Սերգեյ Մալայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Սերգեյ Մալայան
Ծնվել էհունվարի 4, 1923(1923-01-04)
ԾննդավայրԹիֆլիս, ԽՍՀՄ
Մահացել էհուլիսի 30, 1978(1978-07-30) (55 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԹբիլիսիի պետական բժշկական համալսարան
Մասնագիտությունակնաբույժ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների թեկնածու
ԱշխատավայրԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան և ՀՀ ԱՆ
ԶավակներԱլեքսանդր Մալայան

Սերգեյ Վարդանի Մալայան (հունվարի 4, 1923(1923-01-04), Թիֆլիս, ԽՍՀՄ - հուլիսի 30, 1978(1978-07-30), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ակնաբան: Բժշկական գիտությունների թեկնածու (1958), դոցենտ (1964): Առաջինն է ստեղծել տեսողության սրության որոշման աղյուսակների հայկական հավաքածուն: Մեծ ներդրում է ունեցել Հայաստանում ակնաբուժության զարգացման գործում:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Մալայանը ծնվել է 1923 թվականին, Թիֆլիսում, Վարդան և Արուսյակ Մալայանների ընտանիքում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Թբիլիսիի բժշկական ինստիտուտ: Հայրը՝ Վարդան Մալայանը, եղել է ստալինյան բռնաճնշումների զոհ, և 14-ամյա Սերգեյ Մալայանը սկսել է աշխատել, որպեսզի պահի ընտանիքը: Ընտանիքի խնամքն իր վրա է վերցրել հորեղբայրը՝ պրոֆեսոր Արտաշես Մալաևը: Ակնաբուժական գործունեությունը սկսել է Նոր Բայազետից, եղել է շրջանի ակնաբույժը: Մասնակցել է Հայաստանում տարածված տրախոմա հիվանդության դեմ պայքարին: 1953 թվականին Սերգեյ Մալայանը տեղափոխվել է Երևան և ընդունվել Երևանի բժշկական ինստիտուտի օրդինատուրայի «Աչքի հիվանդությունների» ամբիոն, միաժամանակ աշխատել է ակնաբուժական առաջին հիվանդանոցում: 1958 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը: Եղել է Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական ինստիտուտի աչքի հիվանդությունների ամբիոնի վարիչ[1]: 1968-1978 թվականներին եղել է ՀԽՍՀ առողջապահության նախարարության գլխավոր ակնաբանը[2][3]:

Աշխատանքները վերաբերում են աչքի հիվանդությունների կլինիկային: Մալայանը ռուս-լատինական եզակի բառարանի, հիսուն գիտական աշխատանքների, ինչպես նաև «Ֆիզիոլոգիական օպտիկայի և աչքի անատոմիա» դասագրքի հեղինակ է[4][5]:

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Մալայանի բրոնզե կիսանդրին Երևանի ակնաբուժական կենտրոնի սրահում

1978 թվականին Հայաստանի գլխավոր ակնաբույժ Սերգեյ Մալայանի գլխավորությամբ Հանրապետական տրախոմատոզ-գլաուկոմատոզ դիսպանսերի բազայի վրա (1952) կազմավորվել է Երևանի ակնաբուժական կենտրոնը, որի բացումը կատարվել է նույն թվականի մարտին: 1978 թվականի հունիսի 7-ին Մալայանը կենտրոնում կատարել է առաջին` կատարակտի վիրահատությունը: 1998 թվականից Ակնաբուժական կենտրոնը կրում է Մալայան գիտնականի և բժշկի անունը: Կենտրոնի սրահում տեղադրվել է Սերգեյ Մալայանի բրոնզե կիսանդրին[1]:

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացել է 1978 թվականի հուլիսի 30-ին Երևանում:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայր՝ Վարդան Մալայան, ստալինյան բռնաճնշումների զոհ[1]:
  • Հորեղբայր՝ Արտաշես Մալաև, պրոֆեսոր, Թբիլիսիի բժշկական համալսարանի երկու ամբիոնների պրոֆեսոր, ղեկավարել է ակնաբուժության ամբիոնը, եղել է «Տոպոգրաֆիկ անատոմիայի և պլաստիկ վիրաբուժության» ամբիոնի վարիչ: Թբիլիսիում ունեցել է սեփական մեծ ակնաբուժական հիվանդանոց: Մասնավոր գործունեությանը զուգահեռ դասավանդել է բուհում:
  • Մայր՝ Արուսյակ Մալայան:
  • Քույր՝ Վարվառա Մալայան, ակնաբույժ, ապրել է Թբիլիսիում:
  • Որդի՝ Ալեքսանդր Սերգեյի Մալայան, ակնաբույժ, Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տնօրեն:
  • Թոռնուհի՝ Ելենա Մալայան, ակնաբույժ, Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի էսքիմեր-լազերային վիրաբուժության բաժանմունքի վարիչ[6]:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աչքի անատոմիան և ֆիզիոլոգիական օպտիկան: Երևան, 1969:
  • Ակնաբանական համառոտ տեղեկագիրք: Երևան, 1976 (համահեղինակ):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Հանրահռչակ բժիշկների կյանքից, Սերգեյ Մալայան
  2. «Долг и сверхзадача Сергея Малаяна»։ Новое Время (ռուսերեն)։ Վերցված է 2019-02-26 
  3. «ДОЛГ И СВЕРХЗАДАЧА СЕРГЕЯ МАЛАЯНА»։ www.golosarmenii.am։ Վերցված է 2019-02-26 
  4. Առողջապահության նախարարության «Կոչումով բժիշկ» նախագիծն անդրադարձել է Մալայանների ընտանիքին
  5. «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007 էջ 16:
  6. «Մալայանների տոհմի 7-րդ ակնաբույժը»։ Երկիր Մեդիա (ru-RU)։ Վերցված է 2019-02-26