Սեդրակ Մամուլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սեդրակ Մամուլյան
Մամուլյան.jpg
Ծնվել էմարտի 21, 1962(1962-03-21) (57 տարեկան)
ԾննդավայրՄառնեուլի շրջան, Վրաստան
Մասնագիտությունխոհարար

Սեդրակ Շալիկոյի Մամուլյան, հայ խոհարար, մի շարք խոհարարական փառատոների կազմակերպիչ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1962 թվականի մարտի 21-ին Վրաստանի Մառնեուլի շրջանի Խոխմելի գյուղում՝ մանկավարժների ընտանիքում։ Հայրը՝ Շալիկո Սեդրակի Մամուլյանը, մասնագիտությամբ ֆիզիկայի և մաթեմատիկայի ուսուցիչ՝ երկար տարիներ աշխատել է որպես գյուղի դպրոցի տնօրեն։ Մայրը՝ ազգությամբ վրացի Զինա Իսահակի Չաչանիձե, մասնագիտությամբ վրացերենի ուսուցչուհի։

Առաջին քայլերը 1969 թվականին արել է գյուղի ութամյա դպրոցում, այնուհետև 1975 թ. ընտանիքով գյուղից տեղափոխվել են Հայաստան, քաղաք Երևան և կրթությունը շարունակել է Ջափարիձեի (այժմ՝ Ռուբեն Սևակի անվան) անվան թիվ 151 դպրոցում։ 1979 թվականին ավարտել է դպրոցն ու ընդունվել թիվ 17 խոհարարական ուսումնարան, որն ավարտել է 1981 թ.։ 1981-1983 թթ. ծառայել է Խորհրդային Միության բանակում՝ հակաօդային պաշտպանության զորքերում (ՀՕՊ )[1]։

Աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1983-1987 թթ. Գեղարդ ռեստորանում ՝ որպես խոհարար, 1985 թվականին վերապատրաստվել է Կիևի առևտրի նախարարության վերապատրաստման ինստիտուտում։ Աշխատել է Նաիրի հյուրանոցում՝ որպես խոհարար 1987-1994 թթ.։ 1994-1996 թթ. Երկաթգծի վարչությունում եղել է զինված պահպանության մարտիկ։ 1996-2009 թթ. Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) ՝ որպես ավագ խոհարար[2]։ 2007 թվականին համախոհների հետ հիմնել է Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ-ն ընտրվել է կազմակերպության նախագահ և մինչ օրս հանդիսանում է սույն կազմակերպության նախագահ։ 2009 թվականից մինչ օրս աշխատում է «Արարատ հոլ» ռեստորանում՝ որպես ավագ խոհարար և տնօրեն[3]։ 2011 թ. աշխատում է Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի զբոսաշրջության (Տուրիզմ) բաժնում՝ որպես Ազգային և աշխարհի խոհանոց առարկայի դասախոս։

Սեդրակ Մամուլյանը Մուսալեռում կազմակերպված «Տոլմայի փառատոնի» ժամանակ

Ծավալած գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախաձեռնել և կազմակերպել է հայկական կերակուրների փառատոների անցկացում հայկական պատմամշակութային տարբեր գոտիներում՝

  • Խորովածի փառատոն Ախթալայում։
  • Տոլմայի փառատոն Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում։
  • Ձկան փառատոն Աբովյան քաղաքում։

Երկրի Մեդիա[4]հեռուստաընկերության ամենօրյա եթերում «Արարատյան խոհանոց»[5] հաղորդաշարի հաղորդավար-խոհարարն է, որի ընթացքում ներկայացվում են հայկական պատմա-ազգագրական տարբեր գավառների կենցաղում հայտնի հայկական կերակուրները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]