Գյոկուրո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյոկուրո
Տեսակկանաչ
ԵնթատեսակՍենտյա և կանաչ թեյ
Ուրիշ անվանումներ՝մարգարտյա կաթիլ, թանկագին կաթիլ
Ծագում Ճապոնիա
 Gyokuro Վիքիպահեստում


Գյոկուրո (ճապ.՝ 玉露, բառացի «թանկագին կաթիլ», «մարգարտյա կաթիլ»), ճապոնական ամենահայտնի և ամենաթանկ թեյերից է։ Աճեցվում է Ճապոնիայի հարավային նահանգներում։ Տարբեր տեղեր աճեցված գյոկուրո թեյի համերը խիստ տարբերվեւմ են։ Գյոկուրո թեյի 40%-ը աճեցվում է Ճապոնիայի Յամե քաղաքում։ Այն նաև աճեցվում է Սիձոկույում և Կիոտոյում։ Կիոտոն համարվում է գյոկուրո թեյի աճեցման ամենահին նահանգը։

Թեյը հավաքում են վաղ գարնանը։ Թեյի տերևը մշակվում է գոլորշիով 15-20 վայրկյան, որպեսզի պահպանի իր գույնը, հետո փաթաթում են, տալով ասեղի տեսք, և չորացնում։ Գյոկուրո թեյը պատրաստում են ասախի, օկումիդորի, յամակի, Ֆուձիսուբո, գոկոու տեսակի թեյերից։ Տերևները հավաքելուց 20 օր առաջ ծածկում են թփերը և պահում ստվերի տակ, որը խթանում է ամինաթթուների և կոֆեինի արտադրությանը։ Այս ընթացքում նվազում է նաև տերևների դառնությունը և նրանք դառնում են ավելի քաղցր։

Թեյին իր ներկայիս անվանումը տվել է« Յամամոտոյամա» թեյ արտադրող ընկերությունը, որի հիմնադիր Յամամոտո Կախեյը 1835 թվականին թեյը դարձրեց աշխարհահռչակ։

Թուրմի գույնը բաց կանաչ է։ Որպեսզի թեյը չկորցնի իր համն ու հոտը պետք է այն թրմել 60-70 °C ջրով, իսկ որոշ տեսակներ նույնիսկ 40-50 °C ջրով։ Այս թեյի թրման պրոցեսը մի քիչ ավելի երկար է քան մյուս թեյերինը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]