Jump to content

Սենտյա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սենտյա
Տեսակկանաչ
Ենթատեսակկանաչ թեյ
Ուրիշ անվանումներ՝սենչա
ԾագումՃապոնիա
 Sencha Վիքիպահեստում


Սենտյա (ճապ.՝ 煎茶 կամ սենչա) կանաչ թեյի տեսակ է, որը արտադրվում է Ճապոնիայում։ Անունը գալիս է «թեյի թուրմ» (ճապ.՝ 煎じ茶 հայ. սենձիտյա)[1], արտահայտությունից։

Սենտյան համարվում է Ճապոնիայում ամենահայտնի թեյերից մեկը (երկրում արտադրվող կանաչ թեյի ¾ մասը)։ Թեյի արտադրման կենտրոններն են՝ Սիձուոկա, Միե, Նառա, Կիոտո, Սագա, Ֆուկուոկա, Միյաձակի, Աիտի։ Հատկապես գնահատվում այս թեյի սինտյա տեսակը (ճապ.՝ 新茶新茶, առաջին սեզոնին՝ ապրիլին հավաքած թեյ), որը պարունակում է մեծ քանակությամբ օգտակար վիտամիններ, ինչպես նաև ունի փափուկ և յուրահատուկ համ։ Ավելի ուշ հավաքած թեյը ունի կոշտ համ, և շատ թույլ բուրմունք։

Թեյի տերևները հավաքելուց հետո տեղափոխում են գործարան, որտեղ անմիջապես մշակում են գոլորշիով, թթվեցումից խուսափելու համար, ապա փաթաթում են, և չորացնում։ Թրման համար խորհուրդ է տրվում 90 °C, և 30-60 վրկ.:

Սենտյա թեյի տեսակները

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ժո Սենչա(上 煎茶)-գերազանց սենտյա
  • Տոկու Ժո Սենչա (特 上 煎茶)-բարելավված Սենչա
  • Հաչիժուհաչիյա սենտյա (八 十八 夜)
  • Կաբևսե սենչա(か ぶ せ 茶)
  • Ասամուշի(浅 蒸 し)-արագ պատրաստվող սենչա
  • Չումուշի -30-90վրկ.-ում պատրաստվեղ սենչա
  • ֆուկւմուշի(深 蒸 し)-պատրաստվում է 1-2 րոպե
  • Շինչա(新 茶)

Սենչա թեյի արարողություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սենչադո (սենչայի ուղի) - սենչա թեյի արարողությունն է։ Այն նման է Գյոկուրո թեյի արարողությանը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]