Սեմ (շուն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեմ
Անվան բնօրինականգլ.՝ Sam
Տեսակշուն
Սեռարու
Ծնվել էնոյեմբերի 7, 1990(1990-11-07)
Սատկել էնոյեմբերի 18, 2005(2005-11-18) (15 տարեկան)

Սեմ (անգլ.՝ Sam, նոյեմբերի 7, 1990(1990-11-07) - նոյեմբերի 18, 2005(2005-11-18)), չինական սրածայր շուն, անմազ, անատամ և կույր, 2003-2005 թվականներին Հյուսիսային Կալիֆոռնիայում՝ Սոնոմա-Մարին Ֆեյրում «Աշխարհի ամենատգեղ շունը» ամենամյա մրցույթի եռակի չեմպիոն[1]։ Իր բացառիկ դեֆորմացիայի շնորհիվ շունը հայտնի է ամբողջ աշխարհում, նրա մահը գլխավոր լրատվական կայքերի գլխավոր վերնագիրն էր[2]։ 1999 թվականին Սանտա Բարբարայի բնակչուհի Սյուզի Լոքհիդը շանը վերցրել է առաջին տիրոջից, ով լքել էր նրան[3][4]։

Մեդիա[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին Սեմը նկարահանվել է «Քրիս Էնջելի կախարդանքը» հելոուինյան հատուկ թողարկման մեջ, որը հեռարձակվել է A&E հեռուստաալիքով։ Հելոուինյան տարազ հագած Սեմը խաղում էր Էնջելի կատվի դերը։ Սեմը քննարկվել է ճապոնական հեռուստատեսությամբ, Նոր Զելանդիայի ռադիոյով և Անգլիայի The Daily Telegraph-ում։ Նա նույնիսկ հանդիպել է Դոնալդ Թրամփի հետ։ Սրտի հետ կապված խնդիրների պատճառով Սեմին քնեցրել են 2005 թվականի նոյեմբերի 18-ին՝ իր 15-ամյակից անմիջապես հետո[3][5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Рейтинг самых страшных собак в мире». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 9-ին.
  2. «Sam, The World's Ugliest Dog, Dies». Sky News. 2005 թ․ նոյեմբերի 23. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 28-ին.
  3. 3,0 3,1 Oliphant, William (2009 թ․ դեկտեմբերի 13). «The search is on for Birmingham's ugliest dog». Sunday Mercury. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 29-ին.
  4. Kelly Roper (2015). «Interview With Susie Lockheed, Owner of the World's Ugliest Dog».
  5. «Heart fails hideous dog». Milwaukee Journal Sentinel. 2005 թ․ նոյեմբերի 23. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 29-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]