Սերգեյ Ամիրյան
Jump to navigation
Jump to search
Սերգեյ Ամիրյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 2, 1929[1] |
Ծննդավայր | Քարաշեն, Հայաստան |
Մահացել է | օգոստոսի 5, 2012 (83 տարեկան) |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1952) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր (1972) |
Մասնագիտություն | պատմաբան |
Աշխատավայր | Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան և Երևանի պետական համալսարան |
Սերգեյ Սուլթանի Ամիրյան (հունիսի 2, 1929[1], Քարաշեն, Հայաստան - օգոստոսի 5, 2012), հայ պատմաբան։ Պատմական գիտությունների դոկտոր (1972), պրոֆեսոր (1975):
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սերգեյ Ամիրյանը ծնվել է 1929 թվականի հունիսի 2-ին, Սյունիքի մարզի Քարաշեն գյուղում։ 1952 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1961-1983 թվականներին եղել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի պատմության ամբիոնի վարիչ, 1983-1993 թվականներին՝ Երևանի պետական համալսարանի ԽՄԿԿ պատմության ամբիոնի վարիչ։ 1993 թվականից դասավանդում է Երևանի պետական համալսարանում[2]։
Աշխատությունները վերաբերում են հասարակության սոցիալ-դասակարգային կառուցվածքի փոփոխություններին, զարգացման հարցերին։
Մահացել է 2012 թվականի օգոստոսի 5-ին։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Միասնական ճակատով դեպի կոմունիզմ։ Երևան, Հայպետհրատ, 1962[3]։
- Բանվոր դասակարգի և գյուղացիության անխախտ դաշինքը արդի էտապում։ Երևան, «Հայաստան», 1967[4]։
- Союз рабочего класса и крестьянства на современном этапе (по материалам Арм. ССР): Автореферат ... д-ра ист. наук /571/ / С. С. Амирян, АН Арм. ССР, Ин-т истории. Ереван, Б. и., 1971.
- Փոփոխություններ սովետական հասարակության սոցիալական կառուցվածքում։ Երևան, «Հայաստան», 1973։
- Սովետական մարդը։ Երևան, «Հայաստան» 1975 (համահեղինակ)։
- Ռայխի փլուզումից առաջ։ [Վեպ], Երևան, «Հայաստան», 1975 (համահեղինակ)[5]։
- Զարգացած սոցիալիզմի բանվոր դասակարգը։ Երևան, «Հայաստան», 1976[6]։
- Արդի բուրժուական գաղափարախոսության քննադատական ուրվագծեր։ Երևան, «Հայաստան», 1977 (համահեղինակ)[7]։
- Սովետական Հայաստան։ Երևան, «Հայաստան», 1980 (համահեղնակ)։
- Հասարակության սոցիալական կառուցվածքի վերափոխումն ու զարգացումը Հայկական ԽՍՀ-ում։ Երևան, «Հայաստան», 1981[8]։
- Рабочий класс Советской Армении в период развитого социализма. К. С. Худавердян ( рук. авт. кол.), Р. Л. Азизбекян, С. C. Амирян и др., Отв. ред. Г. А. Аветисян, К. С. Худавердян, АН АрмССР. Ин-т истории. Ереван, Изд-во АН АрмССР, 1982.
- Ամերիկյան իմպերիալիզմի արյունոտ հետքերը։ Ռուս. թարգմ.՝ Վ. Դ. Դարբինյան, Ս. Ս. Ամիրյան, խմբ.՝ Մ. Վ. Արիստակեսյան, Գ. Գ. Դալլաքյան, Երևան, «Հայաստան», 1984[9]։
- Ալեքսանդր Մյասնիկյան։ [Կյաքն ու գործունեությունը], Երևան, «Հայաստան» 1986։
- Հայաստանում սովետական իշխանության ամրապնդման պատմության մի քանի հարցեր։ (1920-1922 թթ.), Երևան, Երևանի համալսարանի հրատ, 1987 (համահեղինակ)[10]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=1986
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005:
- ↑ Ամիրյան Սերգեյ Սուլթանի (1962)։ Միասնական ճակատով դեպի կոմունիզմ։ Երևան: Հայպետհրատ
- ↑ Ամիրյան Սերգեյ Սուլթանի (1967)։ Բանվոր դասակարգի և գյուղացիության անխախտ դաշինքը արդի էտապում։ Երևան: Հայաստան
- ↑ Չոբանյան Սերգեյ Սամսոնի, Ամիրյան Սերգեյ Սուլթանի (1975)։ Ռայխի փլուզումից առաջ։ Վեպ։ Երևան: Հայաստան
- ↑ Ամիրյան Սերգեյ Սուլթանի (1976)։ Զարգացած սոցիալիզմի բանվոր դասակարգը։ Երևան: Հայաստան
- ↑ Սիմոնյան Հրաչիկ Ռուբենի (1977)։ Ամիրյան Սերգեյ Սուլթանի, ed.։ Արդի բուրժուական գաղափարախոսության քննադատական ուրվագծեր. Գիրք 1։ Երևան: Հայաստան
- ↑ Ամիրյան Սերգեյ Սուլթանի (1981)։ Հասարակության սոցիալական կառուցվածքի վերափոխումն ու զարգացումը Հայկական ՍՍՀ-ում։ Երևան: Հայաստան
- ↑ Արիստակեսյան Մ Վ, Դալլաքյան Գ Գ, eds. (1984)։ Ամերիկյան իմպերիալիզմի արյունոտ հետքերը։ Երևան: Հայաստան
- ↑ Խուրշուդյան Լենդրուշ Արշակի, Ամիրյան Սերգեյ Սուլթանի, Երևանի պետական համալսարան, eds. (1987)։ Հայաստանում սովետական իշխանության ամրապնդման պատմության մի քանի հարցեր։ 1920-1922 թթ.։ Երևան: Եր. համալս. հրատ
|