Jump to content

Սենդի Չիքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սենդի Չիքս
Տեսակanthropomorphic squirrel?, animated television character? և անիմացիոն կերպար
ՀեղինակՍթիվեն Հիլենբուրգ[1]
Ներկայացված էՍպունգ Բոբ Քառակուսի Տաբատ, Սպունգ Բոբ Քառակուսի Տաբատիկ, Սպունգ Բոբը 3D, Kamp Koral: SpongeBob's Under Years?, The Patrick Star Show?[2] և The SpongeBob Movie: Sponge on the Run?
Սեռիգական
Բնակության վայրSandy's treedome?
Հրարած տիեզերքիցSpongeBob SquarePants universe?
ԾննդավայրՏեխաս[3]
ՀարստությունCheeks family?
Մասնագիտությունգիտնական, գյուտարար և roboticist
 Sandy Cheeks Վիքիպահեստում

Սենդի Չիքս (անգլ.՝ Sandy Cheeks), ամերիկյան անիմացիոն կատակերգական «Սպունգ Բոբ Քառակուսի Տաբատ» մուլտսերիալի և նույնանուն Nickelodeon ֆրանշիզայի գեղարվեստական կերպար։ Սենդիին հնչյունավորում է Քերոլայն Լոուրենսը (անգլ.՝ Carolyn Lawrence), այն առաջին անգամ հայտնվել է «Թեյը փչակում» (անգլ.՝ "Tea at the Treedome") սերիայում, որը ցուցադրվել է 1999 թվականի մայիսի 1-ին։ Սենդիին ստեղծել և նախագծել է կենսաբան և անիմատոր Սթիվեն Հիլենբուրգը, որը նաև մուլտսերիալի ստեղծողն է։ Սենդին ներկայացվում է որպես խելացի սկյուռ, կրում է սուզորդական հանդերձանք և ապրում է ջրի տակ։

Կերպարը դրական արձագանքների է արժանացել մուլտսերիալի երկրպագուների կողմից։ Սենդին հայտնվել է «Սպունգ Բոբ Քառակուսի Տաբատի» բազմաթիվ հրատարակություններում, խաղալիքներում և այլ ապրանքատեսակներում։ Նա նաև կա սերիալի երեք ֆիլմերում։

Դերը Սպունգ Բոբ Քառակուսի Տաբատում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սենդին Սպունգ Բոբ Քառակուսի Տաբատի մտերիմ ընկերն է։ Նա հպարտ է, որ Տեխասից է և խոսում է հարավային առոգանությամբ։ Սենդին ջրի տակ մնալու համար բնակվում է գմբեթանման տանը[4] և իր տանից դուրս գտնվելու ժամանակ կրում է սուզորդական հանդերձանք[5]։ Գմբեթի ներսում նրա առօրյա հագուստը կանաչ ու մանուշակագույն լողազգեստն է։ Ինչպես երևում է «Թեյը փչակում» սերիայում, մյուս կերպարները Սենդիի տուն այցելելիս պետք է կրեն «ջրային սաղավարտներ»։ Սենդին ունի բացառիկ գիտական հմտություններ[6], օրինակ՝ բարդ գյուտեր ստեղծելու ունակություն։ Նա դրսևորում է կոպիտ և «տղայական» բնավորության գծեր ու հետաքրքրություններ. տիրապետում է կարատեին, զբաղվում է բոդիբիլդինգով[7] և ռոդեոյի չեմպիոն է[8]։ Նա նաև Պատրիկ Աստղի՝ Սպունգ Բոբի լավագույն ընկերոջ և հարևանի մտերիմ ընկերն է, թեև երբեմն նյարդայնանում է նրանից՝ ինչպես Սկվիդվարդը[9]։

Պատմություն և զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծում և դիզայն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթիվեն Հիլենբուրգը սիրել է օվկիանոսը և սկսել է զարգացնել իր գեղարվեստական ​​ունակությունները դեռ մանկուց։ Քոլեջում նա ուսումնասիրել է ծովակենսաբանություն և արվեստ։ 1984 թվականին քոլեջն ավարտելուց հետո միացել է Օվկիանոսային ինստիտուտին, որտեղ էլ նրան այցելել է կոմիքս գրքի՝ «Միջալիքային գոտին» (անգլ.՝ The Intertidal Zone) ստեղծելու գաղափարը, որի արդյունքում «Սպունգ Բոբ Քառակուսի Տաբատն» է ստեղծվել[10][11][12]։ 1987 թվականին Հիլենբուրգը դուրս է եկել ինստիտուտից՝ անիմացիայի բնագավառում կարիերա սկսելու համար[12][13]։

Էքսպերիմենտալ անիմացիայի ուսումնասիրություններից մի քանի տարի անց՝ Կալիֆոռնիայի արվեստի ինստիտուտում[13] անիմացիոն փառատոնում Հիլենբուրգը հանդիպել է Ջո Մյուրեյին՝ «Ռոկոյի նոր կյանքը» (անգլ.՝ Rocko's Modern Life) սերիալի ստեղծողին։ Մյուրեյը Հիլենբուրգին առաջարկել է սերիալի ռեժիսորի աշխատանք է առաջարկել[12][14][15][16]։ «Ռոկոյի նոր կյանքը» սերիալի գրող Մարտին Օլսոնը կարդացել է «Միջալիքային գոտին» և խրախուսել Հիլենբուրգին ստեղծել հեռուստասերիալ նույնատիպ գաղափարով։ Այդ պահին Հիլենբուրգը դեռ չէր մտածում իր սերիալը ստեղծելու մասին, բայց շուտով հասկացել է, որ դա իր համար մեծ հնարավորություն կարող է լինել[11][17][18]։ «Ռոկոյի նոր կյանքը» սերիալի արտադրությունը ավարտելուց հետո՝ 1996 թվականին[19], Հիլենբուրգը սկսել է աշխատել «Սպունգ Բոբ Քառակուսի Տաբատի» վրա[11]։

Սենդին ցուցադրվել է այն դրվագներում, որտեղ նա փչակում է[20]։ Յուրաքանչյուր անգամ, երբ ջրային արարածները այցելում են նրա տուն, նրանք պետք է կրեն ջրով լցված սաղավարտներ։ Սենդին հետազոտող և գյուտարար է։ Նա նաև ռոդեոյի չեմպիոն է, ունի մի շարք սպորտային հետաքրքրություններ, ինչպիսիք են սենդբորդը և կարատեն[21]։ Սկզբնապես, Թիմ Հիլի և Հիլենբուրգի կողմից գրված սցենարի մեջ Սպունգ Բոբը և Սենդին ռոմանտիկ զույգ են, բայց դա արագ հանվել է սերիալից[22]։

Հնչյունավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սենդի Չիքսի կերպարը հնչյունավորող դերասանուհի Քերոլայն Լուրենս

Դերասանուհի Քերոլայն Լոուրենսը հնչյունավորում է Սենդի Չիքսին[23][24]։ Լոուրենսը ստացել է Սենդիի դերը Լոս Անջելեսում՝ Լոս Ֆելիզում գտնվելու ժամանակ։ Նա այդ ժամանակ հանդիպել է քասթինգի տնօրեն Դոննա Գրիլոյին։ Լոուրենսը իր ընկերոջ հետ էր, ով ճանաչում էր Գրիլոյին, և ասել է, որ Լոուրենսն ունի հետաքրքիր ձայն։ Գրիլոն Լոուրենսին բերել է փորձերին, և նա ստացել է դերը[25][26]։

Լոուրենսն ասել է. «Ես շատ եմ սիրում այս գործը։ Ոչ միայն կարող եմ կարդալ սցենարը, այլև կարող եմ տեսնել, թե ինչ են մտածում նկարիչները․․․Ես փորձում եմ այնպես անել, որ սցենարը կենդանություն առնի հնչյունավորելիս»[27]։

Պրեսլի Ուիլյամսը հնչյունավորել է երիտասարդ Սենդիին «Սպունգ Բոբը՝ փախուստի մեջ» ֆիլմում[28]։

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

The New York Times-ի կինոքննադատ Ա. Օ. Սքոթը «Սպունգ Բոբ Քառակուսի Տաբատ» ֆիլմի իր գրախոսության մեջ ասել է, որ Սենդին շոուի իր ամենասիրելի կերպարներից է ինչպես Սքվիդվարդ Շոշափուկները և Միսիս Փաֆը[29]։

Այլ մեդիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սենդին ներառվել է SpongeBob SquarePants-ի հետ կապված տարբեր ապրանքներում, ներառյալ սեղանի խաղեր, գրքեր, փափուկ խաղալիքներ և առևտրային քարտեր։ Նա նաև խաղային կերպար է մի քանի SpongeBob խաղերում, ինչպիսիք են Battle for Bikini Bottom-ը[30][31][32]։ Սենդին նաև հանդես է գալիս Nickelodeon All-Star-ում[33]։ «Sandy's Blasting Bronco» ատրակցիոնը բացվել է ամերիկյան Dream Mall-ի Nickelodeon Universe թեմատիկ այգու կողքին 2019 թվականին։ Այս ատրակցիոնն առաջինն է, որն անվանվել է անվանվել կերպարի պատվին[34]։

Սենդին հանդես է որպես Nickelodeon-ի այլընտրանքային հեռարձակման Super Bowl LVIII ֆուտբոլային խաղի մեկնաբան ։

Փրկելով Բիկինի Բոթոմը։ Սենդի Չիքսի ֆիլմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Saving Bikini Bottom. The Sandy Cheeks-ը Սենդիի մասնակցությամբ CGI/Live-action հիբրիդային ֆիլմ է և ներկայումս արտադրվում է Նեթֆլիքսի համար։ Այս ֆիլմը Սպունգ Բոբի երեք ֆիլմերից մեկն է։ Ֆիլմի մասին ի սկզբանե հայտարարվել է 2021 թվականի մայիսին, իսկ դրա անվանումը հայտնի է դարձել 2022 թվականի նոյեմբերի 26-ին[35][36]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Hillenburg, Stephen // Who's Who in Animated Cartoon: An International Guide to Film and Television's Award-Winning and Legendary AnimatorsNY: Hal Leonard LLC, 2006. — ISBN 978-1-55783-671-7
  2. Deadline.com — 2006.
  3. Texas — 2000.
  4. «Sandy - Nickelodeon Sweden». Viacom International Media Networks Europe. Viacom International. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ հոկտեմբերի 18-ին.
  5. Brown, Arthur (2008). Everything I Need to Know, I Learned from Cartoons!. USA: Arthur Brown. էջ 85. ISBN 978-1435732483.
  6. Writers: Luke Brookshier (May 5, 2006). «Chimps Ahoy». SpongeBob SquarePants. Season 4. Սերիա 70b. Nickelodeon.
  7. Writers: Ennio Torresan, Jr., Erik Wiese, Mr. Lawrence (September 25, 1999). «MuscleBob BuffPants». SpongeBob SquarePants. Season 1. Սերիա 11a. Nickelodeon.
  8. Writers: Luke Brookshier, Nate Cash, Richard Pursel (February 6, 2010). «Rodeo Daze». SpongeBob SquarePants. Season 7. Սերիա 138b. Nickelodeon.
  9. «How SpongeBob & Patrick First Met (& How the Story Changes)». Screen Rant. 2021 թ․ հուլիսի 11.
  10. «Welcome to the Ocean Institute». ocean-institute.org. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 24-ին.
  11. 11,0 11,1 11,2 Thomas F. Wilson (Interviewer); Hillenburg, Stephen (Interviewee) (2012 թ․ մայիսի 29). Big Pop Fun #28: Stephen Hillenburg, Artist and Animator–Interview (Podcast). Nerdist Industries. Արխիվացված է օրիգինալից (mp3) 2013 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 21-ին.
  12. 12,0 12,1 12,2 Hillenburg, Stephen (2003). The Origin of SpongeBob SquarePants. SpongeBob SquarePants: The Complete First Season (DVD). Paramount Home Entertainment.
  13. 13,0 13,1 Banks, Steven (2004 թ․ սեպտեմբերի 24). SpongeBob Exposed! The Insider's Guide to SpongeBob SquarePants. Gregg Schigiel (Illustrator). New York City, New York (state): Simon Spotlight/Nickelodeon. էջ 9. ISBN 978-0-689-86870-2.
  14. Joe Murray (animator) (2003). The Origin of SpongeBob SquarePants. SpongeBob SquarePants: The Complete First Season (DVD). Paramount Home Entertainment.
  15. Neuwirth, Allan (2003). Makin' Toons: Inside the Most Popular Animated TV Shows and Movies. Allworth Communications, Inc. էջ 50. ISBN 1-58115-269-8.
  16. "Lisa (Kiczuk) Trainor interviews Joe Murray, creator of Rocko's Modern Life," The Rocko's Modern Life FAQ
  17. Hillenburg, Stephen; Murray, Joe; Drymon, Derek; Coleman, Eric; Hecht, Albie (2003). The Origin of SpongeBob SquarePants. SpongeBob SquarePants: The Complete First Season (DVD). Paramount Home Entertainment.
  18. Banks, Steven (2004 թ․ սեպտեմբերի 24). SpongeBob Exposed! The Insider's Guide to SpongeBob SquarePants. Gregg Schigiel (Illustrator). [New York City, New York (state): Simon Spotlight/Nickelodeon. էջ 10. ISBN 978-0-689-86870-2.
  19. «Rocko's Modern Life». JoeMurrayStudio.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 21-ին.
  20. «The Oral History of SpongeBob SquarePants | Hogan's Alley». cartoonician.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 12-ին.
  21. «SpongeBob SquarePants: Meet the Gang!». Nickelodeon (Australia and New Zealand) Australia. [Viacom International. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 10-ին.
  22. Hill, Tim; Hillenburg, Stephen (1997 թ․ հունվարի 17). SpongeBoy (English). էջ 27.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  23. «Carolyn Lawrence: Credits». TV Guide. Վերցված է 2013 թ․ մայիսի 22-ին.
  24. Basile, Nancy (2006 թ․ մարտի 29). «Voice Behind Sandy Cheeks on SpongeBob». About.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 14-ին.
  25. «Carolyn Lawrence Exclusive Interview». The Star Scoop. 2009 թ․ սեպտեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 14-ին.
  26. «REFANB Interview: Carolyn Lawrence, A.K.A. Ashley Graham». Resident Evil Fan. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 14-ին.
  27. Basile, Nancy. «Carolyn Lawrence Sandy Cheeks on 'SpongeBob SquarePants'». About.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 14-ին.
  28. «Sandy – Nickelodeon Sweden». Viacom International Media Networks Europe. Viacom International. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ հոկտեմբերի 18-ին.
  29. Scott, A. O. (2004 թ․ նոյեմբերի 19). «Absorbency Plus Frivolity, a Blend the World Needs». The New York Times. Վերցված է 2014 թ․ հունիսի 5-ին.
  30. Onyett, Charles (2008 թ․ սեպտեմբերի 10). «The Game of Life - SpongeBob SquarePants Edition Review».
  31. «Sandy Cheeks Plush - ShopNickU». store.nickelodeonuniverse.com. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 30-ին.
  32. «Spongebob Squarepants: Deep Sea Duel (2003)». BoardGameGeek. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 30-ին.
  33. «Every Character Confirmed for Nickelodeon All-Star Brawl». Screen Rant. 2021 թ․ հուլիսի 13.
  34. «American Dream». American Dream. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 26-ին.
  35. Leston, Ryan (2022 թ․ փետրվարի 15). «Three More SpongeBob SquarePants Movies Are In the Works For 2023». IGN (անգլերեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 26-ին.
  36. «'SpongeBob' Exec. Producers Tease SpongeBob's 25th Anniversary Celebrations in 2024». Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 27-ին.