետրանոց և կիլոմետրանոց մրցատարածություններում։
Հաջող ելույթների շարքի շնորհիվ Տորեսն արժանացել է Պեկինի Ամառային օլիմպիական խաղերում երկրի պատիվը պաշտպանելու իրավունքին։ Այստեղ մեկնարկել է թիմակից Կարել Ագիլար Չակոնի հետ միասին՝ 500 և 1000 մետր մրցատարածություններում։ Առաջին դեպքում կարողացել է հասնել միայն կիսաեզրափակիչ փուլին, որտեղ ավարտել է 6-րդը, իսկ երկրորդ դեպքում հասել է եզրափակիչ և վճռորոշ մրցավազքում ցույց է տվել 9-րդ արդյունքը։
2011 թվականին Սերգեյ Տորեսը ռեկորդ է սահմանել Մեքսիկայի Գվադալախարա քաղաքում անցկացվող Պանամերիկյան խաղերում երկու կիլոմետրանոց ծրագրում՝ արժանանալով ոսկե մեդալի։ Լինելով Կուբայի թիավարության հավաքականի առաջատարներից մեկը՝ բարեհաջող կերպով որակավորվել է 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերի համար, որտեղ Խոսե Կառլոս Բուլնեսայի հետ զույգերով հազար մետր մրցատարածությունում դուրս է եկել եզրափակիչ և եզրափակիչ մրցավազքում ավարտել վեցերորդ տեղը։
Լոնդոնի Օլիմպիական խաղերից հետո Տորրեսը մնացել է Կուբայի ազգային հավաքականի հիմնական կազմում և շարունակել է մասնակցել խոշորագույն միջազգային ռեգատների։ Այսպես, 2014 թվականին Վերակրուսում Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի խաղերում նա երկու անգամ բարձրացել է պատվո պատվանդանի վերին աստիճանին՝ մեկ կիլոմետրանոց հեռավորության վրա դառնալով լավագույնը միայնակ և երկուսում։ Մոսկվայում կայացած աշխարհի առաջնությունում Տորրեսը բրոնզե մեդալ է նվաճել՝ զբաղեցնելով երրորդ տեղը զույգերով կիսակիլոմետրանոց մրցապայքարում։ 2015 թվականի մրցաշրջանում Տորոնտոյում կայացած Պանամերիկյան խաղերում բրոնզե մրցանակ է ստացել, որը ստացել է երկուսով հազար մետր րցատարածությունում։
Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերում դարձել է օլիմպիական չեմպիոն Ֆեռնանդո Խորխեի հետ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Serguey Torres Archived 26 August 2016 at the Wayback Machine.. rio2016.com
- ↑ Serguey Torres. nbcolympics.com
- ↑ Serguey Torres. sports-reference.com
- ↑ «Double Canoe – 1000m Men – Final Results»։ olympics.com։ TOCOG։ 3 August 2021։ Արխիվացված է օրիգինալից 3 August 2021-ին։ Վերցված է 3 August 2021
- ↑ ICF medalists for Olympic and World Championships – Part 1: flatwater (now sprint): 1936–2007. Archived 5 January 2010 at the Wayback Machine. canoeicf.com
- ↑ ICF medalists for Olympic and World Championships – Part 2: rest of flatwater (now sprint) and remaining canoeing disciplines: 1936–2007. Archived 9 November 2009 at WebCite canoeicf.com
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սերգեյ Տորրես –
- Բայդարկաներով և կանոեներով թիավարության չեմպիոնների և մեդալակիրների ցանկ (1936-2007) (անգլ.)
|