Սերգեյ Միցկևիչ
Սերգեյ Միցկևիչ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 6 (18), 1869 |
Ծննդավայր | Յարանսկ, Վյատկայի գավառ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | սեպտեմբերի 12, 1944[1] (75 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետ |
Մասնագիտություն | պետական գործիչ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Սերգեյ Միցկևիչ, (ռուս.՝ Сергей Иванович Мицкевич, օգոստոսի 6 (18), 1869, Յարանսկ, Վյատկայի գավառ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 12, 1944[1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային բժիշկ, կուսակցական և պետական գործիչ, սովետական առողջապահության կազմակերպիչներից։ Կոմունիստական կուսակցության անդամ 1893 թվականից։
Ա․ Ն․ Վինոկուրովի հետ 1893 թվականին ստեղծել է առաջին մարքսիստական խումբը Մոսկվայում, որը դարձավ «Բանվորական միության» կորիզը։ 1894 թվականին ձերբակալվել է, 1897 թվականին՝ աքսորվել Յակուտիա, ուր աշխատել է որպես օկրուգի բժիշկ։ 1903 թվականին զբաղվել է բժշկությամբ Ռուսաստանի տարբեր քաղաքներում։ Հոկտեմբերյան հեղափոխությունից (1917) հետո եղել է ներքին գործերի ժողկոմատի բժշկական կոլեգիայի անդամ և բժշկական կոլեգիաների խորհրդի անդամ, 1918 թվականին՝ ժողովրդական կրթության Մոսկվայի բաժնի վարիչի տեղակալ, 1919 թվականին՝ Հարավային և Հարավ-Արևմտյան ռազմաճակատների սանմասի պետի օգնական։ Միցկևիչը եղել է Հեղափոխության թանգարանի հիմնադիրներից (1922) և նրա տնօրենը (1924-1934), ՌԿ(բ) կ 9-րդ համագումարի պատվիրակ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 622)։ ![]() |
- Օգոստոսի 18 ծնունդներ
- 1869 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Սեպտեմբերի 12 մահեր
- 1944 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- ԽՄԿԿ անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Պետական գործիչներ
- Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսորներ
- Խորհրդային պատմաբաններ
- Անավարտ հոդվածներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին