Սեմական թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարվարդի Սեմական թանգարան

Հարվարդի Սեմական թանգարան հիմնվել է 1889 թվականին և տեղափոխվել է իր ներկայիս վայրը 1903 թվականին Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքի Դիվինիթի 6-րդ պողոտա։

Ի սկզբանե այն եղել է Մերձավոր Արևելքի լեզուների և քաղաքակրթությունների բաժնի, վարչական գրադարանի, հետազոտական հավաքածուների պահեստի, հանրային կրթական ինստիտուտի և հնագիտական ուսումնասիրության կենտրոնի տունը։ Թանգարանի վաղ ձեռքբերումներից առաջինը գիտական պեղումներն էին Սուրբ Երկրում (Սամարիայում 1907-1912 թվականներ) և պեղումները Սինայի Նուզի և Տել Էլ Խալեիֆեհ քաղաքներում,

որտեղ հայտնաբերվել է ամենավաղ այբուբենը։

Թանգարանի արվեստի գործերը ներառում են խեցեղեն, մխոցների կնիքներ, քանդակ, մետաղադրամներ, սեպագիր հուշատախտակներ եւ եգիպտական մումիայի սարկոֆագ։ Շատերը Հորդանանում, Իրաքում, Եգիպտոսում, Կիպրոսում, Իսրայելում և Թունիսում արված թանգարանի հովանավորած պեղումներից են։ Թանգարանը պահպանում է Շալմանեզերի III սև գավիթը, Համմուրաբի թագավորի օրենքները և Էսարհադոնի մանրանկարները, ինչպես նաև երկաթի դարի իսրաելցիների տան ամբողջական մոդելը։ Թանգարանը նվիրված է այս հավաքածուների օգտագործմանը ուսուցանելու, հետազոտությունների և Մերձավոր Արևելքի հնագիտության, պատմության և մշակույթի հրատարակման համար։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1900 թվականի սեպտեմբերի 27-ին Ա․ Վ․ Լոնգֆելոուի ճարտարապետական ընկերությունը հիմնել է Հարվարդի Սեմական թանգարանի ներկայիս տեսքը։ Շինարարությունը ավարտվել է1902 թվականի գարնանը, և թանգարանի հասարակական մասերը բացվեցին 1903 թվականի փետրվարի 5-ին[1]։

Թանգարանի հարմարությունները փոխվեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում և այն հանրության համար փակվեց 1942 թվականի օգոստոսից մինչև 1946 թվականի ապրիլը։ 12 տարի անց այն նորից փակվեց հասարակության համար, որը տևել է 1958 թվականից մինչև 1982 թվականը։

Թանգարանը վերաբացվել է 1982 թվականի ապրիլին, և հետո Հարվարդի նախագահ Դերեկ Բոկը խոսեց վերաբացման արարողության ժամանակ[2]։ 2012 թվականի դեկտեմբերին Հարվարդը հայտարարել է նոր կոնսորցիում, Հարվարդի գիտության և մշակույթի թանգարանը, որոնց անդամներն են Հարվարդի բնագիտության պատմության թանգարանը, Հարվարդի Սեմական թանգարանը, Հնագիտության և ազգագրության փիլիսոթայական թանգարանը և Պատմական գիտական գործիքների ժողովածուն։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցահանդես և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեմական թանգարանը, վարչական ֆակուլտետի, կուրատորների, թանգարանի կուրատորների և ուսանողների հետ համատեղ ջանքերով, կազմակերպում է ցուցահանդեսներ, հաճախ համալսարանական դասընթացների հետ միասին, որոնք ոչ միայն ծառայում են համալսարանական համայնքին, այլև ներգրավում են հանրության լայն շրջանակին։ Թանգարանը ունի ակտիվ հանրային հաղորդակցման ծրագիր, որը ներառում է շրջագայություններ դպրոցական խմբերի եւ ուսուցիչների վերապատրաստման դասընթացների համար։ Թանգարանը ամեն տարի նաև հովանավորում է կամ միայնակ, կամ այլ հաստատությունների հետ միասին, մի շարք հասարակական դասախոսություններ։ Այս կրթական ջանքերով թանգարանը ձգտում է նպաստել Մերձավոր Արեւելքի քաղաքակրթությունների եւ դրանց մեծ մշակութային ժառանգության ավելի լայն ընկալմանը[3]։

Դասավանդման համար նախատեսված գրքերի հավաքածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարվարդի ուսանողների և ֆակուլտետների համար մեծ հնարավորություններ կան, որպեսզի օգտագործեն թանգարանի հավաքածուներից և սարքերից։ Նյութերը կարող են օգտագործվել դասընթացների, հանձնարարությունները դիտելու, հետազոտական թերթերի, ավագ թեզերի, դիսերտացիաների և դասավանդման ցուցադրումների համար։ Հիմնադրամի սեմինարների սրահը հասանելի է հավաքածուները դիտելու համար նախատեսված բաժինների համար[4]։

Հետազոտություն և հրատարակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարվարդի Սեմական թանգարանը հովանավորում է հնագիտական դաշտի հետազոտությունը Մերձավոր Արևելքի բարդ հասարակությունների մեջ` հատուկ ուշադրություն դարձնելով աշխարհի Աստվածաշնչի հետ կապված հնագույն մշակույթներին։ Ամեն տարի ավելի քան 100 աշխատակից, ուսանողներ և կամավորներ մասնակցում են Աշխելոնի պեղումներին (Լեոն Լևիի էքսպեդիցիա), որը գլխավորում են Պատվո թանգարանի տնօրեն Լոուրենս Է․ Սթեյգերը, դոկտոր Դանիել Մ․ Մասթերը, և դոկտոր Ադամ Այան։ Թանգարանը իր Հարվարդի Սեմական սերիաների և Հարվարդի Սեմական մենագրությունների միջոցով հրատարակում է Մերձավոր Արևելքի հնագիտական, պատմական, փիլիսոփայական և մշակութային ուսումնասիրություններ, որոնցից շատերը ներկայացնում են վարչական ֆակուլտետի և իրենց ուսանողների հետազոտությունները[3]։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Weissman, Ann Waymire (2012). «Chapter 3». Governance and the Academic Museum: A Case History of the Semitic Museum (Thesis). Cambridge, MA: Harvard Extension School. էջ 22.
  2. Weissman, Ann Waymire (2012). «Chapter 4». Governance and the Academic Museum: A Case History of the Semitic Museum (Thesis). Cambridge, MA: Harvard Extension School. էջ 50.
  3. 3,0 3,1 Semitic Museum. «About». Semitic Museum Website. President and Fellows of Harvard College. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 22-ին.
  4. Semitic Museum. «About». Semitic Museum Website. President and Fellows of Harvard] College. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 22-ին.