Սելին Բրյուն-Լի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սելին Բրյուն-Լի
CelineBrun-Lie-Trondheim.jpg
Անձնական տեղեկություն
Սեռ` իգական[1]
Բնօրինակ անուն` նորվ.՝ Celine Brun-Lie
Ազգություն` նորվեգուհի
Մասնագիտացում` Դահուկավազք
Երկիր` Flag of Norway.svg Նորվեգիա
Ծննդյան ամսաթիվ` Մարտի 18, 1988 թ.
Ծննդավայր` Օսլո, Նորվեգիա

Սելին Բրյուն-Լի (նորվ.՝ Celine Brun-Lie, ծնվել է մարտի 18, 1988 թ., Օսլո, Նորվեգիա), նորվեգուհի դահուկորդ, կանադական Վանկուվեր քաղաքում անցկացված Ձմեռային օլիմպիական խաղերի մասնակից, կարճ տարածության մրցավազքերի մասնագետ:

Բրյուն-Լիի առաջին ելույթը տեղի է ունեցել 2007 թվականին անցկացված աշխարհի գավաթի մրցումների ժամանակ: 2008 թվականի դեկտեմբերին դահուկավազքի աշխարհի գավաթի առաջնության ժամանակ մրցասպարեզ է դուրս եկել: Ներկա դրությամբ Բրյուն-Լին աշխարհի առաջնությունների ընթացքում երեք անգամ հայտնվել է լավագույն եռյակում՝ մեկ անգամ կարճ վազքում և երկու անգամ թիմային կարճ վազքում: Նրա լավագույն ցուցանիշը համարվում է դահուկավազքի աշխարհի առաջնությունում 2008-2009 թվականներին ընդհանրական միավորներով 27-րդ տեղը զբաղեցնելը:

2010 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի դահուկավազքի մրցումներում Բրյուն-Լին մասնակցել է երկու մրցավազքում: Կարճ վազքում նա զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը, իսկ իսկ թիմային կարճ վազքում՝ 5-րդ հորիզոնականը:

Սելին Բրյուն-Լին իր սպորտային գործունեության ընթացքում մեկ անգամ մասնակցել է դահուկասպորտի 2009 թվականի աշխարհի առաջնությանը, որտեղ հանդես է եկել կարճ տարածության վազքով և զբաղեցրել 11-րդ հորիզոնականը:

Բրյուն-Լին դահուկավազքի մրցումներում հանդես է գալիս Fischer ֆիրմայի դահուկներով:

Օգտագործված աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • https://www.fis-ski.com/DB/general/athlete-biography.html?sector=CC&competitorid=119196