Սերգեյ Գրիցայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգեյ Գրիցայ
 
Կրթություն՝ ԽՍՀՄ պաշտպանության նախարարության ռազմական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր օգոստոսի 31, 1963(1963-08-31) (60 տարեկան)

Սերգեյ Գրիցայ (ռուս.՝ Серге́й Никола́евич Грица́й, օգոստոսի 31, 1963(1963-08-31)), ռուս դիվանագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1985 թվականին ավարտել է ԽՍՀՄ պաշտպանության նախարարության ռազմական կարմրադոշ ինստիտուտը, 1989 թվականին Պեկինի լեզվի ինստիտուտը և 1992 թվականին ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ակադեմիան։ 1990 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։ Տիրապետում է իսպաներեն, չինարեն և անգլերեն լեզուներին։

  • 1992-1997 թվականներ՝ Սան Ֆրանցիսկոյում եղել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսության աշխատակից։
  • 1999-2001 թվականներին ԱՄՆ-ում եղել է Ռուսաստանի Դաշնության դեսպանության աշխատակից։
  • 2002-ից մինչև 2003 թվականը Հարավսլավիայում, իսկ հետո՝ Սերբիա և Չեռնոգորիայում եղել է Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական։
  • 2007 թվականից մինչև 2011 թվականը Հոնգկոնգում և Մակաոյում եղել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոս։
  • 2011-2013 թվականներին եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության չորրորդ եվրոպական դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
  • 2013 թվականից մինչև 2014 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հյուպատոսության դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
  • 2014-ից մինչև 2015 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ճգնաժամային կենտրոնի դեպարտամենտի տնօրեն։
  • 2015 թվականի հունիսի 30-ից մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը Չեռնոգորիայում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երկրորդդասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2009 թվականի սեպտեմբերի 18)[3]
  • Առաջին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2015 թվականի մայիսի 29)[4]
  • Արտակարգ և լիազոր դեսպան (2019 թվականի հունիսի 11)[5]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]