Սերգեյ Պաշչենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգեյ Պաշչենկո
Քաղաքացիությունը  Մոլդովա[1][2][3] և  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 18, 1982(1982-12-18)[4] (41 տարեկան)
Ծննդավայր Տիրասպոլ, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ[5][1]
Դիրք դարպասապահ
Պատանեկան կարիերա
1998-2000 Մոլդովա Շերիֆ 2

Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2001-2002 Մոլդովա Շերիֆ 9 (0)
2002  Մոլդովա Տիրասպոլ 2 (0)
2003 Մոլդովա Տիրասպոլ 17 (0)
2004-2007 Մոլդովա Շերիֆ 68 (0)
2008-2009 Ռուսաստան Ալանիա 1 (-0)
2010 Մոլդովա Դինամո (Բենդեր) 3 (0)
2010 Մոլդովա Օլիմպիա (Բելցի) 20 (-12/1)
2011 Ռուսաստան Գազովիկ 5 (-8)
2011-2012 Մոլդովա Օլիմպիա (Բելցի) 29 (-22)
2012-2013 Իրան Մալավան 37 (-41)
2014-2015 Մոլդովա Շերիֆ 16 (-9)
2015 Իրան Մալավան 12 (-8)
2016-2017 Մոլդովա Զարյա (Բելցի) 45 (-40)
2018-մ․հ․ Մոլդովա Շերիֆ 17 (0)
Ազգային հավաքական
Մոլդովա Մոլդովա (մինչև 21) 7 (0)
2005—մ․հ․ Մոլդովա Մոլդովա 20 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Սերգեյ Յուրևիչ Պաշչենկո (ռուս.՝ Сергей Юрьевич Пащенко, դեկտեմբերի 18, 1982(1982-12-18)[4], Տիրասպոլ, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ[5][1][6]), մոլդովական և ռուսական ֆուտբոլիստ, «Շերիֆ» ակումբի և Մոլդովայի հավաքականի դարպասապահ։

Կարեիրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիրասպոլի «Շերիֆ» ակումբի սան է, որի կազմում հանդես է եկել չորս մրցաշրջան։ Խաղացել է նաև մոլդովական այլ ակումբներում՝ Բենդերիի «Դինամոյում», «Օլիմպիայում» (Բելցի), «Տիրասպոլում»։ 2008 թվականին մեկ խաղ է անցկացրել ռուսական «Ալանիա» ակումբում, 2011/12 մրցաշրջանում հանդես է եկել Օրենբուրգի «Գազովիկում»[7]։ 2011 թվականին, խաղալով Բելցիի «Օլիմպիայում», 11 մետրանոցից գոլ է խփել Բենդերիի «Դինամոյի» դարպասը[8]։ Այս գոլը երկրորդ գոլն էր իր կարիերայի ընթացքում 11 մետրանոցից[9], առաջին անգամ նա աչքի է ընկել՝ «Շերիֆում» հանդես գալու ժամանակ[10]։

«Մալավան»[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականից պաշտպանել է իրանական «Մալավան» ակումբի գույները։ Առաջին հանդիպումն անցկացրել է «Սեպասի» դեմ և ոչ մի գոլ բաց չի թողել[11]։ 2013 թվականի վերջին հեռացել է «Մալավանից»։ Ըստ ակումբի պաշտոնական կայքի՝ դա կապված էր ընտանեկան հանգամանքների հետ, որոնք ստիպել են ֆուտբոլիստին վերադառնալ Մոլդովա[12]։

Վերադարձ «Շերիֆ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի սկզբին սկսել է մարզվել իր հարազատ թիմի՝ Տիրասպոլի «Շերիֆի» հետ։ Փետրվարի 19-ին Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» դեմ ընկերական խաղում հանդես է եկել մեկնարկային կազմում[13][14]։ Ապրիլին Տիրասպոլի թիմի գլխավոր մարզիչ Վյաչեսլավ Ռուսնակը հայտարարել էր, որ իրանական կողմից իրավական հարցեր կան, որոնք արգելակում են Պաշչենկոյի՝ թիմ տեղափոխվելու գործընթացը[15]։ 2014 թվականի հունիսին պաշտոնապես հայտարարվել է Պաշչենկոյի՝ «Շերիֆ» տեղափոխվելու մասին[16]։ Ակումբից Լուվանոր Էնրիկեի հեռանալուց հետո Պաշչենկոն դարձել է թիմի ավագ[17], այդ դերում նորամուտը նշել է հուլիսի 25-ին «Տիրասպոլ» ՖԱ-ի դեմ խաղում[18]։ 2015 թվականի մայիսի 24-ին հաղթել է 2014/15 մրցաշրջանի Մոլդովայի գավաթի խաղարկության՝ «Տիրասպոլի» դեմ խաղում[19]։ Հունիսի 18-ին հայտնի է դարձել, որ Պաշչենկոն հեռացել է թիմից պայմանագրի ավարտի պատճառով[20]։

Վերադարձ «Մալավան»[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հունիսի վերջին ԶԼՄ-ները հայտնել էին, որ Պաշչենկոն համաձայնության է եկել իրանական «Պերսեպոլիս» ակումբի հետ պայմանագիր կնքելու շուրջ[21], սակայն մեկ ամիս անց հայտնի է դարձել, որ դարպասապահը մեկ տարվա պայմանագիր է կնքել «Մալավանի» հետ[22], որտեղ խաղացել է 2012 թվականից մինչև 2013 թվականը։

«Զարյա» Բելցի[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի փետրվարին տեղափոխվել է Բելցիի «Զարյա» ակումբ[23], որտեղ խաղացել է 2015/16 մրցաշրջան Մոլդովայի գավաթի խաղարկությունում։ Հաջորդ տարի նա թիմի հետ հասել է Մոլդովայի գավաթի խաղարկության եզրափակիչ, որտեղ 0:5 հաշվով պարտվել է Տիրասպոլի «Շերիֆին»։

«Շերիֆ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հունվարի սկզբին պայմանագիր է կնքել Տիրասպոլի «Շերիֆ» ակումբի հետ։ Նույն տարում թիմի հետ նվաճել է առաջնության ոսկե մեդալներ։

Հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Պաշչենկոն Մոլդովայի հավաքականի դարպասն սկսել է պաշտպանել 2005 թվականից։ 2005 թվականի հոկտեմբերի 12-ին նշել է նորամուտն ազգային թիմում՝ մասնակցելով 2006 թվականի աշխարհի առաջնության՝ Իտալիայի հավաքականի դեմ ընտրական խաղում[24], որտեղ Մոլդովան պարտվել է 1:2 հաշվով, իսկ Պաշչենկոն խաղացել է 90 րոպե[25]։ Ընդհանուր առմամբ Սերգեյը հավաքականի կազմում անցկացրել է 16 խաղ[24]։ 2017 թվականի հունվարի 10-ին կրկին հրավիրվել է ազգային հավաքական՝ նախապատրաստվելու Կատարի հետ ընկերական խաղին[26]։ Հունվարի 17-ին կայացած խաղում խաղադաշտ է դուրս եկել 46-րդ րոպեին, իսկ խաղն ավարտվել է 1:1 հաշվով[27]։

Մարզչական[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականից դարձել է դարպասապահների մարզիչ «Շերիֆում»[28]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղբայր՝ Ալեքսանդրը, նույնպես ֆուտբոլիստ է, խաղում է կիսապաշտպանի դիրքում, մինչև 2014 թվականը հանդես է եկել «Շերիֆում»[29]։

Ելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի փետրվարի 27-ի դրությամբ[30]

Հավաքական Մրցաշրջան Խաղեր Գոլեր
Մոլդովա Մոլդովա
2005 1 0
2006 5 0
2007 6 0
2012 1 0
2013 3 0
2017 3 0
2018 1 0
Ընդհանուր 20 0

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մոլդովայի չեմպիոն (4) - 2005, 2006, 2007, 2018
  • Մոլդովայի առաջնության բրոնզե մեդալակիր (1) - 2014/15
  • Մոլդովայի գավաթի դափնեկիր (3)։ - 2005/06, 2014/15, 2015/16
  • Մոլդովայի գավաթի եզրափակչի մասնակից (1) - 2016/17
  • Մոլդովայի Սուպերգավաթի դափնեկիր (2) - 2005, 2007
  • Մոլդովայի Սուպերգավաթի եզրափակչի մասնակից (2) - 20147, 2016
  • Համագործակցության չեմպիոնների գավաթի դափնեկիր (1) - 2003[31]

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մոլդովային լավագույն դարպասապահ (3) - 2005[32], 2006[33], 2014[34]
  • Մերձդնեստրի սպորտի վարպետ[28]

Ծանոթագրություներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 http://www.soccerway.com/players/sergey-pashenko/29785/
  2. http://www.soccerfame.com/match/469409/olimpia-balti/sheriff-tiraspol
  3. http://www.sportinglife.com/football/live/reports/story_get.cgi?STORY_NAME=international_feed/06/09/02/SOCCER_Mol-Moldova_Nightlead.html
  4. 4,0 4,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  5. 5,0 5,1 5,2 http://www.transfermarkt.com/serghei-pascenco/profil/spieler/44259
  6. «Сергей Пащенко на soccer.ru» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 16-ին.
  7. «Сергей Пащенко перешел в "Газовик"». moldfootball.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 4-ին.
  8. «Блиц-новости молдавского спорта» (ռուսերեն). 26.04.2011. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 16-ին.
  9. «Сергей Пащенко в матче Дивизии А сыграл в поле» (ռուսերեն). 31.03.2012. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 16-ին.
  10. «Сергей Пащенко: «Это мой второй гол в карьере!» — после матча «Динамо» — «Олимпия» 0:8». moldova.sports.md. 2010 թ․ օգոստոսի 8. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 15-ին.
  11. «Сергей Пащенко дебютировал в Иране» (ռուսերեն). 21.08.2012. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 16-ին.
  12. «Болельщики иранского «Малавана» трогательно попрощались с Сергеем Пащенко» (ռուսերեն). 2013 թ․ դեկտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է =2013-12-17-ին.{{cite news}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  13. Вторые сборы. День тринадцатый. «Шериф» — «Волга» Արխիվացված 2014-10-19 Wayback Machine
  14. Сергей Пащенко вышел против «Волги» в составе «Шерифа» Արխիվացված 2014-02-24 Wayback Machine
  15. Интервью Вячеслава Руснака Արխիվացված 2014-10-19 Wayback Machine
  16. Сергей Пащенко переходит в «Шериф» Արխիվացված 2014-07-01 Wayback Machine
  17. «Сергей Пащенко о прошедшем матче». fc-sheriff.com. 2014 թ․ հոկտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 21-ին.
  18. «Отчёт о матче «Шериф»—«Тирасполь»». fc-sheriff.com. 2014 թ․ հուլիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 15-ին.
  19. ««Шериф» — «Дачия». Футбольный триллер». fc-sheriff.com. 2015 թ․ մայիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 25-ին.
  20. «Лучший голкипер Молдовы 2014 года Сергей Пащенко расстался с «Шерифом»». moldfootball.com. 2015 թ․ հունիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 18-ին.
  21. «Сергей Пащенко достиг договорённости с иранским клубом «Персеполис»». moldfootball.com. 2015 թ․ հունիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 29-ին.
  22. «Сергей Пащенко снова будет выступать за иранский «Малаван»». moldfootball.com. 2015 թ․ հուլիսի 31. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 31-ին.
  23. «Артем Хачатуров и Сергей Пащенко присоединились к «Заре» на сборах в Турции». moldova.sports.md. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 4-ին.
  24. 24,0 24,1 NATIONAL TEAMS → appearances of Serghei Paşcenco Արխիվացված 2013-11-04 Wayback Machine
  25. Football MATCH: 12.10.2005 Italy v Moldova Արխիվացված 2013-11-05 Wayback Machine
  26. «Сергей Пащенко получил срочный вызов в сборную Молдовы перед встречей с Катаром». moldfootball.com. 2017 թ․ հունվարի 10. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 10-ին.
  27. «Сборная Молдовы сыграла вничью с Катаром в товарищеском матче». moldfootball.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 4-ին.
  28. 28,0 28,1 «Награда для легенды». fc-sheriff.com. Վերցված է 2020 թ․ փետրվարի 1-ին.
  29. Эмиль Писаренко (5.12.2012). «Сергей Пащенко: «Во всем, что касается футбола, Молдова сильно отстает в развитии от Ирана»» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 16-ին.
  30. «Moldova - Record International Players». rsssf.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 20-ին.
  31. «10 лет спустя. Разные судьбы обладателей кубка содружества» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 16-ին.
  32. Роман ВЛАДИМИРОВ (17.12.2005). «Сергей Ковальчук — лучший футболист Молдовы!» (ռուսերեն). Վերցված է 2013 թ․ մայիսի 16-ին.(չաշխատող հղում)
  33. «Ребежа — лучший в Молдове» (ռուսերեն). uefa.com. 2006 թ․ դեկտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 29-ին.
  34. «Сергей Пащенко: «Все мои успехи в карьере — это заслуга моих тренеров»». moldova.sports.md. 2014 թ․ դեկտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 15-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]