Սեմ Ուոթսոն
Սեմ Ուոթսոն | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 27, 2006[1] (18 տարեկան) |
Ծննդավայր | Տեխաս, ԱՄՆ[2] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | competition climber և rock climber |
Սեմ Ուոթսոն (անգլ.՝ Sam Watson, փետրվարի 27, 2006[1], Տեխաս, ԱՄՆ[2])[3], ամերիկացի պրոֆեսիոնալ ժայռամագլցող, մասնագիտացած է մրցումների արագ մագլցման մեջ և ներկայացնում է Միացյալ Նահանգները Մագլցման միջազգային ֆեդերացիայի (IFSC) ժայռամագլցման աշխարհի գավաթում։ Նա այս մարզաձևում համաշխարհային ռեկորդակիր է՝ 4,74 վայրկյանով, որը գրանցել է 2024 թվականի ամառային Օլիմպիական խաղերում Փարիզում, Ֆրանսիա, որտեղ նա բրոնզե մեդալ է նվաճել[4]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2022 թվականին նա Շոտլանդիայի Էդինբուրգ քաղաքում անցկացվող ժայռամագլցման աշխարհի գավաթում արագությամբ նվաճել է ոսկե մեդալ և դարձել ամենաերիտասարդ մագլցողը, որ երբևէ արել է դա[5][6][7][8]։ Նաև 2022 թվականին Ուոթսոնը արծաթե մեդալ է նվաճել ժայռամագլցման աշխարհի երիտասարդական առաջնության պատանիների B կարգում, որն անցկացվել է Ռուսաստանի Վորոնեժ քաղաքում, բրոնզե մեդալ է նվաճել Դալասում, Տեխասում, ժայռամագլցման աշխարհի երիտասարդական առաջնության պատանիների A կարգում և առաջին տեղն է զբաղեցրել ԱՄՆ արագ ժայռամագլցման ազգային առաջնությունում[9]։
2023 թվականին Ուոթսոնը սահմանել է ԱՄՆ-ի և Համաամերիկյան արագ մագլցման ռեկորդները՝ 5,02 վայրկյան[10][11], Կորեայի Սեուլ քաղաքում անցկացվող 2023 թվականի ժայռամագլցման աշխարհի գավաթի ժամանակ[12]։ Այդ տարի Համաամերիկյան խաղերում նա ոսկե մեդալ է նվաճել և որակավորվել 2024 թվականի ամառային օլիմպիական խաղերի արագ մագլցման համար[13]։
Օլիմպիական խաղերին ընդառաջ, նա այս մարզաձևում համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ 4,798 վայրկյան, որը եղել է 2024 թվականի IFSC ժայռամագլցման աշխարհի գավաթի ժամանակ, որը տեղի է ունեցել Ուջիանում[14]։ Օլիմպիական խաղերում նա կիսաեզրափակիչ փուլում պարտվել է Վու Պենգին, իսկ փոքր եզրափակչում նվաճել է բրոնզե մեդալը։ Այդ ընթացքում նա երկու անգամ գերազանցել է սեփական համաշխարհային ռեկորդը՝ փոքր եզրափակչում սահմանելով ներկայիս համաշխարհային ռեկորդը՝ 4,74 վայրկյան՝ մրցելով Ռեզա Ալիփուրի դեմ[15]։
Ուոթսոնը ծագումով Տեխասից է[16] և բնակվում է Սոլթ Լեյք Սիթիում, Յուտա[17]։
Աշխարհի գավաթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարկանշային աղյուսակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարզաձև | 2022 | 2023 |
---|---|---|
Արագություն | 5 | 3 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://usaclimbing.org/team-usa/#member-bio-162340
- ↑ 2,0 2,1 2,2 https://bvmsports.com/2022/06/10/qa-with-sam-watson-texas-native-speedster-climbing-around-the-globe/
- ↑ «WATSON Sam». Paris 2024 Olympics. August 3, 2024.
- ↑ «2024 Paris Olympics». 2024 Paris Olympics. Վերցված է 2024-08-06-ին.
- ↑ «Samuel Watson». Athletes. International Federation of Sport Climbing. Վերցված է 2023-06-06-ին.
- ↑ McCarvel, Nick (May 18, 2023). «Speed climbing is as fast as it's ever been - and Samuel Watson has the moves to go even faster». Olympic News. International Olympic Committee. Վերցված է 29 May 2023-ին.
- ↑ Bowker, Paul (September 12, 2022). «Samuel Watson captures World Cup climbing gold in Edinburgh». Team USA. United States Olympic & Paralympic Committee. Վերցված է 29 May 2023-ին.
- ↑ Burgman, John (September 12, 2022). «Americans Golden In Lead And Speed at Edinburgh World Cup. Records Smashed. Results». Climbing.
- ↑ Pardy, Aaron (November 12, 2022). «Sam Watson and Callie Close Win USA Speed Climbing National Championships». Gripped.
- ↑ «Speed records». USA Climbing. Վերցված է 2023-06-06-ին.
- ↑ «Speed records». International Federation of Sport Climbing. Վերցված է 2023-06-06-ին.
- ↑ «General result speed men». IFSC – Climbing World Cup (B,S) – Seoul (KOR) 2023. International Federation of Sport Climbing. Վերցված է 2023-06-06-ին.
- ↑ «Grossman, Grupper, and Watson Qualify for Paris 2024».
- ↑ «SUPER SAM LOWERS SPEED WORLD RECORD – TWICE!». IFSC. 2024-04-12. Վերցված է 2024-04-12-ին.
- ↑ «Team USA's Sam Watson Wins Bronze Medal In World Record Fashion». KSL Sports. August 9, 2024.
- ↑ Pardy, Aaron (November 12, 2022). «Sam Watson and Callie Close Win USA Speed Climbing National Championships». Gripped.
- ↑ «Samuel Watson». Athletes. International Federation of Sport Climbing. Վերցված է 2023-06-06-ին.
|