Սերգեյ Գրիգորյան (գիտնական)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Սերգեյ Գրիգորյան (այլ կիրառումներ)
Սերգեյ Գրիգորյան
Ծնվել էհուլիսի 17, 1938(1938-07-17) (81 տարեկան)
Հաթերք, Քարվաճառի շրջան, ԱԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունքիմիկոս
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանպրոֆեսոր

Սերգեյ Կոստանդի Գրիգորյան (1938, հուլիսի 17, Հաթերք, ԼՂՀ), հայ ֆիզքիմիկոս: Քիմիական գիտությունների դոկտոր (1986), պրոֆեսոր (1987): ՀՃԱ ակադեմիկոս (1999):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1954 - 1959 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետում։ 1966 թվականի մարտի 23-ին պաշտպանել է թեկնածուական թեզ՝ «Исследование кинетики реакций гидроперекиси кумола с аминами в водныx раствораx»: 1959 թվականից Երևանի պետական համալսարանի լաբորանտ, 1960 - 1961 թվականներին՝ «Կանազ»-ում աշխատել է որպես ինժեներ -հետազոտող, 1961-1964 թվականներին՝ ԵՊՀ ասպիրանտ, 1965 - 1967 թվականներին՝ ԵՊՀ գիտաշխատող, 1967 - 1972 թվականներից՝ ԵՊՀ ավագ դասախոս, 1967 - 1969 թվականներին՝ ԵՊՀ դեկանի տեղակալ, 1972 - 1987 թվականներին՝ ԵՊՀ դոցենտ, 1987 - 1989 թվականներին՝ ԵՊՀ պրոֆեսոր, 1989 - 2007 թվականներին՝ ԵՊՀ անօրգանական քիմիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր[1][2][3][4]:

Աշխատանքները վերաբերում են ջրաօրգանական միջավայրում մետաղիոնների և նրանց կոմպլեքսների հետ հիդրոգերօքսիդների փոխազդեցությանը և դրանց հիման վրա պոլիքլորոպրենի կայունացմանը: Մշակելէ քլորոպրենային կաուչուկների և լատեքսների ջերմա- և լուսակայունացման, ցածրջերմաստիճանային սոսինձների ստացման եղանակներ: Հեղինակ է «Ֆիզիկական և կոլոիդային քիմիա (1983) և «Ընդհանուր քիմիա» (2002) ուսումնական ձեռնարկների, համահեղինակ՝ «Հայկական քիմիական անվանակարգության բարեփոխման հիմնախնդիրները» (1998) գրքի:

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ քիմիական ընկերության անդամ
  • Քիմիա - տեխնոլոգիական ասոցիացիայի անդամ
  • ՀՀ ճարտարագիտական ակադեմիայի անդամ
  • Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի գիտական խորհրդի անդամ

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ս. Կ. Գրիգորյան, Ռ. Ա. Սարգսյան, Է. Ե. Ղափանցյան, Ընդհանուր և անօրգանական քիմիայի պրակտիկում: ԵՊՀ հրատարակչություն, Երևան, 2003:
  • Գրիգորյան Ս. Կ., Ընդհանուր քիմիա: «Զանգակ» հրատարակչություն, Երևան, 2002:
  • Գրիգորյան Ս. Կ., Այվազյան Հ. Մ., Հայկական քիմիական անվանակարգության բարեփոխման հիմնախնդիրները: «Հայկական հանրագիտարան» հրատարակչություն, Երևանի, 1998:
  • Գրիգորյան Ս. Կ., Ֆիզիկական և կոլոիդային քիմիա: ԵՊՀ հրատարակչություն, Երևան, 1983:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սերգեյ Կոստանդի Գրիգորյանի կենսագրությունը ԵՊՀ կայքում
  2. Գ. Ս. Գրիգորյան, Մ. Գ. Հարությունյան, Ս. Կ. Գրիգորյան, Catalytic activity of Cobalt(II) ion and isoleucine complex on decay of cumene hydroperoxide in aqueous solution (Իզոլեյցինի հետ կոբալտի (II) իոնի առաջացրած կոմպլեքսի կատալիզային ակտիվությունը կումոլի հիդրոպերօքսիդի քայքայման հանդեպ ջրային միջավայրում) | ԵՊՀ Գիտական տեղեկագիր: Քիմիա և կենսաբանություն, 2014 #1, էջ 15-19:
  3. Ռ. Տ. Մկրտչյան, Ս. Կ. Գրիգորյան, Ա. Ռ. Մկրտչյան, Thermographic research of thorium tetrafluoride–cesium fluoride system in melt (Թորիումի քառաֆտորիդի և ցեզիումի ֆտորիդի հալույթային համակարգի ջերմագրաֆիական հետազոտությունը) | ԵՊՀ Գիտական տեղեկագիր: Քիմիա և կենսաբանություն, 2013 #3, էջ 18-20
  4. Ս. Կ. Գրիգորյան, Մ. Գ. Հարությունյան, Գ. Ս. Գրիգորյան, Изучение каталитической активности комплекса иона никеля(II) с лейцином на распад гидропероксида кумола в водной среде (Լեյցինի հետ նիկել(II)իոնի համակարգի կատալիտիկ ակտիվության ուսումնասիրությունը կումոլի հիդրոպերօքսիդի քայքայման վրա ջրային լուծույթում) | ԵՊՀ Գիտական տեղեկագիր: Քիմիա և կենսաբանություն, 2012, #3, էջ 13-17 (ռուսերեն)