Սերգեյ Սախնովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սերգեյ Սախնովսկի
Chait Sahnovsky EC2004.jpg
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝եբրայերեն՝ סרגיי סחנובסקי‎
ռուս.՝ Серге́й Сахновский
Մասնագիտացում՝սառցի վրա պարող
Երկիր՝Flag of Israel.svg Իսրայել
Ծննդյան ամսաթիվ՝մայիսի 15, 1975(1975-05-15) (46 տարեկան)
Ծննդավայր՝Մոսկվա, ԽՍՀՄ
Մարզիչ(ներ)՝

Սերգեյ Սախնովսկի (ռուս.՝ Серге́й Юльевич Сахно́вский, մայիսի 15, 1975(1975-05-15), Մոսկվա, ԽՍՀՄ), նախկին ռուս և իսրայելցի գեղասահորդ։ Պարեր սառույցի վրա ձևում ելույթ է ունեցել Գալիթ Հայթի հետ։ Իսրայելի բազմակի չեմպիոն, 2002 թվականի Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ Նախկինում հանդես էր գալիս Ռուսաստանի դրոշի ներքո Եկատերինա Սվիրինայի հետ, ում հետ էլ դարձել է Աշխարհի չեմպիոն պատանիների կարգում (1993 թ.):

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գալիթ Հայթը և Սերգեյ Սախնովսկին 2006թ.-ի Եվրոպայի առաջնությունում

Գալիթ Հայթի հետ միասին Սերգեյ Սախնովսկին Իսրայելի դրոշի ներքո սկսեց հանդես գալ 1996 թվականին։ 2002 թվականին նրանք դարձան Իսրայելի առաջին գեղասահորդները, ովքեր Աշխարհի առաջնությունում նվաճեցին բրոնզե մեդալ։ Եղել են երեք օլիմպիադաների մասնակից. 1998 թվականին 14-րդն էին, 2002 թվականին`6-րդը, 2006 թվականին` 8-րդը։ Ավելի վաղ, Իսրայել տեղափոխվելուց առաջ, Սերգեյ Սախնովսկին Ռուսաստանը ներկայացրել է Եկատերինա Սվիրինայի և կարճ ժամանակ էլ՝ Մարինա Անիսինայի հետ։ Եկատերինա Սվիրինայի հետ նա 1993 թվականին նվաճեց Աշխարհի պատանիների առաջնությունը, իսկ 1994 թվականին դարձավ արծաթե մեդալակիր։

2006 թվականին Թուրինում կայացած ձմեռային օլիմպիական խաղերից հետո Գալիթ Հայթ/Սերգեյ Սախնովսկի զույգը ավարտեց սիրողական մարզական կարիերան։

Սպորտից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս Սերգեյը հանդես է գալիս տարբեր շոուներում։ 2007 թվականին նա մասնակցել է «Սառցե դարաշրջան» նախագծին, որտեղ որպես զույգ հանդես է եկել «Ֆաբրիկա» խմբի երգչուհի Ալեքսանդրա Սավելևայի հետ։

2008 թվականի աշնանը նա մասնակցել է РТР հեռուստաալիքի նմանատիպ ցուցադրությանը` «Աստղային սառույց», որտեղ նրա պարազույգն էր հեռուստահաղորդավարուհի Դանա Բորիսովան։

Ապրում է Նյու Յորքում։

Սպորտային ձեռքբերումներ Իսրայելի դրոշի ներքո[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

  • (Հայթի հետ)
Մրցումներ 2000—2001 2001—2002 2002—2003 2003—2004 2004—2005 2005—2006
Ձմեռային օլիմպիական խաղեր 6 8
Գեղասահքի Աշխարհի առաջնություն 6 3 6 7 6 6
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 5 5 6 5 4 5
Գեղասահքի Իսրայելի առաջնություն 1 1 1 1 1
Գեղասահքի Գրան-Պրիի եզրափակիչ 4 5 5 4 4
Գրան-Պրիի փուլեր.Cup of Russia 3 2 3 2
Գրան-Պրիի փուլեր.Cup of China 2 2
Գրան-Պրիի փուլեր.Skate Canada 2 2 4 3
Գրան-Պրիի փուլեր.Skate America 4 2 4 2
Գրան-Պրիի փուլեր.NHK Trophy 3 3
Գրան-Պրիի փուլեր.Bofrost Cup 2
Skate Israel 1 1
Բարի կամքի խաղեր 2

Մինչև 2000 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • (Հայթի հետ)
Մրցումներ 1995—1996 1996—1997 1997—1998 1998—1999 1999—2000
Ձմեռային օլիմպիական խաղեր 14
Գեղասահքի Աշխարհի առաջնություն 23 18 14 13 5
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 14 12 10 6
Գեղասահքի Իսրայելի առաջնություն 1 1 1 1
Գրան-Պրիի փուլեր. NHK Trophy 7 5
Գրան-Պրիի փուլեր. Trophee Lalique 5 6
Գրան-Պրիի փուլեր. Nations Cup 7 5
Գրան-Պրիի փուլեր. Cup of Russia 7
Կարլ Մեմորի հուշամրցաշար 3
Skate Israel 1 1 1

Սպորտային ձեռքբերումներ Ռուսաստանի դրոշի ներքո[խմբագրել | խմբագրել կոդը]

  • (Սվիրինայի հետ)
Մրցումներ/մրցաշրջան 1992–1993 1993–1994 1994–1995
Բարի կամքի խաղեր Գեղասահքի Աշխարհի առաջնություն պատանիների կարգում 1 2
Եվրոպայի պատանիների օլիմպիական ֆեստիվալ 2

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]