Ռուբեն Սևակի անվան թիվ 151 դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռուբեն Սևակի անվան թիվ 151 դպրոց
Ruben Sevak bust (1).JPG
Տեսակդպրոց
Անվանված էՌուբեն Սևակ
Աշակերտներ439
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՀասցեԵրևան, Արաբկիր, Բաբայան 40

Ռուբեն Սևակի անվան թիվ 151 դպրոց, հանրակրթական դպրոց Երևանի Երևան, Արաբկիր վարչական շրջանում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականից դպրոցը կրում է Մեծ եղեռնի նահատակ, արևմտահայ բանաստեղծ և բժիշկ Ռուբեն Սևակի անունը։ Ամեն տարի՝ փետրվարի 15-ին, նշվում է բանաստեղծի ծննդյան օրը։ Հովհաննես Չիլինկիրյանի հովանավորությամբ և անմիջական մասնակցությամբ դպրոցում ստեղծվել է Ռ. Սևակի հիշատակի տուն-թանգարանը, որը Նիս քաղաքում Հովհաննես Չիլինկիրյանի հիմնադրած տուն-թանգարանի նմանատիպն է։ Դպրոցում գործում է մեծանուն բանաստեղծի դստեր՝ Շամիրամ Սևակի անվան գրադարան-ընթերցարանը։ Մամուլում լույս են տեսնում դպրոցի ուսումնական և դաստիարակչական առօրյայի մասին հոդվածներ։

1997 թվականին դպրոցում ստեղծվել է «Զանգակներ» երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Ռուզաննա Օհանջանյան)։ Երգչախումբը հանդես է եկել տարբեր մրցույթ-փառատոններում, արժանացել է բազմաթիվ մրցանակների[1]։

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Ռուբեն Սևակի անվան թիվ 151 դպրոցում տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված Ռուբեն Սևակի 130-ամյակին[2]։

Շրջանավարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]