Սեմյոն Դեժնյով (ֆիլմ)
Սեմյոն Դեժնյով ռուս.՝ Семён Дежнёв | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | պատմական ֆիլմ |
Թվական | 1983 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Նիկոլայ Գուսարով |
Դերակատարներ | Ալեքսեյ Բուլդակով |
Օպերատոր | Վլադիմիր Մակերանեց |
Պատմվածքի վայր | Սիբիր |
Կինոընկերություն | Սվերդլովսկի կինոընկերություն |
«Սեմյոն Դեժնյով» (ռուս.՝ «Семён Дежнёв»), խորհրդային ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Նիկոլայ Գուսարովը[1][2][3]։ Էկրան է բարձրացել 1983 թվականին։ Պատմա-կենսագրական ֆիլմ է, որը պատմում է 17-րդ դարի ռուս ճանապարհորդ, նոր սիբիրյան հողերի հայտնաբերող Սեմյոն Դեժնյովի մասին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]17-րդ դարի սկիզբ, Վելիկի Ուստյուգը։ Սեմյոն Դեժնյովը սիրահարվում է հարուստ վաճառականի դստերը՝ Ավդոտյային, բայց փեսան աղքատ է։ Աղջկա հայրը պայման է դնում. Դեժնյովը պետք է գնա Սիբիր ու հարստանա և միայն այդ ժամանակ ամուսնանալու համաձայնություն կստանա։ Դեժնյովը համաձայնվում է և մեկնում Սիբիր։ Չնայած նրան, որ նա դիմանում է փորձությանը, բայց Ավդոտյայի մոտ չի վերադառնում։ Նա գտնում է նեղուց «տաք ծովից սառը ծով»․ Կոլիմայի գետաբերանից նա հասնում Է մինչև Խաղաղ օվկիանոս և հայտնաբերում է նեղուց մայրցամաքների միջև։
Ֆիլմն սկսվում և ավարտվում է Ալեքսեյ Միխայլովիչ ցարի համար Դեժնյովի խնդրագրի ընթերցմամբ, որտեղ նա խնդրում է ցարին ողորմալ իրեն․ «Ողորմած պարոն, կարգադրիր ինձ օրինական աշխատավարձ տալ անցած բոլոր տարիների համար, որպեսզի ես՝ քո ճորտը, կաբալային պարտքերում չսպանվեմ, վերջիվերջո չկորչեմ, և շարունակեմ քեզ ծառայել, ինչպես նաև չմոռանամ «իմ ընկերներին»։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալեքսեյ Բուլդակով – Սեմյոն Դեժնյով
- Լեոնիդ Նևեդոմսկի – Միխայլո Ստադուխին
- Վիկտոր Գրիգորյուկ – Գերասիմ Անկուդինով
- Օլեգ Կորչիկով – Ֆեդոտ Պոպով
- Մարգարիտա Բորիսովա – Աբակայադա
- Իվան Կրասկո – վաճառական Գուսելնիկով
- Օլգա Սիրինա – Օվդոտիցա
- Նիկոլայ Գուսարով – Տիմոշկա
- Ստեպան Եմելյանով – Ատամայ
- Գենադի Յուխտին – Կոտկին[4]
- Բոլոտ Բեյշենալիև – Սախեյ
- Ալիսա Վինոգրադովա – էպիզոդ
- Լյուդմիլա Մակարովա – էպիզոդ
- Յուրի Նովոխիժին – էպիզոդ
Նկարահանման խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռեժիսոր՝ Նիկոլայ Գուսարով
- Սցենարիստ՝ Յարոսլավ Ֆիլիպով
- Օպերատոր՝ Վլադիմիր Մակերանեց
- Կոմպոզիտոր՝ Ալեքսեյ Մուրավլյով
Ստեղծում և քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ն. Գուսարովը իր խնդիրը տեսել է ռուս առաջամարտիկների մասին պատմելու մեջ, որոնց անունները, նրա կարծիքով, հանդիսատեսին ավելի քիչ են հայտնի, քան Կոլումբոսի անունը[5]։ Իր հերոսի գլխավոր հատկանիշները Գուսարովը համարում էր բարությունն ու արդարության զգացումը[6]։ Նա հրաժարվել է ցածրարվեստից ու հեքիաթից և նկարահանվել է հոգեբանական դրամայի ոճով, կոշտ ձևով, որպեսզի ցույց տա հերոսին հաղթահարած դժվարությունները[6]։
Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Սվերդլովսկում, Մագադանում, Պսկովում, Չուկոտկայում[5]։ Հատուկ նկարահանումների համար Չուսովայա գետի վրա ամրոց է կառուցվել, իսկ Սոլոմբալյան նավաշինարանի բանվորները երկու առագաստանավ են կառուցել[5]։
Կինոքննադատ Վ. Կիչինը գովել է ֆիլմի հեղինակներին պատմական արժանահավատության, պատմական կերպարների շուրջ նրբանկատորեն մշակված կենցաղային մանրամասների համար[7]։ Քննադատը, մի կողմից, ողջունել է ֆիլմում պատմության առասպելականացման և ռոմանտիզացիայի բացակայությունը, մյուս կողմից հանդիմանել է հեղինակներին նրա համար, որ նրանց չի բավականացրել ազատությունը նյութի հետ վարվելու մեջ[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Уральский режиссер, давший Алексею Булдакову первую главную роль: «Я сомневался, брать его или нет»
- ↑ Умер Алексей Булдаков
- ↑ Настоящий генерал. Чем запомнился Алексей Булдаков
- ↑ Семен Дежнев (1984) Full Cast & Crew
- ↑ 5,0 5,1 5,2 Кичин, 1983, էջ 4
- ↑ 6,0 6,1 Кичин, 1983, էջ 5
- ↑ 7,0 7,1 Кичин, 1984, էջ 5
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Джулай Л. Н. На дорогах истории // Искусство кино. — 1986. — № 6. — С. 31—39.
- Кичин В. С. Легенда и история // Советская культура. — 1984. — № 40. — С. 5.
- Кичин В. С. «Семён Дежнёв» // Советский экран. — 1983. — № 22. — С. 4—5.
- Шемякин А. М. Дежнёв со товарищи // Советский экран. — 1984. — № 10. — С. 9—10.
|