Սերգեյ Բելով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սերգեյ Բելով
Դիմանկար
Ծնվել էհունվարի 23, 1944(1944-01-23)[1]
ԾննդավայրՆաշչոկովա, Շեգարսկի շրջան, Նովոսիբիրսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 3, 2013(2013-10-03)[1] (69 տարեկան)
Մահվան վայրՊերմ, Ռուսաստան
ԳերեզմանՎագանկովյան գերեզմանատուն
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մասնագիտությունբասկետբոլիստ, բասկետբոլի մարզիչ և մարզիկ
ԱմուսինSvetlana Antipova?
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո շքանշան «Պատվո նշան» շքանշան FIBA Hall of Fame? «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Honored Physical Culture Worker of the Russian Federation? և ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ
Sergei Belov Վիքիպահեստում

Սերգեյ Ալեքսանդրովիչ Բելով (ռուս.՝ Серге́й Алекса́ндрович Бело́в, հունվարի 23, 1944(1944-01-23)[1], Նաշչոկովա, Շեգարսկի շրջան, Նովոսիբիրսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 3, 2013(2013-10-03)[1], Պերմ, Ռուսաստան)[2][3][4], խորհրդային բասկետբոլիստ, մարզիչ, 1972 թվականի օլիմպիական չեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն (1967 և 1974), 20-րդ դարի ամենահայտնի խորհրդային և եվրոպական բասկետբոլ խաղացողներից մեկը, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1969), ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ, Ռուսաստանի վաստակավոր մարզիչ (1994), Ռուսաստանի Դաշնության ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր գործիչ, Բասկետբոլի փառքի սրահի անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Բելովը ծնվել է 1944 թվականի հունվարի 23-ին Նաշչեկովո գյուղում (այժմ՝ Տոմսկի մարզ) Ալեքսանդր Ալեքսանդրովիչի (1906-1973) և Վալերիա Իպոլիտովնայի (1909-1998) ընտանիքում։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Ալեքսանդրովիչ Բելովի հայրը ծնվել է 1906 թվականին, մայրը՝ 1909 թվականին, երկուսն էլ շատ շուտ կորցրել են ծնողներին։ Հայրն ավարտել է Լենինգրադի անտառտնտեսության ակադեմիան` անտառային տնտեսության ճարտարագետի որակավորում ստանալով։ Մայրը Լենինգրադի պետական համալսարանի մանկավարժական ֆակուլտետի շրջանավարտ էր՝ կենսաբանություն մասնագիտությամբ։ Ընտանիքում կար երկու դուստր, որոնք մահացել են Լենինգրադի առաջին շրջափակման ձմռանը, ինչպես նաև որդի՝ Ալեքսանդր։ Պատերազմից առաջ Սերգեյի հայրը դահուկավազքիմ Լենինգրադի չեմպիոն էր։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է МОГИФК–ը «մարզիչ-ուսուցիչ» մասնագիտությամբ (1977)։


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]