Ալեքսանդր Մալայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Ալեքսանդր Մալայան
Alexander Malayan 4.jpg
Ծնվել էհուլիսի 17, 1948(1948-07-17) (71 տարեկան)
ԾննդավայրԹբիլիսի, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունակնաբույժ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
Ծնողներհայր՝ Սերգեյ Մալայան
ՊարգևներՄխիթար Հերացու մեդալ և Ֆրիտյոֆ Նանսեն ոսկե հուշամեդալ

Ալեքսանդր Սերգեյի Մալայան (հուլիսի 17, 1948(1948-07-17), Թբիլիսի, ԽՍՀՄ), հայ ակնաբան: Բժշկական գիտությունների դոկտոր (2001), պրոֆեսոր (2003), ԲԿԱԳՄԱ-ի և ՌԴ ԲՏԳԱ-ի ակադեմիկոս: ԵՊԲՀ ակնաբուժության ամբիոնի վարիչ[1], Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տնօրեն[2], ՀՀ ԱՆ գլխավոր ակնաբույժ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Մալայանը ծնվել է 1948 թվականին, Թբիլիսիում, Սերգեյ Մալայանի ընտանիքում[3]: 1966 թվականին ավարտել է Երևանի Ալեքսանդր Պուշկինի անվան միջնակարգ դպրոցը, 1972 թվականին՝ Երևանի բժշկական ինստիտուտը: 1972-1975 թվականներին եղել է ՀԽՍՀ Վարդենիսի շրջանի բժշկական կենտրոնի ակնաբույժը, կազմակերպել է ակնաբուժական-վիրաբուժական օգնություն: 1975 թվականին ընդունվել է կլինիկական օրդինատուրա: 1977-1978 թվականներին եղել է Երևանի քաղաքային 5-րդ բուժական միավորման «Աչքի հիվանդությունների կլինիկական քննությունն ու բացահայտումը պրոֆեսիոնալ հիվանդությունների հետ կապված» կաբինետի ակնաբույժը: 1978-1999 թվականներին՝ Հանրապետական գլաուկոմատոզ դիսպանսերի բաժնի վարիչ (այժմ՝ Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն): 1983 թվականին ՀԽՍՀ առողջապահության նախարարության որոշմամբ, Հայաստանի Հանրապետությունում նորագույն վիրաբուժական մեթոդների ներդրման նպատակով, Հանրապետական ակնաբուժական կլինիկայի բազայի վրա կազմակերպել է հանրապետական վիրաբուժական կենտրոնի ստեղծումը[4][5]: 1984-1988 թվականներին առաջին անգամ Հայաստանում կլինիկական պրակտիկայում ներդրել է հետևյալ միկրովիրաբուժական մեթոդները՝

  • Կատարակտայի հեռացում արհեստական ոսպնյակի տեղադրմամբ
  • Ֆակոէմուլսիֆիկացիա
  • Մեծահասակների ներթափանցող եղջերաթաղանթի փոխպատվաստում /կերատոպլաստիկա/:
  • Վիտրեկտոմիա

1982 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Տաուրինի օգտագործումն աչքի եղջերաթաղանթի ներթափանցող վերքերի բուժման ժամանակ» թեմայով, 1982-1986 թվականներին եղել է ասիստենտ, 1992 թվականից՝ դոցենտ: 2000 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Բնակչության ակնաբուժական օգնության արդյունավետությունը բարձրացնող կազմակերպչական, պրոֆիլակտիկ, բուժական և վերականգնողական միջացառումների համալիր» թեմայով:

1984 թվականից ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ակնաբույժն է, 1992 թվականից՝ ԵՊԲՀ «Աչքի հիվանդություններ» ամբիոնի վարիչը, 1996 թվականից՝ Հայ-ամերիկյան մարդասիրական ծրագրի բժշկական տնօրեն ("Eye Progect AECP"), 1992 թվականից՝ Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տնօրեն[6]:

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայ ակնաբույժների ասոցիացիայի ղեկավար, 2012
  • ՌԴ բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, 2006
  • Գիտությունների և բնապահպանության կենսագործունեության անվտանգության միջազգային ակադեմիայի իսկական անդամ, 2003
  • «Հայաստանի առողջապահության կազմակերպիչների կառավարման ընկերակցության նախագահության անդամ, 1999

Գիտական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմաթիվ գիտական աշխատանքների, 10 ռացիոնալիզատորական առաջարկությունների, 4 դասագրքերի, 5 մեթոդական հանձնարարականների և 1 մենագրության հեղինակ է:

  • «Աչքի հիվանդություններ» (դասագիրք)
  • «Տեսողական օրգանի վնասվածքները երկրային աղետների ժամանակ» (մենագրություն)
  • «Անհետաձգելի ակնաբուժական օգնություն»
  • «Ռազմադաշտային ակնաբուժություն»
  • «Նեյրոօթալմոլոգիա»
  • "Поражения органа зрения при катастрофах", Е., 1991 (համահեղինակ)
  • "Comprehensive Eye examination" (համահեղինակ)

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առողջապահական համակարգում մասնագիտական բազմամյա ծառայության և աշխատանքային գնահատելի հաջողությունների համար պատվոգիր, 2002
  • Մխիթար Հերացու մեդալ, 2006
  • Ֆրիտյոֆ Նանսենի մեդալ, 2011
  • «Հանուն խաղաղ Կովկասի» ոսկե մեդալ, 2012

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. www.ysmu.am https://www.ysmu.am/hy/main/update_your_browser/։ Վերցված է 2019-02-26 
  2. «Ալեքսանդր Սերգեյի Մալայան»։ www.doctors.am (հայերեն)։ Վերցված է 2019-02-26 
  3. Առողջապահության նախարարության «Կոչումով բժիշկ» նախագիծն անդրադարձել է Մալայանների ընտանիքին
  4. Հանրահռչակ բժիշկների կյանքից, Սերգեյ Մալայան
  5. One Studio։ «Ալեքսանդր Մալայան - - df.am»։ DeFacto (անգլերեն)։ Վերցված է 2019-02-26 
  6. «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007 էջ 16: