Սենիկ Մկրտչյան
Սենիկ Մկրտչյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 2, 1935 Նոր Արմավիր, Հոկտեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | դեկտեմբերի 25, 2012 (77 տարեկան) |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | գիտնական |
Հաստատություն(ներ) | Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1957) |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր (1976) |
Պարգևներ | Անանիա Շիրակացու մեդալ |
Սենիկ Հովհաննեսի Մկրտչյան (հունվարի 2, 1935, Նոր Արմավիր, Հոկտեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 25, 2012[1]), հաշվողական տեխնիկայի բնագավառի հայ գիտնական: Տեխնիկական գիտությունների դոկտոր (1976), պրոֆեսոր (1979): Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի (1994), Միջազգային ճարտարագիտական ակադեմիայի (1997) անդամ: ՀՀ վաստակավոր գյուտարար (1996):
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սենիկ Մկրտչյանը ծնվել է 1935 թվականի հունվարի 2-ին, Նոր Արմավիր (ՀՀ Արմավիրի մարզ) գյուղում: 1957 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1977-1999 թվականներին եղել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի միկրոէլեկտրոնիկայի և կիսահաղորդչային սարքերի ամբիոնի վարիչ: 1988-1993 թվականներին եղել է տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետի դեկան:
Աշխատանքները վերաբերում են հաշվողական տեխնիկայի և ավտոմատիկայի տարրերի սխեմատեխնիկայի և տեխնոլոգիայի հարցերին: Մշակել է նեյտրոնային տրամաբանության տարրերի տեսության և կիրառության խնդիրներ, մասնակցել ՀՀ-ում առաջին հաշվաղական մեքենաների ստեղծման աշխատանքներին, մշակել է և արտադրության մեջ ներդրել էլեկտրոնային սարքերի ստեղծման արդյունավետ տեխնոլոգիա, մասնագիտացված հիբրիդային ինտեգրալ միկրոսխեմաներ: Զբաղվում է նոր սերնդի համակարգիչների՝ նյարդահամակարգիչների մշակման և նախագծման հարցերով[2][3]:
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՀՀ Անանիա Շիրակացու մեդալ՝ տնտեսության, ճարտարագիտության ու տեխնիկայի բնագավառներում ակնառու գործունեության, նշանակալի գյուտերի[4] և հայտնագործությունների համար (2004)
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Нейроны и нейронные сети. Энергия, 1971 - 230 с..[5][6]
- Միկրոսխեմատեխնիկա: Թվային ինտեգրալ սխեմաներ տիպային կասկադներ: Ուսումնական ձեռնարկ, Երևան, ԵՊԻ, 1986:
- Միկրոսխեմատեխնիկա և նեյրոսխեմատեխնիկա: Երևան, Ա. հ, 1999:
- Միկրոսխեմատեխնիկա։ Թվային իս-երով կառուցված տրամաբանական սարքեր: Ուսումնական ձեռնարկ: Երևան, ԵրՊ , 1987:
- Մտքերի հետքեր (Խոհական, խրատական, երգիծական և լիրիկական մտքեր, որոնց հետքերը արտահայտված են չափածո խոսքով): Երևան, ՀՊՃՀ, 2001:
- Ֆոտոընդունիչներ անցյալը, ներկան, ապագան: Երևան, Հայաստան, 1986:
- Преобразователи уровней логических элементов, 1982, 64 с.[7]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Մահացել է ակադեմիկոս Սենիկ Մկրտչյանը
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 149:
- ↑ Հայկական համառոտ հանրագիտարան, հ. 3։ 1990
- ↑ «Патенты автора МКРТЧЯН СЕНИК ОГАНЕСОВИЧ»։ www.findpatent.ru։ Վերցված է 2019-03-30
- ↑ Мкртчян Сеник Оганесович (1971)։ Нейроны и нейронные сети (ռուսերեն)։ Энергия
- ↑ «Мкртчян, Сеник Оганесович - Нейроны и нейронные сети [Текст] : (Введ. в теорию формальных нейронов и нейронных сетей) - Search RSL»։ search.rsl.ru։ Վերցված է 2019-03-30
- ↑ «Научная библиотека СФУ»։ catalog.sfu-kras.ru։ Վերցված է 2019-03-30