Սերգեյ Գասպարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գասպարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սերգեյ Գասպարյան (այլ կիրառումներ)
Սերգեյ Գասպարյան
Ծնվել էնոյեմբերի 7, 1937(1937-11-07) (86 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ

Սերգեյ Գևորգի Գասպարյան (նոյեմբերի 7, 1937(1937-11-07), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ, խեցեգործ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1959 թվականին ավարտել է Լենինգրադի գեղարվեստի ինստիտուտի խեցեգործության բաժինը, 1967 թվականին՝ Լենինգրադի գեղարվեստի ինստիտուտի խեցեգործության և ապակու բաժինը։ 1968-2002 թվականներին աշխատել է Երևանի «Հայբյուրեղապակի» գործարանում։

Գասպարյանի բյուրեղապակյա ծաղկամանները և այլ աշխատանքները նպաստել են հայկական բյուրեղապակու լայն ճանաչմանը։ Հեղինակ է նաև գեղանկարչական աշխատանքների։ Գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[1][2]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մաշտոց» շարք, ՀԱՊ, 1970-1974 թթ.
  • «Գայանե» սպասք-կոմպոզիցիա, 1974 թ.
  • «Անուշիկ», 1978 թ.
  • Երևան», 1984 թ.

Գեղանկարչական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Երկաթգիծ», 1961 թ.
  • «Աղջկա գլուխ», 1984 թ.
  • «Տղայի գլուխ», 1985 թ.
  • «Ինքնադիմանկար», 1995 թ.
  • «Հայրենիք», 2000 թ.
  • «Արարատ», 2000 թ.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սերգեյ Գասպարյանի ստեղծագործությունները ՀԱՊ-ում
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.