Սերբական Հանրապետության գիտությունների և արվեստների ակադեմիա
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Սերբական Հանրապետության գիտությունների և արվեստների ակադեմիա | |
---|---|
Տեսակ | ազգային ակադեմիա |
Երկիր | Բոսնիա և Հերցեգովինա |
Հապավում | ANURS[1] |
Հիմնադրված | 1996 |
Գլխադասային գրասենյակ | Բանյա Լուկա, Սերբական Հանրապետություն, Բոսնիա և Հերցեգովինա |
Կայք | anurs.org |
Սերբական Հանրապետության գիտությունների և արվեստների ակադեմիա (բոս․՝ Akademija nauka i umjetnosti Republike Srpske, սերբ.՝ Академија наука и умјетности Републике Српске, АНУРС / Akademija nauka i umjetnosti Republike Srpske, խորվ.՝ Akademija nauka i umjetnosti Republike Srpske), բարձրագույն գիտական, մշակութային, աշխատանքային և ներկայացուցչական կազմակերպություն Սերբական Հանրապետությունում։ Այս ակադեմիական կառույցի հիմնական նպատակն է գիտական և մշակութային գործունեության զարգացումն ու խթանումը։ Ակադեմիան Սերբական Հանրապետության համար առանձնակի կարևորություն ունեցող կազմակերպություն է։
Ակադեմիայի նախագահն է Ռայկո Կուզմանովիչը, փոխնախագահն է` Լյուբոմիր Զուկովիչը, գլխավոր քարտուղարը` ակադեմիկոս Դրագոլյուբ Միրյանիչը։ Բացի նրանցից նախագահության կազմում ներառված են նաև ակադեմիկոսներ Վեսելին Պերիչը, Սլոբոդան Ռեմետիչը, Բրանկո Շկունդրիչը, Դրենկա Շեչերով-Զեչևիչը և թղթակից անդամ Ռադե Միխայլիչը։ Ակադեմիան ունի չորս հիմնական բաժիններ, մի քանի հանձնաժողովներ, կենտրոններ, ինստիտուտներ, որտեղ աշխատում են 150 գիտնականներ։ Ակադեմիան գտնվում է Բանյա Լուկայում։
1993 թվականին Սերբական Հանրապետության Ազգային Ժողովը օրենք ընդունեց Սերբական Հանրապետության գիտությունների և արվեստների ակադեմիայի մասին, սակայն այն ստեղծվեց 1996 թվականին։ Սահմանադիր ժողովը տեղի է ունեցել 1996 թվականի հոկտեմբերի 11-ին` Յախորինա լեռան վրա գտնվող «Бистрица» հյուրանոցում։ Սկուպշինայում ներկա է եղել 65 գիտնական, այդ թվում Սերբիայի գիտությունների և արվեստի ակադեմիայի նախագահ Ալեքսանդր Դեսպիչը, ակադեմիկոսներ Դրագուտին Վուկոտիչը, Չեդոմիր Պոպովը։ Ակադեմիայի առաջին ղեկավար է դարձել Պետար Մանդիչը։ Մինչև 1999 թվականն ակադեմիան գտնվել է Իստոչնո Սարաևոյում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերբական Հանրապետության գիտությունների և արվեստների ակադեմիա» հոդվածին։ |