Սերգեյ Դոբրին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգեյ Դոբրին
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝ռուս.՝ Сергей Владимирович Добрин
Մասնագիտացում՝գեղասահորդ
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝սեպտեմբերի 22, 1986(1986-09-22) (37 տարեկան)
Ծննդավայր՝Լիպեցկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ

Սերգեյ Դոբրին (ռուս.՝ Серге́й Влади́мирович До́брин, սեպտեմբերի 22, 1986(1986-09-22), Լիպեցկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս գեղասահորդ, հանդես է եկել տղամարդկանց մենասահք ձևում։ 2006, 2007 թվականների Ռուսաստանի առաջնությունների, ինչպես նաև 2005 թվականի պատանիների կարգում Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ Սիրողական սպորտային կարիերան ավարտել է 2010 թվականին։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Չմուշկների վրա սահել սկսել է երեք տարեկանից հայրենի Լիպեցկում։ Առաջին տասը տարիներին մարզվել է այնտեղ մարզիչ Վալերի Ալեքսանդրովիչ Դուդկոյի ղեկավարությամբ։ 2000 թվականին տեղափոխվել է Մոսկվա և սկսել է մարզվել Ժաննա Ֆյոդորովնա Գրոմովայի ղեկավարությամբ։

2000-2001 մրցաշրջանում Սերգեյ Դոբրինը հանդես եկավ «մեծ» սպորտում։ Նրա մարզական կարիերայում այդ մրցաշրջանն ամենահաջողակներից մեկն էր։ Ամեն ինչ սկսվեց պատանեկան Գրան-Պրի մրցումներում ունեցած հաջող ելույթներով։ Ռուսաստանի առաջնությունում պատանիների կարգում գրավել է առաջին հորիզոնականը։ Դրան հաջորդել է Գրան-Պրիի եզրափակիչը պատանիների կարգում։ Այնտեղ Սերգեյը գրավեց երկրորդ տեղը։ Պատանիների աշխարհի առաջնություն եկավ լավագույն մարզավիճակում։ Նախկինների ֆոնի վրա նա այդքան էլ լավ հանդես չեկավ և զբաղեցրեց 12-րդ հորիզոնականը։

2001-2002 մրցաշրջանում Սերգեյն առաջին անգամ մասնակցեց Ռուսաստանի առաջնությանը, որտեղ էլ գրավեց 9-րդ տեղը։

2002-2003 մրցաշրջանը սկսվեց երկու անընդմեջ հաղթանակով Pokal det Blauen-ում և Schwerter Trofeo Rita Trapanese-ում՝ երկրորդ տեղը Գրան-Պրիի եզրափակչում և ոսկե մեդալ՝ Սլովենիայի Բլեդ քաղաքում անցկացվող Եվրոպայի երիտասարդական օլիմպիական փառատոնում։ Նույն մրցաշրջանի պատանիների կարգում Ռուսաստանի առաջնությունում Դոբրինը զբաղեցրեց երկրորդ տեղը Անդրեյ Գրյազևից հետո՝ դրանով իսկ իր համար ապահովելով ուղեգիր ՉՄՄ-2003-ում, որտեղ էլ զբաղեցրեց հինգերորդ հորիզոնականը։

2004-2005 մրցաշրջանում պատանիների աշխարհի առաջնությունում երրորդ տեղ զբաղեցնելուց հետո Սերգեյ Դոբրինը Մոսկվայի Աշխարհի առաջնությունում ընդգրկվեց երկրի մեծահասակների հավաքականում՝ չնայած Ռուսաստանի առաջնությունում նրա անհաջող ելույթին (5-րդ տեղ)։ Աշխարհի առաջնությունում Սերգեյը գրավում է 17-րդ տեղը։

2006-2007 մրցաշրջանում Սերգեյը երրորդն էր Ռուսաստանի առաջնությունում, իսկ Եվրոպայի առաջնությունում՝ 15-րդը։ Առաջին անգամ ծրագրում ընդգրկում է քառակի սալխ և այն կատարում է մի քանի մրցաշարերում, այդ թվում՝ երկու անգամ ազատ ծրագրում Trophee Eric Bompard փուլում։

2007 թվականի օգոստոսին Սերգեյ Դոբրինը հայտնեց մարզչին փոխելու որոշման մասին։ Սերգեյի նոր մարզիչը դարձավ Ալեքսեյ Միշինը։

Գրան-Պրի NHK Trophy-2007 փուլում Դոբրինը զբաղեցրեց հինգերորդ հորիզոնականը։ Հիվանդության պատճառով ստիպված եղավ դուրս գալ Ռուսաստանի առաջնությունից (կարճ ծրագրից հետո Սերգեյը ութերորդ տեղում էր՝ վաստակելով 60,81 միավոր)։

2008 թվականի փետրվարին մարզումների ժամանակ Սերգեյ Դոբրինը վնասվածք ստացավ։ Բուժումն ու լիարժեք վերականգնումը ամիսներ տևեցին։ Արդյունքում ավելի ուշ սկսեց մարզվել։ Նա և մարզիչը որոշեցին չմասնակցել Գրան-Պրի NHK Trophy-2008-2009-ին[1]։ 2009 թվականի երկրի առաջնությունում կարողացավ գրավել միայն 13-րդ տեղը։ 2008-2009 մրցաշրջանի Ռուսաստանի առաջնությունից հետո Սերգեյը դադարեց մարզվել Ալեքսեյ Միշինի ղեկավարությամբ և վերադարձավ Մոսկվա։ Գեղասահորդի նոր մարզիչը դարձավ Վիկտորյա Վոլչկովան[2], ում հետ էլ Սերգեյը պլանավորեց վերականգնել վստահ կատարվող քառակի ցատկերը երկու ծրագրերում էլ[3]։ Սակայն արդյունքների էական բարելավում չգրանցվեց և զբաղեցնելով 12-րդ տեղը Ռուսաստանի 2010 թվականի առաջնությունում՝ Սերգեյ Դոբրինը որոշեց ավարտել իր մարզական կարիերան։

Որոշ ժամանակ աշխատել է որպես մարզիչ՝ Կեմերովոյի շրջանի Պրոկոպեևսկ քաղաքում։

Ներկա պահին որպես գլխավոր մարզիչ աշխատում է Կրասնոդար քաղաքի Մարզումների նախապատրաստման կենտրոնում[4]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին ավարտել է Ռուսաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական համալսարանը։

Սպորտային ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2007 թվականից հետո
Մրցումներ 2007—2008 2008—2009 2009—2010
Գեղասահքի Ռուսաստանի առաջնություն WD 13 12
Գրան-Պրիի փուլեր NHK Trophy 5
  • 2007 թվականից առաջ
Մրցումներ 2000—2001 2001—2002 2002—2003 2003—2004 2004—2005 2005—2006 2006—2007
Գեղասահքի Աշխարհի առաջնություն 17
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 15 18
Գեղասահքի Աշխարհի առաջնություն պատանիների կարգում 12 5 8 3
Գեղասահքի Ռուսաստանի առաջնություն 9 7 6 5 3 3
Գեղասահքի Ռուսաստանի առաջնություն պատանիների կարգում 1 6 2 2 3
Գրան-Պրիի փուլեր. Cup of Russia]] 10 8
Этапы Гран-При: Trophee Eric Bompard 7 3
Finlandia Trophy 3

WD=դուրս է եկել մրցումներից

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Сергей Добрин и спортивная пара Шереметьева — Кузнецов пропустят этап Гран-при по фигурному катанию в Японии(չաշխատող հղում)
  2. Сергей Добрин ушёл от Алексея Мишина
  3. Виктория Волчкова о своих учениках(չաշխատող հղում)
  4. «ЧТО СО МНОЙ ПРОИСХОДИТ СЕЙЧАС? И ТАК, НАЧНЕМ ПО ПОРЯДКУ …» (ռուսերեն). sergeydobrin.ru. 28.11.2014. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]